Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Մեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ 01/31/2020   18:49  |  Հարցազրույց

Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է բնական գազի սակագնի բարձրացումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Նրա կարծիքով անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ, ինչի ուղղությամբ մասնագիտական լուրջ աշխատանք է պետք իրականացնել՝ մի կողմ թողնելով քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները. «Այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է։ Պետք է ապահովվի նաև հրապարակայնությունը, իսկ քննարկումներին մասնակից պետք է դարձնեն ընդդիմությանը և հանրությանը»,-ասաց տնտեսագետը։

«Փաստինֆո»-ն գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հավանական հայտ ներկայացնելու թեմայի շուրջ խոսել է Սուրեն Պարսյանի հետ։

- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանի վրա գազի գնի փոփոխություն չի լինի ամբողջ տարվա ընթացքում, գազի սակագնի փոփոխություն չի լինի նաև մինչև ապրիլի 1-ը։ Ի՞նչ եք կարծում ամեն դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն կներկայացնի՞ գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտ, և եթե գազի գինը բարձրանա, ի՞նչ հետևանքներ կունենա։

- Հիշեցնեմ Մհեր Գրիգորյանին, երբ 2019 թվականի հունվարի 1-ին սահմանի վրա 15 դոլարով բարձրացավ գազի գինը, նույն կառավարությունը՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի, հայտարարեց, որ մենք երկարաժամկետ բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ՝ սահմանի վրա ֆիքսված գին ունենալու համար։ Հիմա ունենք իրավիճակ, որ ընդամենը մեկ տարվա համար են բանակցություններն ավարտված և միայն 2020 թվականի համար ունենք նույն 165 ԱՄՆ դոլարը, մինչդեռ խոսում էինք երկարաժամկետ կտրվածքի մասին։

Միաժամանակ կառավարությունից հայտարարություններ ունենք, որ ազգաբնակչության համար գազի գինը կմնա նույնը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, այսինքն միայն երեք ամսվա համար ունենք երաշխիք։ Ո՛չ ներդրողի համար, ո՛չ ազգաբնակչության համար սա կանխատեսելի երևույթ չէ։ Ավելին, սա բացասական երևույթ է, քանի որ նրանք պետք է գոնե նվազագույնը մեկ տարվա համար ունենան կանխատեսելի սակագին, որ բիզնեսն իր հաշվարկների ժամանակ կարողանա իմանալ ինչ թիվ է դնում իր հաշվարկների հիմքում՝ 139 դրամ, թե այլ գումար։ Այս կառավարությունը 2019 թվականի ընթացքում հայտարարեց, որ քայլեր են իրականացնելու, որպեսզի կորուստները կրճատվեն և ուռճացված հաստիքացուցակում այդ աշխատողներն աշխատանքից հեռացվեն։ Նշեմ, որ 2019 թվականն ավարտվեց, բայց այդ ուղղությամբ որևիցե քայլ չի արվել։ Ո՛չ հաստիքացուակն է կրճատվել, ո՛չ կորուստներն են կրճատվել։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ 15 դոլարի բարձրացումը տեղի է ունեցել ի հաշիվ կապիտալ ծախսերի և ընթացիկ ծախսերի։ Այլ խոսքով ասած «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ուներ պարտավորվածություն, որ օրինակ որևէ խողովակ վերանորոգեր կամ փոխարիներ, դա չի արել և  փոխարենը 15 դոլար է վճարել։ Հիմա հարց է առաջանում՝ ով շահեց սրանից գազամատակարարման համակա՞րգը, թե՞ սպառողը։ Նույն այդ ծախսը փոխանցվելու է 2020-2021 թվականների համար։ Այսինքն մեր ազգաբնակչությունը  ստիպված է լինելու վճարել 2019 թվականի ընթացքում չկատարված այդ կապիտալ ծախսերի համար։ Հնարավոր է ավելի շատ, քանի որ խնդիրն ավելի է մեծացել։ Ենթադրենք խողովակը վնասված էր, ավելի է վնասվել։ Այսինքն մենք, ըստ էության, խնդիրը մեծացրեցինք՝ լուծում չտալով։ Հիմա դարձյալ նույն պրոցեսն է գնում։ Փորձ է արվում ամեն կերպ, քաղաքական որոշմամբ հետաձգել գազի սակագնի վերանայման քննարկումները։ Կուլիսային քննարկումներ լինում են, բայց պաշտոնական քննարկումներ չկան, կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այս երևույթը նոր չէ։ Այն եղել է նաև 2011, 2013թվականների ընթացքում, երբ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ սահմանի վրա գազի գինը բարձրացել է։ Հայկական կողմը՝ ի դեմս էներգետիկայի նախարարի, հայտարարում էր, որ դա որևիցե էական ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա, սակագինը չի փոխվի, բայց տեղի ունեցավ 300 մլն դոլարի չափով պարտքի կուտակում, և մենք զիջեցինք մեր 20 տոկոս բաժնետոմսերը։ Հիմա այս պրոցեսը ևս գնում է և կառավարությունը հասկացել է, որ երկար չի կարողանալու ձգձգել վերանայման շուրջ բանակցությունները, և նրանք արդեն տեղեկատվական որոշակի արտահոսքեր արեցին այս ուղղությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, թե երբ և որքան գազի գինը կվերանայվի։ Դրված չէ պահպանելու հարցը։ Քանի որ սահմանին գազի գինը ֆիքսված է արդեն 165 դոլար և 2019 թվականի ընթացքում խնայողություններ էլ չկան։ Պետբյուջեով նաև չկա գումար՝ այս ուղղությամբ սուբսիդավորելու համար, որը թույլ կտար պահպանել այս գազի սակագինը։ Կարծում եմ՝ կառավարությունը փորձել է հնարավորինս ձգել այս շրջանը, բայց դա ավելի է խորացնելու խնդիրը, քանի որ պարտքերն ավելի են կուտակվելու, «Գազպրոմ Արմենիա»-ի դիրքերն ավելի են ուժեղանալու բանակցային սեղանի շուրջ։

Կառավարության համար շատ կարևոր է նաև, թե որքան կավելանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 600-ով նախատեսվում է կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների թվաքանակը։ Հիմա մոտ 6000 գրանցված աշխատող կա, որը նաև ընդգրկված է գազի սակագնի մեջ։ Այդ 600-ի կրճատումը գազի սակագնի վրա կթողնի ընդամենը մեկ դրամի էֆեկտ։ Երբ ըստ էության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մենք 30 դոլարի խնդիր ունենք։ Այսինքն 30 դոլար համակարգը մինուսով է, քանի որ 2017-ին ևս գազի գինն իջեցվել է։ 2017 թվականի հունվարի 1-ին Կարեն Կարապետյանի կոալիցիոն կառավարությունն իջեցրեց գազի գինը ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի և հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն որոշել է վերականգնել իր շահութաբերությունը։ Մհեր Գրիգորյանը, երբ հայտարարում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցանկանում է ներդրումներ իրականացնել, դա նաև հող է նախապատրաստում իրենց բացատրության համար, որ ասեն՝ ժողովուրդ մենք բարձրացնելու ենք գազի սակագինը, որ համակարգը լինի կայուն, անվտանգ և դրա համար ներդրումներ են պետք։ Մենք փող ենք բերելու Հայաստան, երբ գազի սակագինը բարձրացնենք։ Կարծում եմ՝ գազի սակագինը կավելանա 10-ից 15 դրամի չափով 1 խմ-ի հաշվով։

- Այդ թանկացումն էլ քաղաքացին կզգա

- Միանշանակ։ Քաղաքցու համար դա էական գումար է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա մեծ ողբերգություն պետք չէ դարձնել։ Եթե մարդկանց, մեր կենսաթոշակառուների եկամուտներն ավելանային 100-150 տոկոսի չափով, ինչպես իրենցն էր, դա մեծ ղբերգություն կարող է և  չլինել։ Բայց երբ ունենք աշխատող աղքատներ, մեր աշխատողների 25 տոկոսն աղքատ են, ունենք կենսաթոշակառուներ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից ցածր թոշակ են ստանում, սա մտահոգվելու լուրջ առիթ է։

Բիզնեսի համար նույնպես սա լուրջ մրցակցային խնդիր է։ ԵԱՏՄ երկրների շրջանակում մենք կունենանք թանկ բնական գազի գին, հետևաբար կստացվի, որ Հայաստանում արտադրված ապրանքը կամ ծառայությունն ավելի թանկ կլինի, քան Ռուսաստանում, Բելառուսիայում, Ղազախստանում և Ղրղզստանում։ Մեր ապրանք արտադրողներն ուղղակի կարող են ԵԱՏՄ շուկայից դուրս գալ, էլ չեմ խոսում երրորդ երկրների դեպքում։

- Մեր շուկայում նույնպե՞ս խնդիրներ կունենանք։ 

- Միանշանակ։ Այսինքն մեր շուկայում մեզ կհաղթեն նույն այդ ապրանքները։ Սա էլ է լուրջ խնդիր։ Մենք օրինակ ԵԱՏՄ-ի հետ ունենք միասնական բնական գազի շուկա ունենալու համաձայնագիր կամ հայեցակարգ, որն ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ևս քայլեր չկան, նախապատրաստական միջոցառումներ չկան, որը Հայաստանին թույլ կտա արագ անցնլ այդ պրոցեսը, որ Հայաստանի բնական գազի գինը մրցակցային լինի Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի գազի գների հետ։ Հիմա մեր ապրանք արտադրողներն ուղղակի շուկայում չեն կարող մրցակցել նրանց հետ։ Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկն է լինելու բնական գազի սակագնի բարձրացումը։ Սա նաև իր շղթայական ազդեցությունը կունենա այլ ապրանքների գների վրա։ 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է իշխանություններին խանգարում ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ  բանակցել ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Կարծում եմ խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական կողմն ուզում է տեսնել՝ հայկական կողմը պատրաստակա՞մ է վերանայել ներքին շուկայում գազի սակագինը, քանի որ նույն այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթի, ծախսերի հետ խնդիրներ ունի։ Ուզում է հասկանալ՝ հայկական կողմը որքանով է պատրաստ այդ խնդիրները լուծել, և եթե տեսնի, որ այդ խնդիրները լուծվում են, «Գազպրոմ Արմենիա»-ի շահերի տեսանկյունից միգուցե այս 165 դոլարի գինը սահմանի վրա պահպանվի նաև հաջորդ տարիների ընթացքում։ Եթե փոփոխություն տեղի չունենա, ապա կփորձի սահմանի վրա դարձյալ գինը բարձրացնել, որպեսզի աջակցի, սուբսիդավորի այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։

Լուրջ խնդիր է, մենք ունենք կարճաժամկետ, երկարաժամկետ լուծումներ, և այս ուղղությամբ պետք է մասնագիտական լուրջ աշխատանք իրականացնել։ Մի կողմ թողնելով քաղաքական հայացքները, քաղաքական դիրքորոշումները, այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է և ամենակրոևրը հրապարակայնություն։ Այս քննարկումներին մասնակից պետք է դարձնեն նաև ընդդիմությանը և հանրությանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:29 30/01/2020  |  ՏնտեսությունHSBC բանկը չի կարողանում մրցակցել Հայաստանի բանկերի հետ. տնտեսագետ
22:11 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստորեն մեր երկրում քծնանքն ու ծառայությունների մատուցումը լուրջ ծավալի պոտենցյալ ունի. Արա Գալոյան
17:12 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական աճը նույնիսկ բնական աճից ցածր է նախանշվել. Գագիկ Մինասյան
16:53 15/01/2020  |  ՎերլուծություններԿարող ենք արդյո՞ք 2020թվականին ավելի լավ ապրել…
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:45 12/11/2019  |  ՏնտեսությունԱռևտուրը պակասում է
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]