Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան 06/15/2020   21:38  |  Հարցազրույց

Վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի շուրջ ծագած խնդիրները շարունակում են մամուլի ուշադրության կենտրոնում մնալ։

Վերահաշվարկի փուլում գտնվող ֆոնդերի, ՀՑԹԻ տնօրեն  Հարություն Մարությանի կողմից արվող  իրարամերժ հայտարարությունների, կառույցի ներսում ծագող հակասությունների, ինչպես նաև  դրանց հրապարակային անդրադարձի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվական գործակալությունը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Եթե փորձենք վերաշարադրել  վերջինիս կողմից  հնչեցրած բոլոր մտահոգություններն ու    ընդհանուր գնահատական տալ, ապա, ինչպես ինքը՝ պարոն  Դեմոյանն է նկատում՝ միանշանակ պարզ է, որ այն մարդիկ, ովքեր այսօր հայտնվել են ռազմավարական կարևորության այս հիմնարկի ղեկավար պաշտոններում, բացարձակ չեն պատկերացնում մեր երկրի անվտանգության ու հավաքական հիշողության գործում Ծիծեռնակաբերդի կարևորության ծավալները, չեն գիտակցում ազգի դեմ իրագործված ողբերգության ողջ հետևանքն ու ծանրությունը, ինչպես նաև՝ դրա  սոսկալի ներգործությունը:

- Պարոն Դեմոյան, վերջին երկու ամիսների ընթացքում ՀՑԹԻ-ի շուրջ բավական լարված մթնոլորտ է ձևավորվել։ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի գործելաոճի և նրա կողմից արված մի շարք հանրային հայտարարությունների պատճառով հասարակական բողոք և սուր քննադատության ալիք է բարձրացել ոչ միայն այստեղ, այլ նաև Սփյուռքի հայապահպան  մի շարք կառույցներում։ Ձեր անունը ևս շրջանառվեց, և պարզաբանումներ ստանալու նպատակով դուք հանրային բանավեճի հրավեր ուղարկեցիք ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին, Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին և վերջին պահին հարցը քաղաքական հարթություն տանելու փորձով հանդես եկած ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։  Բանավեճի հրավերը, սակայն,  բոլոր երեք կողմերից, կարծես, անպատասխան մնաց։  Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ խուսափեցին բաց հարթակում ձեզ հետ միասին  քննարկել ստեղծված իրավիճակը։ 

- Ինձ համար հասկանալի են այն պատճառները, որով պայմանավորված, հրավերի հասցեատերերը մինչ այս պահն անպատասխան են թողել  նման ձևաչափով հանրային բաց ու շիտակ բանավեճ անցկացնելու իմ առաջարկը։  Նրանք շատ լավ գիտակցում են՝  այն ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրենց գործուն միջամտությամբ, ոչ այլ ինչ էր, քան կոռուպցիոն խայտառակ գործարք և արատավոր հովանավորչություն: Սա ևս մեկ անգամ արձանագրում եմ՝  ապագա սերունդների ու պատմաբանների համար: Այո, սա Երրորդ հանրապետության ամենաամոթալի ու կեղտոտ էջերից մեկն է: Հընթացս, պետք նաև նշեմ, որ այս ամոթալի ու քստմնելի գործարքի հիմնական նպատակը իմ և ՀՑԹԻ աշխատակազմի համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսված առանձնապես խոշոր գումարի անհետացման փաստը կոծկելն էր: Այդ մասին ես ակնարկել եմ իմ հարցազրույցներից մեկում և, նույնիսկ գրավոր առաջարկել եմ Հարություն Մարությանին համատեղ մամուլի ասուլիսի միջոցով պարզել թանգարան-ինստիտուտի համար խիստ անհրաժեշտ այդ գումարի անհետացման ուղին: Սակայն, ՀՑԹԻ-ի տնօրենը ոչ միայն հրաժարվեց համատեղ ասուլիսի իմ առաջարկից, այլև ցնցող հայտարարություն արեց՝  այդ քայլին դիմողներն, ըստ իրեն, շատ ճիշտ են վարվել։ Պատկերացնո՞ւմ եք, սա ասում է մի մարդ, ով, ի պաշտոնե պետք է պաշտպաներ  թանգարանի շահերը, այնինչ  թանգարանի ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտության մասին նա ակնարկում է ոչ ավել, ոչ պակաս  Թուրքիայի Հանրապետությունում։  Ցնցող է, այդպես չէ՞...

- Իսկ ի՞նչ անհետացած  գումարների մասին է խոսքը, պարոն Դեմոյան։

-  Այս պահին փակագծեր բացելու անհրաժեշտություն չեմ տեսնում, կբարձրաձայնեմ  միայն անհետացած գումարի չափը, որ կազմում էր մոտ 860 հազար դոլար։  

- Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը վերջերս իրարամերժ հայտարարություններ է կատարում՝ կապված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի շուրջ տեղի ունեցող դեռևս անհասկանալի գործընթացների  վերաբերյալ։ Ի՞նչ նպատակներ են դրանք հետապնդում ձեր կարծիքով։

- Այդ հայտարարություններն ու դրանց իրարամերժ լինելու հանգամանքը մեկ այլ ամոթալի դրվագ էր այս ողջ պատմության մեջ: Ես մինչ օրս չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ  է ՀՑԹԻ տնօրեն Հարություն  Մարությանն իր վերադասին՝  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին միտումնավոր կերպով ապատեղեկատվություն տրամադրում ՀՑԹԻ ֆոնդերից իբր կորած թանգարանային արժեքների մասին։  Ընդ որում,  նա դա անում է ֆոնդերում տակավին չավարտված հաշվառման ընթացքում, իսկ նախարարի ԱԺ բարձր ամբիոնից արված ցնցող  հայտարարությունից հետո, կրկնակի հարվածի տակ է դնում նրան՝ հայտարարելով, թե թանգարանում փակ ֆոնդեր չկան, չկա նաև որևէ պաշտոնական փաստաթուղթ՝ կորստի վերաբերյալ, որոնց կարող էր հղում տալ նախարարը: Ի՞նչ գնահատական տալ սրան, ինչպե՞ս բնութագրել այս երևույթը: Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ, ապա միանշանակ պարզ է, որ այս մարդիկ բացարձակ չեն պատկերացնում Ծիծեռնակաբերդի կարևորությունը մեր երկրի անվտանգության ու հավաքական հիշողության, մեր ազգի դեմ իրագործված ողբերգության ողջ հետևանքն ու դրա սոսկալի ներգործությունը: Իզուր չէ, որ տնօրեն Հարություն  Մարությանը հրապարակայնորեն  իրեն չի համարում Հայոց ցեղասպանության մասնագետ: Իսկ ի՞նչ ասենք Հոգաբարձուների խորհրդի այն անդամների մասին, ովքեր իրենց ձայնը երկու տարի առաջ տվեցին Հարություն Մարությանի օգտին և ներկայումս քար լռություն պահպանելով,  հարևանցի հետևում են այս խայտառակ զարգացումներին: Զգո՞ւմ են արդյոք, որ իրենք, կամա թե ակամա, ներքաշվել են ստոր մի գործարքի մեջ, որի համար պատասխանատվության իրենց բաժինը ոչ ոք էլ չի կիսելու... 

- Ձեր պաշտոնավարման ընթացքում ֆոնդերի հետ կապված որևէ միջադեպ գրանցվե՞լ է։  

- Ցանկանում եմ արձանագրել, որ իմ  կատարած աշխատանքի ու ահռելի ծավալի գիտահավաքչական աշխատանքների շնորհիվ, այսօր ունենք  հարստությամբ ու եզակիությամբ հայոց ցեղասպանության թեմային առնչվող  թանգարանային բացառիկ մի հավաքածու, որ միակն է ողջ աշխարհում: Չզարմանաք, եթե ասեմ, որ այս հսկայածավալ աշխատանքն ու բացառիկ արդյունքներին հաշտ աչքով չէին նայում ոչ միայն թուրք ժխտողականները... Այդ փաստից մտահոգված ու անթաքույց նախանձողի դիրք էին բռնել նաև հայաստանյան ու Սփյուռքի որոշ շրջանակներ, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի ընթացքում իրենց համեստ ունակություններով ու կարողություններով, կարելի է ասել, հայտնվեցին ստվերում և հիմա ողջ թափով ցանկանում են վրեժխնդիր լինել: Ժամանակին նման դրսևորումներին որևէ կերպ արձագանքելու նպատակահարմարություն չեմ գտել, որովհետև ինձ համար աշխատանքն ու դրա արդյունքներն են կարևոր եղել: Եթե անդրադառնանք ֆոնդերի թեմային, ապա, այո, այն միշտ էլ եղել է ու կմնա տարբեր երկրների հետախուզական հետաքրքրությունների կիզակետում։ Հետևաբար,  հաշվի առնելով այն,  ինչ  այսօր փորձում են անել Հարություն  Մարությանն ու իրեն սատարողները Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում, մեղմ ասած,  շատ լուրջ մտավախություններ են առաջացնում... 

- Ի՞նչ կարող եք ասել թանգարանի  ֆոնդերից կատարված  կորուստների վերաբերյալ լուրերին, պարոն Դեմոյան։

- Առաջին լուրջ կորուստը ՀՑԹԻ ֆոնդերից արձանագրվել է դեռևս  2004 թ.,  նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք, որի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել և հարցաքննվել էին ՀՑԹԻ աշխատակիցները, այդ թվում նաև ՀՀ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: 2006 թ. երբ  ես դարձա ՀՑԹԻ տնօրեն, ինձ տեղեկացրեցին այդ կորստի մասին, սակայն գողոնն այդպես էլ չի հայտնաբերվել: Իմ ունեցած տվյալներով, ներկայումս ընթացող հաշվառման ընթացքում հայտնաբերվել ու ճշգրտվել են բազմաթիվ թանգարանային առարկաներ, ինչը շատ բնական է ցանկացած հաշվառման գործընթացի համար։  Չի կարելի շարունակվող հաշվառման ու ճշգրտումների աշխատանքային փուլում, այն էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում, անել այնպիսի  վտանգավոր հայտարարություններ, ինչպիսին իրեն թույլ տվեց թանգարանի ներկայիս տնօրենը: Կորուստների վերաբերյալ Այսպիսի վաղաժամ, անհաշվենկատ ու վտանգավոր հայտարարությունները ոչ մի արդարացում չունեն և համապատասխան  ատյաններում պետք է լուրջ հետևություններ անեն այս կապակցությամբ։

- Չե՞ք կարծում, որ այս կերպ  փորձ է արվում նոր,  շինծու խնդիր ստեղծել և շեղել  մարդկանց ուշադրությունը Հարություն Մարությանի կողմից արված աղմկահարույց և աղաղակող  մի շարք հայտարարություններից։

- Նման տեսակետը գոյության լիարժեք  իրավունք ունի, որովհետև  թե՛ Հարություն Մարությանի գործելաոճը, թե՛նրա  հանրային հայտարարությունները  արդարացման որևէ տեղ չեն թողել: Հանրության  շրջանում Հարություն Մարությանի անձն այլևս անընդունելի է որպես ՀՑԹԻ տնօրեն: Սա ասում եմ բազմաթիվ ու բազմապիսի արձագանքներին հետևելով: Անշուշտ, հիմա և՛  նա, և՛ իրեն սատարողները փորձելու են այլևայլ  եղանակներով ու թեմաներով  բորբոքել մարդկանց զգացմունքները՝ հանրային հիշողությունից դուրս մղվելու համար  «Հիշում եմ և պահանջում եմ» կարգախոսի վերանայումը, հայ-թուրքական հաշտեցման ծրագրերի մեջ իր մասնակցությունը, իրեն օտար լսարանի շրջանում Հայոց ցեղասպանության մասնագետ չհամարելը, գիտական այլակարծության համար գիտաշխատողին աշխատանքից հեռացնելը և այլն։  Սրանք անհերքելի փաստեր են, որոնք չունեն որևէ արդարացում, այլ միմիայն պատասխան տալու պահանջ: Որքան շուտ հասկանան այդ մասին, այնքան երաշխավորված կլինենք Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում  Հարություն  Մարությանի նոր դեստրուկտիվ փայլատակումներից։ Պետք է սպասենք ֆոնդերի հաշվառման վերջնական արդյունքների ամփոփմանը, որից հետո ես կրկնելու եմ Հարություն Մարությանին և Հրանուշ Խառատյանին հանրային բաց բանավեճ անցկացնելու իմ հրավերը։  

- Պարոն Դեմոյան, որքանով տեղեկացված եմ, դուք բաց նամակ էին հասցեագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ո՞րն էր դրա նպատակը։

- Այո, դեռևս ապրիլ ամսին։ Բաց նամակով վարչապետին և ԿԳՄՍ նախարարին զգուշացրել էի դեպքերի հնարավոր սրացման մասին և խնդրել էի վերահսկել իրավիճակը։ Նույն նամակում նշել էի նաև, որ պատրաստվում եմ մի շարք մեղադրանքներով դատական պատասխանատվության կանչել ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանին։

- Ի՞նչ ընթացք ստացավ այդ նամակը։

- Չզարմանաք, բայց այն մակագրվեց Հարություն Մարությանին...

- Լավ.. ի՞նչ կանխատեսումներ ունեք հետագա զարգացումների վերաբերյալ և  ի՞նչ քայլեր եք նախատեսում ՀՑԹԻ շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հանրային իրազեկության առումով: 

- Ես չգիտեմ, թե  ում համար ինչպես է ընկալվում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի անձը,  բայց ինձ համար միանշանակ է, որ նրա գոյությունը Ծիծեռնակաբերդում անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել:Վստահ եմ, որ այս զգացումը կիսում են հազարավոր մեր հայրենակիցներ: Արդեն իսկ  տեղի ունեցած զազրելի գործարքի վերաբերյալ բոլորը տեղյակ մարդիկ  համապատասխան հետևություններ են արել,  ուստի ցանկացած մանիպուլյատիվ փորձ՝ խնդիրն այլ դաշտ տեղափոխելու և զանազան հնարքներով մոռացության տալու ուղղությամբ, ուղղակի դատապարտված են: Հարություն Մարությանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ բերողներն անպայման  պատասխան են տալու  ներկա ու ապագա սերունդների առաջ։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում կցանկանայի տեսնել երիտասարդ ու ավյունով լի մեկին, ով այնտեղ կգար իր ծրագրերով ու նոր տեսլականով, այլ ոչ թե Սրբության Սրբոց հանդիսացող այդ կառույցը  քանդելու, վարկաբեկելու ու ինքնահաստատվելու մոլուցքով։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:36 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
10:11 29/05/2020  |  ՄամուլՀայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել. «Ժողովուրդ»
15:12 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումները մտահոգությունների առիթ են տալիս. ՀՅԴ
17:57 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը
14:05 03/07/2018  |  ԼՐԱՀՈՍԿԳ նախարարի տեղակալը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար տեսնում է նաև Դեմոյանի թեկնածությունը
17:15 29/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը կոչ է անում զերծ մնալ անհարկի շահարկումներից
14:53 27/06/2018  |  ԼՐԱՀՈՍ«Չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք». Հայկ Դեմոյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ներխուժած ԿԳ նախարարին ու փոխնախարարին
14:28 05/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ. տնօրենին կընտրեն հոգաբարձուների խորհրդի ձևավորումից հետո
15:18 30/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի արխիվ է նվիրաբերվել
14:52 21/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերակազմավորվում է հիմնադրամի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]