Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն. այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու. Նազելի Բաղդասարյան 06/26/2020   23:49  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին  է պատասխանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը։

- Տիկին Բաղդասարյան, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն այսօր հայտարարեց, որ որևէ մեկը չի արձանագրել՝ իր լիազորությունները դադարեցված են, պետք է լինի ՍԴ-ի համապատասխան նիստ, որտեղ էլ կարձանագրվի այդ ամենը։ Իրավական առումով ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու այս  գործընթացը չպե՞տք է ապահովվի։

- ԱԺ գործառույթներն ավարտվում են այն պահին, երբ տեղի է ունենում քվեարկություն և դրան հաջորդող գործընթացում արդեն ԱԺ նախագահի կողմից պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են  սահմանադրական փոփոխությունները։ Հաջորդ գործընթացներն արդեն ծավալում է ՍԴ աշխատակազմը, ՍԴ արդեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։ Փաստացի երբ հրապարակվում են սահմանադրական փոփոխությունները, ֆիքսվում է, որ տվյալ մարդկանց լիազորությունները Սահմանադրությունից բխող նորմերով, որոնք անմիջական են գործում, դադարեցվում են։ Արդեն իրավական առումով ինչպիսի արձանագրություններ կլինեն թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև որևէ կերպ չի բխում ԱԺ-ի գործառույթներից։

- Պարզապես պնդում են, որ իրենց լիազորությունների դադարեցման մասին որևէ արձանագրություն չկա։ Տեսնում ենք, որ Արդարադատության նախարարը, ինչպես նաև վարչապետը ֆեյսբուքյան իրենց էջերում են գրել, որ տվյալ դատավորների լիազորությունները դադարեցված են, մինչդեռ համապատասխան արձանագրություն պետք է լինի։

- Փաստացիորեն Սահմանադրությունը երբ ուժի մեջ է մտնում, սահմանադրական նորմը սկսում է գործել։ Բայց համապատասխան գործառույթների առումով նաև պետք է Սահմանադրական դատարանի որոշակի աշխատակարգային որոշում կամ նման փաստաթուղթ, որը տրվում է ՍԴ նախագահի կողմից։ Այս պահի դրությամբ քանի որ նախագահի և փոխնախագահի լիազորությունները դադարեցված են, ՍԴ մասին օրենքով նախագահի լիազորությունները դրվում են տարիքով ավագ դատավորի վրա։ Բայց այս ամենը որևէ կերպ չի բխում ԱԺ-ի, վարչապետի կամ Արդարադատության նախարարի գործառույթներից։ Այսինքն զուտ օրենքի տեսանկյունից իրավական նորմը, որը սահմանում է այդ ամենը,  սահմանադրությունը փաստացիորեն ուժի մեջ մտնում  է , երբ սկսում է  գործել։ Մնացածն արդեն աշխատանքային հարաբերությունների կարգավորող նորմեր են, որտեղ վարչապետը, ԱԺ նախագահը կամ նախարարն իրապես անելիք չունեն։ Համապատասխան արձանագրման մեջ կարող է նշվել, որ ենթադրենք ղեկավարվելով սահմանադրության 213-րդ հոդվածով և ՍԴ մասին համապատասխան հոդվածով, ՍԴ-ն ֆիքսում է՝ տվյալ դատավորների լիազորությունները դադարում են։

- Այսինքն ամեն դեպքում ՍԴ-ն պետք է կազմի արձանագրություն և այս դեպքում ևս այդ գործընթացը կլինի՞։

- Կարծում եմ՝ այո։ Նման գործընթաց պետք է լինի, որովհետև պետք է ֆիքսենք մեկ հանգամանք, որ այս պարագայում տեղերը թափուր մնալուց հետո արդեն առաջադրման գործընթացը կսկսվի։ Այսինքն տիկին Գյուլումյանի ասածը որքան էլ փորձեմ իրավականորեն մեկնաբանել, իրավունքի տեսանկյունից մենք այստեղ խնդիր չունենք։ Փաստացի 213-րդ հոդվածը, լինելով անցումային նորմ, նշված է , որ ուժի մեջ է մտնում հրապարակման երկրորդ օրը։ Նորմը որպես այդպիսին գործում է, իսկ մնացած գործառույթները որևէ կերպ չեն կարող բխել մեզանից։

- Խոսվում է նաև այն մասին, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխությունները պետք է լինեին և հետո նոր սահմանադրական այս փոփոխությունները։ Ինչու՞ միաժամանակ չեն եղել այս երկու փոփոխությունները։

- Բոլոր մարդիկ, ովքեր նշում են, որ ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը չի փոփոխվել, ունեն սակավ իրավաբանական գիտելիքներ։ Երկրի մայր օրենքը չի կարող համապատասխանեցվել իրավական ավելի ցածր ուժ ունեցող օրենքների։ Երբ Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվում, սահմանվում է  որոշակի ժամկետ, որի ընթացքում մնացյալ օրենսդրությունը համապատասխանեցվում է մայր օրենքին։ Այդպես եղավ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ սահմանվեց միջանկյալ ժամանակ և ԱԺ կանոնակարգ օրենքը, ընտրական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենքը համապատասխանեցրին 2015թ.-ի ընդունած փոփոխություններին։ Այսինքն համապատասխանեցման ժամկետ կա և կարծում եմ, որ այդ ժամկետում ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածը փոփոխության կենթարկվի։ Այսինքն մենք այստեղ պետք է նայենք իրավաբանական ինչ ուժ ունի տվյալ փաստաթուղթը։ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ Սահմանադրությունն ունի իրավաբանական բարձրագույն ուժ։ Այսինքն որևէ այլ նորմից չի կարող բխել, ավելին որևէ նորմ չի կարող մտնել հակասության մեջ։ Այստեղ պարզապես համապատասխանեցման հարց է, որի գործընթացները հաջորդական են։ Նախ փոխվում է Սահմանադրությունը, այնուհետև տեղի են ունենում համապատասխանություններ։

- Միջանկյալ ժամանակահատվածում, երբ  օրենքները կհամապատասխանեցվեն մայր օրենքին, ՍԴ դատավորներն այդ շրջանում չպե՞տք է շարունակեն պաշտոնավարել։

- Ոչ, որովհետև սահմանադրական նորմը գործում է անմիջականորեն։ Այն անհրաժեշտություն չունի կիրառության համար այլ փաստաթղթերի միջով արտացոլվելու։ Պարզապես համապատասխանեցման ժամանակահատվածում կարծում եմ՝ թափուր տեղերի համար առաջադրումները չեն լինի, որովհետև նախագծում մեկ ամիս էր նշված, բայց փոփոխություն կատարվեց և մեկամսյա ժամկետը դարձավ երկամսյա։ Նախատեսված էր, որ համապատասխանեցումները կարգավորվեն, պետական մյուս ինստիտուտները ժամանկահատված ունենան իրենց թեկնածուներն առաջադրելու։

- Այդ դատավորների վարույթում գտնվող գործերի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք դատավորի լիազորությունները կասեցված են, իսկ երկուսն էլ արձակուրդում են։

- Արձակուրդը մշտական և անվերջ ձգվող ժամանակահատված չէ, այսինքն կարծում եմ, որ որևէ պարագայում մենք խնդիր չունենք ՍԴ-ի գործունեության և իր երաշխիքների հետ կապված, որովհետև այո՛,  դադարեցվել են երեք անդամի լիազորությունները, բայց մենք ունենք արդեն 6 դատավոր և նրանք քվորումն ապահովում են։ Ավելին ասեմ, երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թափուր տեղերը կլրացվեն ըստ հաջորդականության և որևէ կազուսային խնդիր չեմ տեսնում, որը կկարողանա խոչընդոտել ՍԴ-ի բնականոն գործունեությանը կամ այս կազմով որևէ ճգնաժամ կստեղծի։ Ավելին, Վահե Գրիգորյանն այսօրվանից արդեն մասնակցում է ՍԴ-ի աշխատանքներին և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չենք ունենա, որը ճգնաժամի կհանգեցնի։ ՍԴ-ի բնականոն գործունեությունը վտանգված չի լինի։

- Ի վերջո որ մարմինն է իրավասու նման փոփոխությունների վերաբերյալ վերջնական հայտարարությամբ հանդես գալու։

- Այս մասով հստակ պարզաբանում է տալիս Սահմանադրության անփոփոխելի հոդվածները։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է սահմանադիրը, իսկ սահմանադրի ներկայացուցիչն իշխանության երեք ճյուղերից միայն մեկում է՝ ԱԺ-ում։ Սա միանշանակ պատասխան է, որին որևէ մեկը չի կարող հակադարձել։ Այսինքն սահմանադիրը ժողովուրդն է և ԱԺ-ն ներկայացնում է ժողովրդի որպես հավաքական, ներկայացուցչական մարմին, որն օժտված է առաջնային մանդատով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:09 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մի քանի օր խորհրդարան չեն գա, կաշխատեն տնից
22:57 26/06/2020  |  ԿորոնավիրուսՔիչ առաջ «Աստղիկ» ԲԿ-ից ստացա COVID-19-ի թեստի պատասխանը. այն բացասական է. Մխիթար Հայրապետյան
18:00 26/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների պլանը ձախողվել է․ սկսել են բանակցել ՍԴ դատավորների հետ
20:39 25/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
10:21 23/06/2020  |  Մամուլ«Իմ քայլը» վերածվում է ԽՄԿԿ-ի. «Բարձր գին չե՞ք վճարում». «Հրապարակ»
00:10 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱհա էս է թավշյա սադրիչների և պրովոկատորների կողմից ուղղորդվող սուբյեկտների նոմինալ գինը. Նաիրա Զոհրաբյան
22:16 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ. Նիկոլ Փաշինյան
21:17 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևակայական թե՞ իրական կանխատեսում. Ավետիք Իշխանյան
15:50 22/06/2020  |  ՄեկնաբանությունՄենք պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից, զերծ մնալ առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի տարրեր պարունակող գործողությունից. «Ազգային օրակարգ»
11:01 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանձին հատվածներ ընդունելի կամ անընդունելի կարող են լինեն». Իմ քայլը խմբակցության պատգամավորը՝ Վենետիկի հանձնաժողովի որոշման մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]