ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես Ձեզ վստահեցնում եմ, որ գոնե մեկ ապացույց գոյություն չունեն.պաշտպանը՝ Արամ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի մասին 03/10/2020 13:23 | ԼՐԱՀՈՍ
«Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի պաշտպանները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Մամուլի հրապարակումները, որոնք առիթ են քրեական գործ հարուցելու համար, ոչինչ չփոխեցին։ Համենայն դեպս՝ նման հաղորդագրություն չտարածվեց, որ հարուցվել է։ Լրացուցիչ անգամ դիմելու ենք Գլխավոր դատախազին, որպեսզի հարուցվի քրեական գործ»,- ասաց Սահակյանը։
Նշենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։
Փաստաբանի խոսքով՝ քննչական գործողություն կատարելու համար Արամ Վարդանյանին հայտնաբերելու ցանկություն էլ չկա, որովհետև օրեր շարունակ պաշտպանները հարցրել են, թե արդյո՞ք կա անհրաժեշտություն, որ Արամ Վարդանյանը ներկայանա վարույթն իրականացնող մարմին՝ հարցաքննության, սակայն որևէ մեկը ծանուցագիր չի ուղարկել, նույնիսկ՝ պաշտպանների միջոցով Վարդանյանը չի հրավիրվել վարույթն իրականացնող մարմին։
Անդրադառնալով Արամ Վարդանյանին առաջադրված մեղադրանքին՝ պաշտպանը նշեց, որ Վարդանյանը մեղադրվում է երեք կողոպուտ, ավազակային հարձակում և սպանության փորձ կազմակերպելու մեջ և դատարանը գտել է, որ երեք մեղադրանքներով էլ հիմնավոր կասկածն առկա չէ՝ ուսումնասիրելով ապացույցները։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ գոնե մեկ ապացույց գոյություն չուներ»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ հիմնավոր կասկածի առկայությունը պարտադիր է։
Նրա խոսքով՝ դատարանը գտել է, որ, թեև նրա առնչությունը՝ նշված հանցագործություններին հիմնավոր չէ, բայց նա պետք է կալանավորվի։
Լուսինե Սահակյանը նշեց, որ իր պրակտիկայում տեսել է շատ ապօրինի որոշումներ, բայց նման որոշում առաջին անգամ է տեսնում։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ մարտի 4-ին Բուռնազյան փողոցում կրակոցներ են հնչել, որի ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել երկու անձ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը եւ 37-ամյա Էմիլ Ամիրյանը։ Վերջինս նախկինում եղել է Արամ Վարդանյանի թիկնազորում, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ին պատմել են տարածքի բնակիչները, ճամբարափոխ է եղել ու հիմա նրան առավել հաճախակի նկատել են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ , ներկայումս գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի շրջապատում։ Նրա անունը շրջանառվում է նաեւ Ա.Վարդանյանի՝ մտերիմ ընկերոջ՝ «Սիցիլի» սպանության համատեքստում։
Նշենք, որ վերջինս սպանվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, թե պարզել են առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ու հանձնարարել են ոստիկանությանը նրան հայտնաբերել ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Անցած շուրջ 4 ամիսների ընթացքում այդպես են ոստիկանությունը չկարողացավ կամ չցանկացավ հայտնաբերել այդպես էլ սպանության մեջ կասկածվողին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել