Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Անձը Հայաստանում չէ, հետևաբարհարմար առիթ է նրան հեշտ կալանավորելու վերաբերյալ որոշում ստանալու համար. փաստաբանը՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին 04/14/2020   12:00  |  Քրեական խրոնիկոն

Փաստաթղթերում չկա որևէ ապացույց առ այն, որ ՀՀ-ում Արթուր Գևորգյանի հաշվառման հասցեում որևէ մեկը դուռը թակել է, ընտանիքի անդամին հարցաքննել, ծանուցագիր է հանձնել կամ որևէ բանավոր խոսակցություն է ունեցել՝ Արթուր Գևորգյանի՝ ՀՀ վերադառնալու և քննության ներկայանալու, իր նկատմամբ քրեական գործ հարուցելու, քննչական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Մեխանիկական մոտեցում է ցուցաբերվել: ՀՀ-ում չի անձը, հետևաբար՝ հարմար առիթ է նրան հեշտ կալանավորելու վերաբերյալ որոշում ստանալու համար: Ինչ-որ ձևական երկու ծանուցագրի առկայություն կար գործի մեջ, բայց չկա որևէ ապացույց, որ այդ ծանուցագիրը ինչ որ մեկն ստացել է: Անհայտ է՝ դա փոստին հանձնվել է, թե ոչ, փոստատարը փորձել է հանձնել, թե ոչ: Այսինքն՝ չկար որևէ ապացույց, որ որևէ մեկը հրաժարվել է ստանալուց և չկար որևէ ապացույց, որ այդ ծանուցագիրը հանձնվել է: Մինչդեռ՝ այդ իրավիճակներում իրավապահ մարմիններն առձեռն են տանում, ընթերակաների կամ ընտանիքի անդամների, հարևանների մասնակցությամբ արձանագրություն են կազմում:Այդ պաշտոնական արարողությունը կատարվում է, որպեսզի ապացույց լինի, որն այս գործով չկա»,- ասաց Անանյանը: Ըստ նրա` դա հիմնավորվում է, որ ոչ Արթուր Գևորգյանին, ոչ նրա ընտանիքի անդամին չի հանձնվել ծանուցումը, բացի այդ՝ Արթուր Գևորգյանի հեռախոսահամարը հասանելի է եղել:

Նրա խոսքով՝ եթե իրավասու մարմինը դիտարկել է, որ Արթուր Գևորգյանի գտնվելու վայրն անհայտ է, դա այդ մարմնի խնդիրն է, որովհետև դա օբյեկտիվ գնահատական չի: Ըստ Անանյանի՝ օբյեկտիվ գնահատական կլիներ, եթե նախաքննական մարմինը ձեռնարկեր անհրաժեշտ և բավարար գործողությունների և ընթացակարգերի ամբողջությունը և սպառվեին Արթուր Գևորգյանին հայտնաբերելու բոլոր ջանքերը, որից հետո միայն կարող էր այդ գնահատականը տալ և հետախուզում հայտարարեր, ինչն այս դեպքում չի արվել:

«Դա նորմալ չի իհարկե, բայց նորմալ է, որովհետև տարածում է ստացել, որովհետև մարդուն կալանավորելը՝ դրա եղածն ինչ է: Այդպիսի մոտեցում է: Կկալանավորենք, հետո կգտնենք, հետո կխոսենք»,- նշեց Անանյանը` նշելով, որ նախաքննական մարմինը նման մոտեցմամբ է առաջնորդվում:

Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշմանը, Անանյանն արձանագրեց. «Այն առանձնատունը, որ նրան վերագրվում է, որ գնել է 2019թ հունվարի 10-ին, իսկ մինչև հունվարի 14-ը հաշվետու անձ էր և մինչև հունվարի 14-ի ձեռքբերումներն ու ծախսերը պետք է արտացոլվեին հայտարարգրերում, ինչպես նաև՝ պետք է հայտարարգրերի համադրությամբ ողջամտորեն հիմնավորվեր հնարավոր գույքի ձեռքբերումը՝ օրինական: Խնդիրն այն է, որ որոշ ոչ պատշաճ, կցկտուր փաստաթղթեր են ստացվել, որ Արթուր Գևորգյանը հավակնություն է ցուցաբերել ձեռք բերելու գույք 2019թ. հունվարի 10-ին, բայց գործարք չի կնքվել հունվարի 10-ին և գույքի պետական գրանցում տեղի չի ունեցել հունվարի 10-ին և որևէ գումար ի սեփականություն չի փոխանցվել գույքը վաճառողին: Գույքի վաճառքը տեղի է ունեցել հունվարի 14-ից հետո, պետական գրանցում Արթուր Գևորգյանի անունով եղել է և գումարը փոխանցվել է մարտ ամսին, իսկ Քաղաքացիական օրենսգիրքը, այդ թվում՝ ՀՀ-ի, հստակ սահմանում է, որ խոշոր գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից: Հետևաբար՝ քանի դեռ պետական գրանցում չի եղել, այդ գույքը չի կարելի որևէ ձևով գնահատել, որ այն գտնվում է Արթուր Գևորգյանի սեփականության ֆոնդում, որպեսզի նա այդ սեփականության ֆոնդում ի հայտ եկած գույքն արտացոլեր հաշվետվությունների մեջ»:

Բացի դրանից՝ Անանյանը նշեց, որ, քանի դեռ Արթուր Գևորգյանի կողմից գումար չէր փոխանցվել, բնական է, որ այդ գումարի նվազեցումները չպետք է արտացոլվեր պաշտոնատար անձի կողմից պարտադիր հաշվետվություններում:


«Իրավապահներն առանց երկար-բարակ մտորելու, առանց խորանալու, թե ամերիկյան սիստեմն ինչպիսին է՝ գումարի ձեռքբերման և ստացված փաստաթղերն ինչի մասին կարող են վկայել, հապշտապ, հունվարի 10-ը հարմար ամսաթիվ է եղել, անմիջականորեն հենց հունվարի 10-ը, այսինքն՝ զուտ անձի կողմից այդ գույքով հետաքրքրվելու ամսաթիվը դիտարկվել է որպես գույքի ձեռքբերման ամսաթիվ»,-ասաց փաստաբանը, ապա հավելեց, որ ապացույցները կհրապարակի առաջիկայում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այժմ Արթուր Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ: Ըստ Դատախազության հաղորդագրության՝ ԱԺ նախկին պատգամավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո:

Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում:

Այսինքն Ա.Գեւորգյանը չի հայտարարագրել 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ 2019թ. հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]