ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020 13:58 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ավարտվել է «Սասնա Ծռեր 1» գործով դատաքննությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում և այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով հանդես են եկել դատախազները։
Այսպես՝ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ զինված ապստամբության խոստումով են հանդես եկել Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուքազյանը, Արմեն Լամբարյանը՝ հանցավոր գործունեության բացահայտ կոչերը քողարկելով օրենսդրության և միջազգային նորմերի կամայական և խեղաթյուրված մեկնաբանություններով։ Չախոյանը նշեց, որ կազմակերպված խմբի անդամներն իրականացրել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ, մասնավորապես՝ քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 840 հատ 5.45 մմ տրամաչափի և 552 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, հրազեն հանդիսացող ռեվոլվեր ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաև՝ նռնակներ, պայթուցիչներ, ակոսափող հրացանի համար նախատեսված 58 հատ փամփուշտ։ Դատախազ Չախոյանը նշեց, որ վերոնշյալը հիմնավորվում է դեպքի վայրի զննության արձանագրություններով, փորձաքննությունների եզրակացություններով։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Արթուր Վանոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մահը վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկից՝ կրծքավանդակի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ ձախ բազկի շոշափող վնասվածք ստանալու հետևանքով։ Դատախազը նշեց, որ վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք՝ գնդակով, որի բաղադրության մեջ եղել է պղինձ, թվով մեկ կրակոցի ներգործությամբ։ Գործով տուժող Վալերիյ Օսիպյանը ևս իր ցուցմունքում նշել է, որ Վանոյանը վիրավորում է ստացել Սմբատ Բարսեղյանի կրակոցից։ Պետրոս Պետրոսյանը, հրապարակելով մեղադրական ճառը, նշեց, որ Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից՝ պայմանավորված հրազենի գնդակի թափանցող միջանցիկ վնասումներով, ինչը հիմնավորվում է փորձաքննությամբ հաստատված վնասվածքներով։
«Անդրադառնալով ամբաստանյալ Պավել Մանուկյանի կողմից դատաքննության ընթացքում արված այն հայտարարությանը, ապա դրա կապակցությամբ տրված ցուցմունքներին, որ ըստ իրեն՝ Գագիկ Մկրտչյանի վրա արձակված պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, իսկ բանկոմատի գաղափարը՝ Մխիթար Ավետիսյանինը, պետք է արձանագրել, որ դա ամբաստանյալ Արմեն Բիլյանի կողմից քրեական պատասխանատվության և պատժից խուսափելուն ուղղված չհաջողված փորձ է »,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ այդ հայտարարությունն արվել է 2018թ հուլիսի 18-ին այն դեպքում, երբ դրան նախորդող դատական նիստերին փոխվել էր Մխիթար Ավետիսյանի և Էդվարդ Գրիգորյանի որպես խափանման միջոց կիրառված կալանավորումները։ Ինչ վերաբերում է Մանուկյանի ցուցմունքներին և դրանց անարժանահավատությանը, դատախազ Պետրոսյանը նշեց, որ Մանուկյանի ցուցմունքները պարբերաբար փոփոխվել են և նրա առաջին ցուցմունքի համաձայն՝ կրակոցը եղել է 1 մետր հեռավորությունից և այդ հեռավորությունից արձակված կրակոցից կարող էր վիրավորում ստանալ նաև Արմեն Լամբարյանը, իսկ երկրորդ ցուցմունքի համաձայն՝ կրակոցը եղել է ընդհուպ՝ «զենքը դրել են ձեռքին, բզել են»։
Այս պահին դատական նիստն ընդմիջվել է, որի ավարտից հետո դատախազները կշարունակեն հրապարակել մեղադրական ճառը։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:
Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։
«Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։
Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել