Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը «ապրիլյան հանձնաժողովում». մանրամասներ դռնփակ նիստից․«Ժողովուրդ» 04/17/2020   08:48  |  Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վերջապես Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին: Նախկին վարչապետը նախ մուտքի մոտ ջերմաչափվեց, ինչպես ԱԺ մուտք գործող յուրաքնաչյուր ոք, ապա ուղեւորվեց դեպի հատուկ սենյակ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է եւ հնարավոր «ժուչոկներից» հեռու:

Նկատենք, որ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպված էին համաճարակի բոլոր կանոններին համապատասխան. պահպանվել էր անգամ սոցիալական հեռավորությունը: Ավելին, սեղանին այս անգամ բացառության կարգով մոխրաման էր դրված, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա ծխելու։ Եւ այդ պայմաններում նա 5 ժամ պատասխանեց պատգամավորների հարցերին: Այսպիսի երկար նիստ դեռ չէր եղել:

Նախ ընդգծենք, որ պատգամավորներն ամենայն լրջությամբ ու մանրակրկիտ էին պատրաստվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, անգամ նիստից մոտ մեկ ժամ առաջ կրկին հավաքվել էին եւ վերջնական քննարկում ունեցել։ «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Մինչ դրանց անդրադառնալը, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հանձնաժողով գնալուց նախապայման էր առաջ բերել. նիստի ավարտից հետո իրեն պետք է տրվի հանդիպման ձայնագրությունը սկզբից մինչեւ վերջ: Հանձնաժողովում վերահաստատել են իրենց պատրաստակամությունը եւ նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ ավարտից հետո անպայման կտրվի ձայնագրությունը:

Ահա այդպես սկսվել է բուն նիստը, որի սկզբում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, ասել այն, ինչ ԱԺ բակում խոսել էր լրագրողների հետ: Նշել է, որ եկել է խոսելու, բացատրելու, բարձրաձայնելու ժամանակը եւ ինքը պատրաստ է ամեն ինչի մասին բաց խոսելու, թաքցնելու, կաշկանդվելու ոչինչ չունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, ընդ որում՝ երկկողմանի հանգիստ եւ բոլորն էլ ցանկացել են հանդիպումն անցկացնել երկկողմանի հարգանքի մթնոլորտում, սակայն դա չի խանգարել պատգամավորներին հնչեցնել ամենատարբեր հարցեր՝ սկսած հետախուզության աշխատանքի, հեկտարներ կորցնելու, պայմանավորված պատերազմ-լինել չլինելու եւ մեղավորների մասին։

Այնուհետեւ, պատմել է այն, ինչ, ըստ էության հետաքրքրել է հանձնաժողովականներին եւ պատգամավորների մոտ տպավորություն է ստեղծվել, որ կրկնում է 5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում հնչած տեսակետները:

Մեր տեղեկություններով, նիստին ներկա պատգամավորներից յուրաքանչյուրը մի քանի հարց է տվել՝ մոտ 3-4, հարցեր են տվել բոլորը՝ թե իշխանական թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Նրանցից շատերին հետաքրքրել է, թե ինչպես եղավ, որ մինչ այս հանրության հայտնի ինֆորմացիան. այն է` հայկական կողմը կորցրել է 800 հա հողատարածք, հիմա մատուցվում է, թե 400 հա է եղել: Սերժ Սարգսյանը համբերատար, մարնրամասն բացատրել է «գիտեք» հաճախ կրկնվող բառով` նշելով, որ այդ 800 հա տարածքի միայն 400 հա հողատարածքն է եղել հայկական կողմինը, մյուս 400 հա հողատարածքը եղել է չեզոք գոտում, որը անցել է ադրբեջանական զինուժի հսկողության տակ: Եւ նշանակում է` մենք կորցրել ենք ընդամենը 400 հա հողատարածք ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով:

Նա, ընդհանուր առմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմը մատուցել է որպես հաղթանակ, պատասխան է ունեցել բոլոր անակնկալ թվացող հարցերին: Ասել է` բոլորդ լրատվությունից ծանոթ եք, որ մենք ունեցել ենք մոտ 100 զոհ, իսկ ադրբեջանական զինուժը 1000-ին մոտ զոհ է տվել: «Բա դա հաղթանակ չի՞»,- տարակուսել է ՀՀԿ առաջնորդը: Նա նաեւ հպարտացել է, թե միջազգային հանրությունն ամբողջությամբ ըմբռնումով է մոտեցել հայկական կողմի գործողություններին եւ որեւէ տիրույթում չի քննադատել մեզ:

Երբ ամեն ինչ այսպես վառ մատուցվել է, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ թերություններ են եղել այդ ընթացքում, ով է թերացել իր գործում ապրիլյան պատերազմի նախորդ եւ հաջորդող ժամանակահատվածում: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր 2016 թվականի ապրիլի 26-ի հրամանագրերը` համաձայն որոնց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ Այսինքն` այս մարդիկ թերացել են, դրա համար ազատվել են պաշտոններից:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018 թվականի դեկտեմբերի 18-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Կոմիտաս Մուրադյանը այս տարվա փետրվարի 6-ին նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե միգուցե եղել են բաներ, որոնց դեպքում իրեն չեն զեկուցել կամ կան հանգամանքներ, որոնք չի հիշում։ Բայց մեծ հաշվով պատգամավորների մեծ մասը բավական զարմացել էին նախկին նախագահի պատրաստակամությունից՝ պատասխանելու բոլոր հարցերին։ Եւ մի շարք պատգամավորներ, որոնք մասնակցում էին հանձնաժողովի նիստին, «Ժողովուրդ օրաթերթին» տպավորություն փոխանցեցին, որ այս հանդիպումը ամենաինֆորմատիվն էր եւ Սարգսյանը շատ դեպքերում հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք անակնկալ են եղել հանձնաժողովի անդամների, աշխատանքները համակարգող Անդրանիկ Քոչարյանի համար։

Եվ չնայած Սերժ Սարգսյանն անուններ չի տվել, սակայն մատնանշել է մարդկանց, ովքեր կարող են ՀՀ ԶՈՒ շտաբի նախկին գլխավոր պետ Յուրի Խաչատուրովի նման կարեւոր ինֆորմացիայի տիրապետել` հիմնականում ակնարկելով, որ խոսքն արդեն Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասին է: Այդ իսկ պատճառով առաջիկայում սպասվում են հանդիպումներ նաեւ նրանց հետ, որից հետո հանձնաժողովը պետք է պատրաստի վերջնական զեկույցը, որի վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Բանն այն է, որ 6 ամսով ձեւավորված հանձնաժողովի աշխատանքների ժամկետն արդեն մեկ անգամ երկարացվել է եւ այլեւս չեն կարող այդպես վարվել։ Ու դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ավելի արագ գործել: Թեեւ արտակարգ դրություն է երկրում, այնուամենայնիվ, նիստեր, հանդիպումներ ամեն դեպքում անցկացվելու են:

Հ. Գ. Ուշագրավ է, որ 5 ժամանոց նիստն անցկացվեց ընդմիջումով. նախորդ նիստերում այդպիսի դեպքեր չէին եղել: Պարզապես շատ պատգամավորները ելումուտ էին անում։ Սակայն երեկվա նիստը մոտ կես ժամով ընդմիջվեց եւ ուշագրավ է, որ սրահից դուրս եկան միայն «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյան, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Արեն Մկրտչյան, իսկ մյուսները ընդմիջման ժամանակ մնացին նիստի համար նախատեսված սենյակում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 17.04.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:00 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդունել է, որ եղել են թերացումներ. Անդրանիկ Քոչարյան
19:14 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան
19:12 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանի պատասխաններից որոշները սպառիչ էին, որոշները՝ ոչ. Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հարց ու պատասխանի մասին
16:32 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը մեզ հարցեր չի կարող տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է. Անդրանիկ Քոչարյան
14:17 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՈւղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ. Սերժ Սարգսյան
14:05 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանել հարցերին. Սերժ Սարգսյանը ասուլիս կհրավիրի
09:42 16/04/2020  |  ՄամուլԻնչ հարցեր են պատրաստել պատգամավորները Սերժ Սարգսյանի համար․ թեժ է լինելու․ «Ժողովուրդ»
09:12 16/04/2020  |  ՄամուլԱԺ-ում հավուր պատշաճի պատրաստվել են Սերժ Սարգսյանի այցին․ «Հրապարակ»
19:27 15/04/2020  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը վաղը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին
13:42 15/04/2020  |  Դատական ռեպորտաժներՍերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը չի վերացվի. վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]