Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ) 09/30/2019   20:02  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն «Հարկային օրենսգրքում» պարբերաբար կատարվող փոփոխությունների և բիզնեսի վրա դրանց ազդեցությունից զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։

 - Օրերս ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տնտեսվարողներին հետ վերադարձնել 56 մլրդ դեբետային գումարը։ Որքանո՞վ վստահ լինենք՝ այդ գումարները կներդրվեն տնտեսությունում։

-         Այս օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017թ. Հունվարի 1-ը  դեբետագրված 56 լրդ դրամը վերադարձնել տնտեսվարողին։ Այսինքն այն տնտեսվարողները, որոնք իրենց գործունեության ընթացքում կոտակել են դեբետներ՝ տարբեր սարքավորումներ ձեռքբերելիս, տարբեր ծառայություններ ձեռքբերելիս, կարողանան այդ գումարները ետ վերադարձնել։ Հիմա հարց է առաջանում՝ որ ոլորտներն են կուտակել դեբետային միջոցներ, սակայն չեն կարողացել դրանք նվազեցնել։ Սրանք այն ոլորտներն են, որոնք հիմնականում ազատված են ԱԱՀ-ից։ Այս օրենքի փոփոխությունից հիմնականում օգտվելու է մի քանի ոլորտ, այդ թվում  հանքարդյունաբերությունը, քանի որ այս ոլորտի ձեռնարկությունները ձեռք են բերում մեծ քանակի սարքավորումներ, տեխնիկա, սակայն այդ դեբետը չեն կարողանում նվազեցնել, քանի որ նրանց արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Հայաստանից և արտահանվող ապրանքի վրա ԱԱՀ չի դրվում։ Ըստ էության այս 56 միլիարդի մեծ մասը գնալու է հանքարդյունաբերության ոլորտ։ Որքանո՞վ է նպատակահարմար գումարներն այդ ոլորտ ուղարկել, երբ կարելի է լուրջ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել դրանցով։ Ունենք հետևյալը, որ մեր կառավարությունը, ձախողելով իր հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես կապիտալ ծախսերի 74 տոկոսը թերակատարել է։ Այդ գումարները կան բյուջեում և որոշել է դրանք  ուղղել ընթացիկ ծասերի ֆինանսավորմանը։ Ի հաշիվ կապիտալ ծախսերի՝ ֆինանսավորվելու են  ընթացիկ ծախսերը։ Ընթացիկ ծախսերն ավելացնելու համար  մեծ ջանք պետք չէ, սա ուղղակի պարզ թվաբանություն, պարզ որոշում է։ Կտեսնենք, որ բիզնեսը  չի կարողանալու վերաներդրումներ կատարել, քանի որ մեզ մոտ չունենք այն ներդրումային դաշտը, միջավայրը, որը  պատրաստ է նման գումարներ կլանել և վերաարտադրել։ Ներդրումների վերաբաշխման իմաստով խնդիր ունենք։ Կան գումարներ մարդկանց մոտ, սակայն այդ գումարները մարդիկ չեն կարողանում վերաբաշխել, քանի որ չկան բաժնետիրական ըներություններ, չկան բաժնետոմսեր, որոնք կարողանան ձեռք բերել։ 56 միլիարդի մեծ մասը  բիզնեսից կհանվի որպես շահաբաժիններ և կօգտագործվի նրանց անձնական կարիքների համար կամ սեփականատարերն ուղղակի կտնօրինեն։ Այս իրավիճակում կառավարությունը շարունակում է իր քաղաքականությունը։ Օրինակ առաջարկել է արժեթղթային գործարքներն ազատել ԱԱՀ-ից։ Ողջունելի է, որ խթանում, խրախուսում են արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող բրոքերական ընկերությունների գործունեությունը, սակայն պետք է փաստենք, որ մեզ մոտ արժեթղթերի առքուվաճառքը տեղի չունենում, որովհետև չունենք արժեթղթերի շուկա։ Մեզ մոտ արժեթուղթ վաճառող տնտեսվարողները շատ քիչ են. խոշոր տնտեսվարողները իրենց բաժնետոմսերն ուղղակի վաճառքի չեն հանում և այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ուսումնասիրի գերիշխող, մենաշնորհ դիրք ունեցող սուբյեկտների բաժնետոմսերը պարտադիր կարգով որոշ մասը բաժանորդագրելու հնարավորությունը։ Այսինքն այդ եկամուտը, որը նրանք աշխատում են իրենց մենաշնորհ դիրք ունեցող գործունեությունից,  պետք է բաշխվի հասարակության մեծ մասի միջև։Միջին խավը և փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ունենան ձեռք բերել այս կամ այն ընկերության բաժնետոմսերը, ինչը թույլ կտա վերաբաշխլ եկամուտները։Սակայն  կառավարությունն իր հարկային քաղաքականությամբ ավելի է խորացնում այս անդունդը։ Հարուստներին ավելի է հարստացնում, աղքատներին ավելի է աղքատացնում։

-   Նշեցիք, որ չունենք այն ներդրումային միջավայրը, որը կկլանի այդ գումարները։ Ինչպե՞ս պետք է ստեղծենք այդ միջավայրը։ Կա՞ն նախադրյալներ։

- Նախ պետք է ստեղծել, խրախուսել արժեթղթերի շուկայի կայացումը՝ խոշոր տնտեսվարողներին պարտադրելով իրենց բաժնետոմսերը շուկայում հրապարակել և վաճառել։ Այնուհետև  պետություն պետք է  առանձնացնի ոլորտների մեծածախ, մանրածախ առևտուրը։ Ներկայումս մեծածախ վաճառողները գերիշխող դիրք ունեն ոչ միայն մեծածախ շուկայում, այլ նաև մանրածախ։ Նրանք ստեղծել են իրենց սուպերմարկետների ցանցը, իրենց գազալցակայանների, բենզալցակայանների ցանցը, որի միջոցով իրականացնում են նաև մանրածախ առևտուրը։ Այս դեպքում տեղի է ունենում տնտեսության կենտրոնացում։ Մենք պետք է դա ապակենտրոնացնենք , որի հարցում պետությունը կարևոր դերակատարում ունի։ Այսինքն պետք է մեծածախ վաճառք իրականացնող տնտեսվարողին արգելի  զբաղվել մանրածախ վաճառքով։ Այս խնդիրը տարիներ շարունակ կա և ի վերջո այն լուծել  պետք։ Մեր տնտեսության մեջ կան մեծ փողեր, սակայն այդ փողերը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում,  կենտրոնանում են մի խումբ մարդկանց ձեռքում։

- Վարչապետը Լոս Անջելեսում հայտարարեց, որ այժմ գործարարները կարող են հանգիստ ներդրումներ իրականացնել, քանի որ չկան մենաշնորհներ։ Մինչդեռ ավելի վաղ պատգամավորներից մեկն ասել էր, որ ներդրողներին սահմանից հետ են ուղարկում՝ ասելով շուկայում խոշոր խաղացողներ կան։ Ինչպե՞ս պետք է վարվել այդ խոշոր խաղացողների հետ։ Այս դեպքում ևս կոշտ վարչարարությա՞նն է պետք դիմել։

-  Մեր շուկայում կան մենաշնորհներ, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ։ Նրանք, ըստ էության, շարունակում են իրենց գործունեությւոնը, առանձին դեպքերում ավելի են ուժեղացրել իրենց շուկայական իշխանությունը։ Սուպերմարկետներն իրենց մասնաբաժիններն ավելի են մեծացրել մանրածախ առևտրի ոլորտում և ավելի մեծ վերահսկողություն են իրականացնում այս ոլորտում։ Նման իրավիճակ է նաև բենզին/դիզելային վառելիքի շուկայում։ Չնայած դրամն արժևորվում է այս վերջին ընթացքում, բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրանում էր վերջին 3-4 ամիսների ընթացքում, միայն վերջին ամսվա ընթացքում է նկատվում նվազում։ Սա խոսում է այն մասին, որ մեր շուկան, մեր մրցակցությունն առողջ չէ։ Մեր տնտեսվարողները դեռևս շարունակում են հակամրցակցային հարաբերությունների մեջ գտնվել։ Միասին գնային քաղաքականություն են իրականացնում։ Միասին գինը բարձրացնում, միասին գինն իջեցնում են։ Դատապարտելի է և տնտեսության համար մեծ վնաս է հասցնում միասին գինն իջեցնելը, քանի որ սրա հետևանքով փոքր-միջին տնտեսվարողները կարող են դուրս մնալ։ Արդեն վեց ամիս է՝ գործում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը որևիցե տեսանելի արդյունք առ այսօր չի գրանցել։ Մենք խոսում ենք , որ նախկինում հանձնաժողովը պարապուրդի է մատնված եղել, բայց հիմա ունենք նույն իրավիճակը, դեռ  ավելի վատ։ Ավելին առանձին շուկաներում խորացրել է իրավիճակը։ Կարծում եմ՝ հասարակությունը հանձնաժողովի առջև պետք է իր պահանջը բարձրացնի, որովհետև անհրաժեշտ  է հրատապ քայլեր իրականացնել առաջինը պարենային ապրանքների ուղղությամբ։ Առաջին վեց ամիսների ընթացքում ունենք պարենային ապրանքների լուրջ գնաճ։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ուղղակիորեն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա։ Մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են այս ապրանքների ձեռքբերման համար։ Ոչ պարենային ապրանքների գների նվազումը խոսում է այն մասին, որ պահանջարկն այս ուղղությամբ նվազել է։ Այսինքն մարդիկ ոչ պարենային ապրանքներից հրաժարվել են, որպեսզի ձեռք բերեն առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Այնուամենայնիվ մեր գնողունակությունը նվազել է։ Դրա ապացույցը կրպակների, խանութների, սուպերմարկետների իրացման ծավալների նվազումն է։

- Ի՞նչ ազդեցություն է ունենում ՀՕ-ում պարբերաբար իրականացվող  փոփոխությունները բիզնես հատվածի և ներդրումային դաշտի վրա։

- Տնտեսվարողները ցանկանում են, որ իրավական դաշտը լինի կանխատեսելի։ Երկուս-երեք տարվա կտրվածքով  կայուն լինի, քանի որ բիզնես նախագծերը մշակելիս նրանք հաշվի են առնում տվյալ պահին գործող հարկային օրենսգիրքը։ Սակայն մեր տնտեսության մեջ, մեր կառավարության համակարգում ընդւնված է արագ փոփոխություններ իրականացնելու գործելաոճը և առանձին դեպքերում շատ մեծ է անհատների ազդեցութունը։ Հստակ է, որ վերջին շրջանում բանկային հատվածի լոբբինգը բավականին հզորացել է կառավարության վրա և նրանց կողմից նախընտրելի օրենսդրությունն առաջ է մղվում։ Եթե ուշադրություն դարձնենք վերջին մեկ տարվա ընթացքում ՀՕ-ի փոփոխությունների հիմնական շահառուն ֆինանսական համակարգն է։ Կարողացել են իրենց ֆինանսական համակարգի համար լավ պայմաններ ստեղծել , հարկային փափուկ օրենսդրություն ունենալ։ Սա խոսում է այն մասին, որ մեր կառավարության տնտեսական թիմը պարտվում է ԿԲ-ի թմին, և այս գործընթացն ավելի է խորանում։ Մեր խնդիրն այն է, որ ՀՕ-ն լինի կայուն և առաջին հերթին աշխատատեղեր ստեղծող, արտադրության համար սպասարկող, այլ ոչ ֆինանսական հատվածի համար։  Հիմա մեր արտադրողները լուրջ խնդիր ունեն, մեր շինարարները լուրջ խնդիր ունեն, որովհետև պահանջարկը նվազել է։ Չնայած հայտարարվում է, որ ներդրումներ են իրականացվում, ներդրումների ծավալն աճել է, բայց դա չի արտահայտվել շինարարության ոլորտում կտրուկ աճերով։ Օրինակ Հյուսիս-հարավի ծրագիրը սառեցված է, բազմաթիվ ջրամբարային ծրագրեր ևս սառեցված են։ Սրանք ուղղակիորեն ազդում են մեր տնտեսության ցուցանիշների վրա։ Կապիտալ ծախսերի չիրականացումը,  այս կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ձախողումն ազդում է ոչ միայն այս տարվա ցուցանիշների վրա, այլ գալիք տարիների միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։

 - Ներքաղաքական իրավիճակն ի՞նչ ազդեցություն է ունենում ներդրումային դաշտի վրա։ Պարբերաբար ստուգումներ են իրականացվում խոշոր կազմակերպություններում կամ քրեական գործեր են հարուցվում խոշոր ներդրողների հետ կապված։

 -Ցավոք քաղաքական գործընթացներից այս սև-սպիտակ գործընթացները տեղափոխվել են նաև տնտեսական դաշտ և հստակ է, որ այս իշխանություններն առանձին դեպքերում նախընտրում են օգտագործել քրեական գործերի հարուցման մեխաիզմներ, գործիքակազմ։ Ըստ իրենց դա կարող է էֆֆեկտ տալ։ Այո դա կարող է կարճաժամկետ էֆֆեկտ տալ, սակայն համակարգը մնում է հիվանդ և անարդյունավետ։ Դիցուք երկաթուղին, որի դեպքում մենք ունենք մեկ տարվա ընթացքում յոթ քրեական գործ հարուցված, սակայն առ այսօր որևէ արդյունք չկա այս ուղղությամբ։ Հստակ է, որ այս քրեական գործերի նպատակն է ճնշում գործադրել երկաթուղային համակարգի նկատմամբ և կառավարելի դարձնել։ Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում  ցանկանում են բնական մոնոպոլիաների նկատմամբ վերահսկողություն իրականացնել, քանի որ այստեղ աշխատում են մեծ թվով մարդիկ, մեծ ֆինանսական միջոցներ են պտտվում և հաճախ տարբեր քաղաքական գործընթացների համար է ծառայել և ծառայում։ Հաճախ այդ տնտեսական գործընթացները շաղկապվում են քաղաքակա  գործընթացների հետ, ինչը սխալ է։ Պետք է տարանջատենք դրանք, քանի որ դրա արդյունքում հիվանդ համակարգեր ենք ունենալու։ Մենք ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք։ Մեր խնդիրն այն չէ, որ առանձնացնենք և այս կամ այն երկրին առավելություն տանք, այլ եղած հնարավորություններից առավելագույնս օգտվենք։  Ռուսական կողմի հետ ունենք լավ պայմանագրեր, ռազմավարական պայմանագրեր, սակայն չենք կարողանում օգտվել դրանցից։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Հարակից հրապարակումներ`

14:02 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԿգումարվի ԱԺ արտահերթ նիստ
13:18 28/08/2019  |  ՄեկնաբանությունԿարելի է կանխատեսել, որ մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է. տնտեսագետ
14:07 21/08/2019  |  ՀարցազրույցԱնընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ
16:42 29/07/2019  |  ՏնտեսությունԱռաջ բոռալով ետ-ետ կէրթանք . տնտեսագետ
16:42 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է արժևորվում դրամը, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ . Սուրեն Պարսյան
15:25 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՃիշտ չէ նորը գրելու ընթացքում չունենալ ընթացիկ հարկային օրենսդրություն.ՊԵԿ նախագահ
14:37 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍ600 հազար մարդու հաշվին բյուջե են լցնում. Գագիկ Ծառուկյան
14:54 04/06/2019  |  ՏնտեսությունՀարկային փաթեթի թացն ու չորը
15:11 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը»-ը պատասխանատու է քաղաքացիների կենսամակարդակի վատթարացման համար. «Ահազանգ»
19:49 30/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄարզաբնակների պայմանները բարելավող նախագծին քաղաքական մեծամասնությունը համաձայնություն չի տվել

Արխիվ

[]