Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:01 հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   21:18  |  Հարցազրույց

Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի շուրջ վերջին ամիսներին ընթացող  ցավալի զարգացումների  վերաբերյալ  «Փաստինֆո» լրատվական գործակալությունը փորձել է զրուցել ԿԳՄՍ փոխնախարար  Նարինե Խաչատուրյանի հետ, լսել և հանրությանը ներկայացնել մտահոգիչ հարցերի առնչությամբ փոխնախարարի  մեկնաբանություններն ու դիրքորոշումը։

 

- Տիկին Խաչատուրյան, ներկայումս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթանում են գիտական ֆոնդերի հաշվառման ու վերագրանցման աշխատանքներ: Այս պահի դրությամբ, հասկանալի պատճառով, չկա որևէ հավաստի տեղեկություն կամ վավերացված փաստաթուղթ՝  գիտական ֆոնդերում կորստի կամ չհայտնաբերված թանգարանային արժեքների վերաբերյալ: Հաշվի առնելով այս փաստը, ի՞նչ գնահատական եք տալիս, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը ԱԺ ամբիոնից՝ թանգարանի, իր խոսքով՝ փակ ֆոնդերից կորած նյութերի վերաբերյալ: Տեղին չէ՞ր արդյոք սպասել հաշվառման ավարտին, ունենալ պաշտոնական ակտ կամ եզրակացություն, որից հետո հանդես գալ նման հայտարարությունով։  

- Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Հարությունյանի հայտարարությունը։ Իսկ գնահատական կարող եմ տալ միայն այն ժամանակ, երբ այնտեղ հաշվառումը կավարտվի և կպարզվի՝ ինչե՞ր են կորել, ինչե՞ր են վնասվել և այն։

- Դե հարցն էլ հենց դրան է վերաբերում, նորից եմ կրկնում՝ տեղին չէ՞ր լինի,  եթե Արայիկ Հարությունյանը սպասեր հաշվառման ավարտին, կլիներ պաշտոնական ակտ կամ եզրակացություն, որից հետո նա  հանդես կգար որևէ  հայտարարությամբ։

- Չեմ մեկնաբանում։

- Մտավախություն կա, որ ՀՑԹԻ գիտական ֆոնդերի շուրջ սկսված այս աժիոտաժը ստեղծվել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի խոցելի և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի արդյունքում ձևավորված հասարակական բողոքն ու դժգոհությունն այլ ուղղությամբ շեղելու համար: Միգուցե այս համատեքստում պետք է հասկանանք նախարարի շտապողականությունը և նման հայտարարությամբ հանդես գալը։

- Ես չեմ մեկնաբանի հարցի երկրորդ մասը, իսկ ինչ վերաբերում է Հարություն Մարությանի կողմից արված հայտարարություններին, չեմ  կարծում, որովհետև իր արած հայտարարություններն էլ միշտ չէ, որ լրատվամիջոցները պատշաճ  կերպով մեջբերել են։

- Այդպիսի դեպքերում, օրենքը թույլ է տալիս  հերքում պահանջել, ինչո՞ւ որևէ անգամ հերքման պահանջ չներկայացվեց պարոն Մարությանի հայտարարություններից  ոչ պատշաճ մեջբերումներ կատարելու համար։ Կարծում եմ՝ դա լավագույն լուծումը կլիներ՝ վերջ դնելու համար նման  քննարկումներին։

- Դե դա ինքը պետք է պահանջի, ես պահանջելու բան  չունեմ։ Ես ընդհանուր պատկերն եմ տեսել, որի համաձայն լրագրողները  հիմնականում կոնտեքստից դուրս ինչ -որ բաներ են  սարքում, ինչ-որ մեկի գլխին։

- Ինչ – որ մեկի գլխին ինչ – որ բաներ սարքելն արդեն դատական պատասխանատվության ենթակա արարք է, ի դեպ՝ այդ մասին զրպարտություններ տարածելը նույնպես։ 

- Իհարկե։

- Ուրեմն դիմեք այդ քայլին՝ եթե գտնում եք, որ ինչ - որ մեկի գլխին ինչ -  որ բան է սարքվել։

- Գտնում եմ, որ թանգարան- ինստիտուտը, որը նաև հոգաբարձուների խորհուրդ ունի, իրենք լիովին կարող են այդ գործն անել, եթե չեմ սխալվում՝ զբաղվում են այդ հարցով։ 

- Այո, ես տեղյակ եմ, որ թանգարանի աշխատակիցներից մեկը դատի է տվել Հարություն Մարությանին, որպես թանգարան-ինստիտուտի ղեկավարի և նաև տեղյակ եմ, որ Հարություն Մարությանի դեմ մի քանի նոր դատական հայց է նախապատրաստվում։ Այնպես որ՝ դեռ նրան են դատի տալիս...

- Դե գիտե՞ք ինչ... այնքա՜ն աշխատողներ կան, որ դատի են տվել իրենց տնօրեններին...

- Լավ, իսկ, տեղյա՞կ եք արդյոք, որ դեռևս 2007 թ. հունիս ամսին, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ քրեական գործ էր հարուցվել 2004թ. ՀՑԹԻ գրադարանից 17 միավոր հազվագյուտ գրականության կորստի փաստով, տեղի էին ունեցել քննչական գործողություններ, հարցաքննվել էին թանգարանի ֆոնդերի պատասխանատուները և այդ տարվա ասպիրանտները: Ի դեպ,  ասպիրանտներն այդ տարի երկուսն էին՝ ներկայիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով, նաեւ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ է: Չե՞ք գտնում, որ այդ քրեական գործը պետք է վերաբացվի կորուստը հայտնաբերելու համար:

- Դե կորուստը պետք է հայտնաբերվի։ Իսկ Դեմոյանի կողմից  քրեական գործ հարուցելու այս դրվագին ինչո՞ւ ընթացք չի տրվել։

- Որքանով տեղյակ եմ գործը կասեցվել է և ցանկացած պահին կարող է վերաբացվել, որովհետև կորած գրքերից մեկի հետքը գտնվել է։

- Այս հարցով էլ իրավապահներին պետք է դիմեք՝ ինչո՞ւ գործին ընթացք չի տրվել, գուցե հանցակազմ չի՞ եղել։  Բայց կարծում եմ, եթե ինչ -  որ լուրջ բան եղած լիներ, 2007 թվականից այս կողմ հաստատ հետամուտ կլինեին։ Իսկ Դեմոյանը հարցաքննվե՞լ է։

- Եթե քրեական գործ հարուցողը Հայկ Դեմոյանն է, ապա՝ երևի որպես վկա հարցաքննվել է։  Այս պահին ես այդ քրեական գործի մանրամասներին ամբողջությամբ  չեմ տիրապետում և Ձեզանից ուզում էի տեղեկանալ՝ դուք այդ մասին լսե՞լ եք, որովհետև թանգարան- ինստիտուտը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ,  և, մասնավորապես Ձեր ենթակայությամբ համակարգվող ոլորտում։

- Ոչ,  այդ մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում։

- Լավ,  կուզենայի իմանալ՝ ինչո՞ւ  ԿԳՄՍ նախարարությունը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, համատեղ քայլ չեն ձեռնարկում Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվից անհետացած 860 հազար դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Այս առիթով հայտարարվեց, որ Հարություն  Մարությանը գրավոր հրաժարվել է համատեղ մամուլի ասուլիս անցկացնելու Հայկ Դեմոյանի  առաջարկից: Ի դեպ,  որքանով տեղյակ եմ, սա  այն գումարն է, որը տնտեսվել էր ՀՑԹԻ մշտական ցուցադրությունը, կարելի է ասել, անվճար իրականացնելու  Հ. Դեմոյանի որոշման արդյունքում և,  որը ստորագրված պայմանագրի համաձայն, մինչև 2021 թվականը պետք է օգտագործվեր  թանգարանի կարիքները հոգալու համար:

- 800 հազար դոլա՞ր...

- 860 հազար դոլար։

- Ես այդ մասին չեմ լսել, փոխարենը լսել եմ Հայաստան Համահայկական Հիմնադրամից անհետացած և կազինոներում պարտված գումարների մասին։ Միայն այդ մասին եմ լսել։

- Դե հիմա ես ձեզ տեղեկացնում եմ նաև այս մասին և որպես ոլորտը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյա, կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը։

- Ի՞նչ գումարի մասին էր խոսքը։

- Հարցի ձևակերպման մեջ ասվեց այդ մասին՝ սա  այն գումարն է, որը տնտեսվել էր ՀՑԹԻ մշտական ցուցադրությունն իրականացնելու  ընթացքում։  

- Իսկ ո՞վ էր կազմակերպել այդ ցուցադրությունը։

- Առնվազն զարմանալի է, որ այդ հարցերը դուք ձեզանից տեղեկություն ճշտող  լրագրողին եք տալիս...Բայց փորձեմ ձեզ հետ կիսվել իմ ունեցած տեղեկություններով՝ որքանով տեղյակ եմ Ցեղասպանության թանգարան- ինստիտուտը մինչ այսօր երկու հիմնական ցուցադրություն է ունեցել,  հեղինակած՝ լուսահոգի Լավրենտի Բարսեղյանի և Հայկ Դեմոյանի կողմից։ Խոսքը Հայկ Դեմոյանի կողմից կազմակերպված ցուցադրության մասին է։

- Ըհ՜ըն, իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Հարություն Մարությանը։

- Հարություն Մարությանն է այս պահին թանգարանի տնօրենը։ Հետևաբար՝ նա,  ի պաշտոնե, պետք է տիրապետեր  այդ տեղեկատվությանը, թե որտե՞ղ են անհետացել թանգարանին պատկանող գումարները։ Սա առաջին կապն է, և երկրորդ կապը՝ թանգարան- ինստիտուտի տնօրենին հանրային քննարկման են հրավիրում, որպեսզի փորձեն  պարզել և խնդրով մտահոգ հանրությանը,  այդ թվում  նաև՝ ինձ  ( ինչպես հասկանում եմ՝ նաև ձեզ) տեղյակ պահեն, թե ո՞ւր է անհետացել այդ ահռելի գումարը, ինչից նա հրաժարվում է։

- Իսկ որտեղից ձեզ այդպիսի ինֆորմացիա, որ նրան տեղյակ են պահել այդ մասին։

- Լրագրողներն իրենց փակ աղբյուրներն ունեն։

- Դե ինչպես ես,  այնպես նաև ընթերցողները  կարող ենք վերապահումներ ունենալ ձեր աղբյուրների վերաբերյալ։

- Հենց այդ պատճառով Հարություն Մարությանին բաց հանրային քննարկման հրավեր են կատարում, որպեսզի նա խոսի այդ մասին և փարատի բոլորի վերապահումները, որից, սակայն, նա հրաժարվում է։

- Ես կճշտեմ, եթե հրաժարվել է, ապա ինչո՞ւ է հրաժարվել։

- Տիկին Խաչատուրյան, Ձեզ դո՞ւր է գալիս այն, ինչ կատարվում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան շուրջ, դեռ չեմ ասում՝ թանգարանի ներսում, այլ այդ հեղինակավոր կառույցի անվան շուրջ։

- Այնքան ուժեր կան, որոնք ամենալավագույն անվան շուրջ անգամ պատրաստ են վարկաբեկող և կեղծ տեղեկատվություն տարածել։

- Ուզո՞ւմ եք ասեք, որ հիմա հենց այդ պրոցեսն է տեղի ունենում։

- Ինչո՞ւ ոչ... Այդ աղմուկները որևէ հիմք չեն կարող ունենալ, քանի ապացուցված չեն։ Եթե կա խնդիր, միանշանակ գնում է իրավապահ ոլորտ։ Եվ եթե մենք շատ  խորանանք, կարող են գտնել կծիկի ծայրը, թե ովքե՞ր են այդ հրահրողները, ինչպես հիմա  մեր երկրում շատ հարցերի շուրջ հրահրվում են տարբեր տեսակի խնդիրներ, այլ կերպ ասած՝ սադրանք է տեղի ունենում։

- Կարծում եմ թանգարան-ինստիտուտի շուրջ  վերջին օրերի հրահրված ամենամեծ սադրանքը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ԱԺ ամբիոնից արված, մեղմ ասած՝ անհասկանալի հայտարարությունն էր։

- Դա ձեր կարծիքն է։

- Եվ գիտե՞ք որն է ամենացավալին, այն որ բառացիորեն վերջին մի քանի օրերի ընթացքում  Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ  նկատելիորեն կոշտացվել է  Հայոց  Ցեղասպանության թեմայի շուրջ Թուրքիայի պետական դիրքորոշումը։

- Ե՞վ... Իսկ ո՞վ ձեզ ասեց, որ դա կարող է կապ ունենալ վերջին հարցի հետ... Ես արդեն ձեզ ասացի՝ խոսեք  սադրիչների հետ, թող իրենց զուսպ պահեն։

Զրույցի ավարտին ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին, այնուամենայնիվ, տեղեկացրեցի, որ ինձ հուզող հարցերն ավարտվեցին, սակայն որևէ հարցի վերաբերյալ  սպառիչ պատասխան նրանից, ըստ էության,  այդպես էլ չստացա։

Տեղեկացնենք, որ առջևում նրա հետ՝ քաղաքաշինության ու պատմամշակութային հուշարձանների,  ինչպես նաև՝ Երևան քաղաքի պատմական միջավայրի աղավաղման վերաբերյալ զրույցն է։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:10 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևի հոխորտումներից մենք հասկանում ենք ռազմական ագրեսիվ գործողությունների վերսկսում. Գևորգ Գեւորգյան
11:46 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
23:49 26/06/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան
20:15 17/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ օրինական ճանապարհով չեն կարող ազատությունից զրկել. Վանեցյան
21:38 15/06/2020  |  Հարցազրույց«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան
20:16 14/06/2020  |  Հարցազրույց«Նրանք պարտավոր են այսօր Գագիկ Ծառուկյանին բաց թողնել». Գևորգ Կոստանյան
18:41 13/06/2020  |  ԿորոնավիրուսԺողովուրդն ի՞նչ անի, մի անգամ չտեսանք, որ գան և ախտահանեն․ քաղաքացի
20:40 10/06/2020  |  Հարցազրույց«Որքան լայն ես բացում գիրկդ, այնքան հեշտությամբ են խաչում քեզ». Միքայել Պողոսյան
19:47 09/06/2020  |  ՀարցազրույցՊետք է ունենանք հանցավորության դեմ անկաշկանդ պայքարող ոստիկանություն, այլ ոչ թե Պողոսի սանիկ Պետրոսին հանցանք կատարելիս բռնելուց խուսափող ոստիկան. Արսեն Արշակյան
23:36 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]