ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա Ծռեր -1» գործով դատական նիստը կընթանա առանց մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի 11/13/2019 11:43 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկել է «Սասնա Ծռեր-1» գործով դատական նիստը։
Դատական նիստին ներկայացել բոլոր ամբաստանյալները, բացի Արեգ Կյուրեղյանից, քանի որ վերջինիս նկատմամբ կիրառված է դատական սանկցիա և վերջինս հեռացված է նիստերի դահլիճից։
Բացի այդ՝ նախագահող դատավորը հայտնեց, որ Արեգ Կյուրեղյանի վերաբերյալ տեղեկանք է ստացել, որը փոխանցել է Վարուժան Ավետիսյանը։ Վերջինս նշեց, որ Կյուրեղյանը ներկայացել է, սակայն շուրթի պատռվածքի պատճառով չի կարող խոսել։
Դատական նիստին կրկին չի ներկայացել փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ընդգծեց, որ պարոն Եգորյանն արդեն 1,5 տարի է չի մասնակցում դատական նիստերին։
Նշենք, որ դատավարությունը գտնվում է հարցաքննության փուլում։ Նախորդ դատական նիստերին ցուցմունք են տվել ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը։
Ըստ դատակոչի ցուցակի՝ այսօր հարցաքննությունը սկսվում է Գագիկ Եղիազարյանից։ Վերջինս նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։
Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ: Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։ Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատմարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ» մահացել է։
«Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ