ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թե ինչու է ոստիկանությունը շահագրգիռ տեսախցիկները վերացնել, կպարզվի նյութերը հրապարակելուց հետո․ Փաստաբաններ 04/14/2020 14:28 | ԼՐԱՀՈՍ
Պետրոս Հարությունյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի մասին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.
«Հանրությունը բավականին ծանոթ է 2018թ. դեկտեմբերի 4-ին Վստրեչի Բաղնիքում տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը բաղնիքի տիրոջ՝ Արման Ապիյանի (Բաղնիքի Արման), բաղնիքում գտնվող սենյակ են հրավիրվել Պետրոս, Գևորգ և Հակոբ Հարությունյան եղբայրները, ապա բաղնիքում հավաքված բազմաթիվ անձինք հարձակվել են նրանց վրա, փորձել սպանել՝դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Գևորգ Հարությունյանի թիկունքին: Այդ սենյակից փախչելու, իրենց կյանքը փրկելու համար, Պետրոս Հարությունյանը սենյակում դրված սեղանից վերցնելով ատրճանակ, կրակոցներ է արձակել Ա.Ապիյանի ոտքերին, որից հետո եղբայրներին հաջողվել է փախչել: Դեպքից հետո, սակայն, կալանավորվել էր միայն Պետրոս Հարությունյանը:
2019 թվականի հուլիսի 24-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք հրկիզում են Երկաթուղայինների փողոցում կայանած, Պետրոս Հարությունյանին պատկանող մարդատար ավտոբուսը (տես 1-4 մեկնաբանությունները):
2019 թվականի օգոստոսի 9-ին Արման Ապիյանի որդու Էդգար Ապիյանի կազմակերպմամբ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Աթոյան փողոցի մոտակայքում հարձակում է իրականացվում Հակոբ Հարությունյանի նկատմամբ, ով դաժան ծեծի է ենթարկվում բեյսբոլի բիտաներով, որի ընթացքում հափշտակում են նաև արժեքավոր իրեր: Հակոբ Հարությունյանը տեղափոխվում է հիվանդանոց, ենթարկվում վիրահատության: Որևէ անձ մինչ օրս կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկվել:
2019 թվականի նոյեմբերի 11-ին, ցերեկը ոստիկանության կողմից չպարզված անձինք կրակոցներ են արձակում Երկաթուղայինների փողոցի մոտ գտնվող արտադրամասերից մեկի ուղղությամբ ու վնասում անվտանգության տեսախցիկն ու ապակին (տես 5-7 մեկնաբանությունները):
2019 թվականի նոյեմբերի 14-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք ինքնաձիգով կրակահերթեր են արձակում Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող Պետրոս Հարությունյանի կողմից վարձակալած գրասենյակներից մեկի ուղղությամբ (տես 8-րդ մեկնաբանությունը):
2019 թվականի նոյեմբերի 20-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք Տիգրան Մեծ պողոտայի մի մայթից ինքնաձիգով կրակահերթեր են արձակում մյուս մայթին կայանված Պետրոս Հարությունյանի ավտոմեքենայի վրա և այդ պահին գրասենյակում գտնվող Պետրոս Հարությունյանի ուղղությամբ, ով միայն երջանիկ պատահականությամբ չի վնասվում (տես 9-րդ մեկնաբանությունը):
Այս ընթացքում, հասկանալով, որ ոստիկանությունն «անզոր» է դեպքերի այս շղթան բացահայտելու հարցում, իրենց, հարազատների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև իրենց պատկանող գույքը վնասումից ապահովագրելու համար հարությունյանները ձեռնամուխ են լինում նշված տարածքներում անվտանգության տեսախցիկների տեղադրմանը: Ընդ որում, այս ընթացքում այդ տեղախցիկների կողմից արձանագրած, տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռող տեսագրությունները խիստ հետաքրքրական են (այս մասին առավել հանգամանալի կանդրադառնանք հետագայում):
2020 թվականի ապրիլի 13-ին, սակայն, վերը թվարկված հանցագործությունները բացահայտելուն անընդունակ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նշված անվտանգության տեղախցիկներն ապամոնտաժելու ու փաստացի առգրավելու: Այստեղ, պարզ լինելու համար, ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ նշել, որ առգրավվել են ոչ թե տեսագրությունները, այլ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ։ Այս փաստի վերաբերյալ արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել:
Վերը նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների շղթան, դրանց չբացահայտված մնալը, ինչպես նաև ոստիկանության կողմից տեսախցիկների առգրավումը առաջ են բերում մի շարք տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները ժամանակի ընթացքում անպայման տրվելու են. ո՞ւմ էին խանգարում այդ տեսախցիկները, ի՞նչ գործողություններ են պլանավորել այդ անձինք, որոնց իրագործմանը խանգարում էին տեսախցիկները, արդյո՞ք ոստիկանությունն այդ գործողությամբ ճանապարհ չի հարթում «անորսալիների» կողմից հերթական հանցավոր ոտնձգությունն իրագործելու համար:
Իսկ թե ինչու է ոստիկանությունը հատկապես շահագրգիռ տեսախցիկները վերացնելու հարցում, բոլորին ակնհայտ կդառնա այդ տեսախցիկների ֆիքսած որոշ հետաքրքիր տեսանյութերը հրապարակելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ