Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Դատախազությունն ընտրել է բանսարկության ճանապարհը, որ չխայտառակվի տապալված մեղադրանքի համար. Հրանտ Անանյան 05/10/2020   11:51  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազությունը հասկացել է, որ տապալված է մեղադրանքը, որ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման համար բավարար հիմքեր չեն ունեցել, պարզապես ցանկանում են ժամանակ շահել և չեն ուզում խայտառակվել հանրության առջև: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Նշենք, որ Անանյանը միջնորդություններ էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, հանցակազմի սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի բացակայության հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը: Բացի այդ՝ փաստաբանը ներկայացրել էր նաև փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Արթուր Գևորգյանը Գլենդեյլի առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվել 2019թ մարտի 6-ին, հետևաբար՝ գույքը ձեռք է բերվել հայտարարագրված միջոցներով: Ներկայացված միջնորդությունները մերժվել են։ Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել միջնորդությունները մերժելու մասին որոշումը։

«Չեմ վախենա ասել՝ դատախազությունն ընտրել է բանսարկության դիրքորոշումը, որովհետև մենք ներկայացրել ենք փաստաթղթեր, որ տվյալ անշարժ գույքը Արթուր Գևորգյանը ձեռք է բերել ոչ թե 2019թ հունվարի 10-ին, այլ՝ վճարում է արել 2019թ մարտի 1-ին և մարտի 6-ին դարձել սեփականատեր, հետևաբար՝ հայտարարագրված միջոցները, որոնք առկա էին, պետք է մնային անփոփոխ՝ հունվարի 14-ի դրությամբ։ Վճարում չի կարատրվել որևէ այլ ենթադրյալ, անհայտ աղբյուրից։ Մենք ներկայացրել ենք բանկից համապատասխան տեղեկանք, որը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանը հաստատել է»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Հյուպատոսարանը վավերացնում է X իրավասության ներքո գտնվող տարածաշրջանի մարմինների և կազամկերպությունների կողմից տրված փաստաթղթերը և վավերացումից հետո ՀՀ իրավասու մարմինները պարտավոր են քննարկել այդ փաստաթղթերը և այդ փաստաթղթերն ունեն իրավական ուժ։

«Դատախազությունը բանսարկության վրա, մի ամբարտավան կեցվածքով դատական նիստերի ընթացքում հայտարարում են՝ մենք չենք հավատում այդ փաստաթղթերին, մենք պետք է ինքնուրույն ստուգենք, ասում եմ՝ դուք իրավունք չունեք ՀՀ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Հյուպատոսարանաի փաստաթղթերը ստուգեք, ես երեք աղբյուրից եմ բերել այդ փաստաթղթերը, երեք աղբյուր է առնչվել այդ փաստաթղթերին՝ բրոկերական կազմակերպություն, կադաստր և բանկ »,- ասաց Անանյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթերը նույնիսկ չեն հակասում դատախազության ձեռք բերված փաստաթղթերին, այլ՝ լրացնում են։

«Դատախազությունը հասկանում է՝ մեկ ամիս առաջ քրեական հետապնդում են սկսել, մեկ ամսում, նույնիսկ՝ մի քանի օրում սկսեցինք հիմքերը ներկայացնել, միանգամից արձագանքեցինք, իրենք հասկանում են, որ հիմա հանրության առաջ պետք է խայտառակվեն, որովհետև անիմաստ հետապնդում են հարուցել, առանց ճիշտն ու սխալը պարզելու, շուտափույթ որպես մեղադրյալ էին ներգրավել անձին։ Ասում են՝ ոչինչ, քննչական պահանջ կուղարկենք, կստուգենք փաստաթղթերը։ Քննչական պահանջները ԱՄՆ ուղարկվող բոլոր գործերով տևում է 1-1.5 տարի, ինչ հիմք ունեն այդ թղթերին չհավատալու»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ առաջարկել է հարցում ուղարկել Հյուպատոսարան, սակայն դատախազությունից ասել են, որ չեն ուղարկի հարցում՝ Հյուպատոսարան։ Փաստաբանը գտնում է, որ հյուպատոսարան հարցում ուղարկելու դեպքում իր խոսքերը կհաստատվեն և այդ դեպքում պետք է կարճեն գործի վարույթը, սակայն չեն ցանկանում դադարեցնել նոր հարուցված քրեական հետապնդումը և կարճել գործի վարույթը։

«Նրան ամեն պահի կարող են կալանավորել, ինչին ի պատասխան ասում են՝որ անմեղ է, ինչու չի գալիս։ Ասում եմ՝ Դուք հետախուզում եք հայտարարել, ուրիշ թռիչք չկա, պետք է երրորդ երկրով գա ։ Կորոնավիրուսով պայմանավորված թռիչքներն էլ սահմանափակ է։ Եթե նա վերադառնա երրորդ երկրով, նրան երրորդ երկրում ձերբակալելու են՝ միջազգային հետախուզման շրջանակներում, կալանավորելու են, պահելու են մի 3-4 ամիս՝ մինչև արտահանձնման գործընթաց տեղի ունենա։ Ապօրինի հետապնդումը հարուցել են, հիմա էլ բառիս շատ բացասական իմաստով՝ «միլիցիայական» մոտեցում են ցուցաբերում՝ ասելով, եթե անմեղ է թող գա։ Անմեղությունն ինչ կապ ունի, եթե նման ապօրինություն են սարքել նրա գլխին։ Կարո՞ղ է գալ։ Երրորդ երկրում չե՞ն ձերբակալի իրեն։ Թող կալանավորումը հանեն, անմիջապես գա։ Այսինքն՝ այնպես է արվել, որ նա հանկարծ չգա, շոու լինի»,- նշեց փաստաբանը։

Անանյանը գտնում է, որ ի սկզբանե քրեական հետապնդումը, սկզբնական վարկածը եղել է ապօրինի, իրավունք չեն ունեցել առանց Արթուր Գևորգյանին ծանուցագիր ուղարկելու հետախուզում հայտարարել։

Անանյանի խոսքով՝ պաշտոնապես տեղեկանք է ներկայացվել, թե ովքեր են ապրում հասցեում. «Իբր փոստով ծանուցագիր են ուղարկել, իբր։ Ի դեպ՝ ընդունում են, որ ծանուցագիրը վերադարձվել է։ «Փոստային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ պետք է հանձնել կոնկրետ հասցեատիրոջը, եթե նա տանը չի, ապա չի հանձնվում։ Հատկապես, եթե խոսքը գնում է իրավապահ մարմիններից կամ դատարանից ուղարկված թղթերի մասին»,- նշեց Անանյանը՝ հավելելով, որ ծանուցելու դեպքում Արթուր Գևորգյանի ընտանիքի անդամները կտեղեկացնեին Արթուր Գևորգյանին, վերջինս կապ կհաստատեր, իսկ այդ դեպքում չէին կարող արդեն հետախուզում հայտարարել։

Անանյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի նպատակը եղել է շուտափույթ, «մասկի շոու»-ով հետախուզում հայտարարելը և դրա համար էլ կալանքի միջնորդությամբ մտել են դատարան՝ խեղաթյուրված տվյալները մատուցելով դատարանին, դատարանն էլ իներցիայով բավարարել է և հենց նույն օրը «Հանրային» ՀԸ երեկոյան լուրերի եթերում այդ մասին են հայտարարել։

«Ակնհայտ է, որ շոու անելու համար են դա հայտարարել։ Դա դատախազության նախաձեռնությունն էր, որովհետև դատախազության հաղորդագրությունն էր հրապարակվել»,- ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ ԱԺ նախկին պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պաշտոնից պաշտոնից ազատվելու կապակցությամբ 2019թ. հունվարի 14-ին ներկայացված հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո, որպիսի տվյալներ ներկայացրել էր 2018թ. հայտարարագրում:

Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն:

Այսինքն Ա.Գեւորգյանը, ըստ դատախազության, 2019թ. հունվարի 14-ի հայտարարագրում թաքցրել է 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է: Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ գույքը նա ձեռք է բերել 2019 թ. մարտին, հետեւաբար չէր կարող հունվարին հայտարարագրել:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:54 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Գևորգյանը Գլենդեյլի առանձնատունը ձեռք է բերել հայտարարագրված միջոցներով.փաստաբանն ապացույցներ է ներկայացրել
19:32 28/04/2020  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը հողամասերը կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր
18:17 23/04/2020  |  Դատական ռեպորտաժներՓաստաբանը պահանջել է վերացնել Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը
19:27 22/04/2020  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը՝ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքի մասին. հետախուզում է հայտարարվել
12:00 14/04/2020  |  Քրեական խրոնիկոնԱնձը Հայաստանում չէ, հետևաբարհարմար առիթ է նրան հեշտ կալանավորելու վերաբերյալ որոշում ստանալու համար. փաստաբանը՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին
19:05 10/04/2020  |  ՄեկնաբանությունԻմ գտնվելու վայրը հայտնի է. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյան
09:28 10/04/2020  |  Քրեական խրոնիկոնԱժ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
19:47 30/03/2020Արցախում ընտրական գործընթացների վերաբերյալ առերևույթ հանցագործության վերաբերյալ հրապարակումներից մեկով քրեական գործ է հարուցվել . դատախազություն
16:44 21/03/2020  |  Քրեական խրոնիկոնԼոռու մարզի դատախազությունը միայն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 1մլրդ ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 184 մլն ՀՀ դրամը
09:51 19/03/2020  |  ՄեկնաբանությունԿորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի կնոջ զարմիկը դատախազություն հաղորդում է ներկայացրել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]