ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Վարդանյանի տան խուզարկությունն իրականացվել է ձերբակալման որոշման հիման վրա 05/20/2020 16:52 | Դատական ռեպորտաժներ
Արամ Վարդանյանի տան խուզարկությունն իրականացվել է ձերբակալման որոշման հիման վրա։ Այս մասին դատական նիստին ասել է դատախազը՝ նշելով, որ դատախազություն ներկայացված հաղորդումն ուղարկել է ոստիկանություն՝ ծառայողական քննության։
Դատախազի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նշանակել է ծառայողական քննություն, որի ընթացքում ոստիկանության ծառայողների գործողություններում ապօրինությունների չեն հայտնաբերվել, սակայն հաստատվել է, որ Արամ Վարդանյանի տանից անհետացել են որոշակի իրեր։ Դատախազը տեղեկացրեց, որ այդ մասով հարուցվել քրեական գործ՝ գողության հատկանիշներով և ՀՔԾ-ում իրականացվում է նախաքննություն։
Բացի այդ՝ դատախազը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, նշեց, որ ներկայացված ամեն հանցագործության մասին հաղորդում չէ, որ պետք է ստուգման ենթարկել։ Նախագահող դատավորի դիտարկմանը, որ դատախազը պարբերաբար օգտագործում է գրություն, նամակ արտահայտությունները՝ հանցագործության մասին հաղորդման փոխարեն՝ վկայակոչելով վճռաբեկ դատարանի որոշումը, թե յուրաքանչյուր հաղորդում չէ, որ համարվում է հանցագործության մասին հաղորդում, դատախազը նշեց, որ դա քննարկվել է ոչ թե որպես հանցագործության մասին հաղորդում, այլ՝ որպես դիմում։
Նախագահող դատավորի ճշգրտող հարցին, թե արդյո՞ք դատախազը հաստատում է, որ սա հանցագործության մասին հաղորդում է, դատախազը նշեց, որ հանցագործության մասին հաղորդում է՝ գողության մասով։ Նրա խոսքով՝ ծառայողական քննության ընթացքում է հաստատվել, որ կորել են որոշակի իրեր։
Դատախազը պնդեց, որ տան խուզարկությունն իրականացվել է օրինական հիմքերով՝ ձերբակալման որոշման հիման վրա, Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հսկողություն է իրականացվում, մինչդեռ՝ դատարանն արձանագրեց, որ ոստիկանություն ուղարկված դիմումը չի եղել Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից։
Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի 5-ամյա թոռան, դստեր ներկայությամբ ատրճանակների մերկացմանը՝ դատախազն ասաց, որ դա լրացուցիչ ստուգման կարիք ունի, ինչին ի պատասխան դատարանն արձանագրեց, որ դատախազությունը մասամբ է ընդունում հանցագործության մասին հաղորդումը։
Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի դիտարկմանը, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ դատախազությունն ի վիճակի չէ որոշում կայացնել առանց ոստիկանության կողմից որոշում կայացնելու, դատախազն ասաց, որ դա միանշանակ այդպես չէ։
Հաջորդ հարցով դատավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք խուզարկության ժամանակ եղել են քաղաքացիական հագուստով անձինք, դատախազը պատասխանեց, որ չգիտի։
Բացի այդ՝ նախագահող դատավորը հայտնեց, որ բողոքում նշված է, որ բացվել են պահարանների դռները, մահճակալներն են տակնուվրա արվել, իսկ պահարանները եղել են նաև տարբեր չափերի, բացվել են նաև փոքր պահարանները, որտեղ չափահաս տղամարդ չի կարող տեղավորվել,ինչին ի պատասխան դատախազն ասաց, որ դա դեռևս պարզ չէ և փորձել են պարզել ծառայողական քննության ընթացքում։
Դատարանը դիմեց փաստաբաններին՝ պարզելու, թե ինչ են նկատի ունեցել նման տվյալներ ներառելուց, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ կոտրտված են եղել փոքրիկ պահարանները, մահճակալները տակնուվրա էր արված, կոտրված էին դռները, պատուհաններն էին կոտրվել, որոնց վերաբերյալ նկարահանումները հետագայում կներկայացնեն քննությանը։
Դատարանի ՝ դատախազին ուղղված դիտարկմանը, թե ձերբակալման մասին որոշման հիման վրա խուզարկություն կատարվել է ոչ միայն տվյալ անձի տանը, այլև՝ հարակից տներում, խուզարկվել է մի ամբողջ թաղամաս, դատախազը պատասխանեց, որ չկա կաշկանդվածություն ՝ անձին այլ վայրերում փնտրելու համար, կարող են մուտք գործել ցանկացած վայր, որտեղ կարող է գտնվել անձը։
Բացի այդ՝ փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ոստիկանությունում կատարված ծառայողական քննության արդյունքներն իրենց չի տրամադրվել և միջնորդեց՝ ստանալ ծառայողական քննության նյութերը դատարանի միջոցով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության ժամանակ կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ ծառայողական քննության, մինչդեռ՝ փաստաբանները գտնում են, որ ոստիկանությունը չի կարող գնահատական տալ սեփական գործողությունների վերաբերյալ։ Հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ տանից հափշտակությունների դեպքի վերաբերյալ։ Փաստաբանները պահանջում են քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել խուզարկության ժամանակ ապօրինություններ թույլ տված ոստիկաններին։ հակառակ դեպքում՝ մերժել քրեական գործի հարուցումը, մինչդեռ՝ այս պարագայում, փաստաբանների գնահատմամբ, հաղորդմանն ամբողջությամբ չի քննարկվել։
Նշենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ