Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում. «168 ժամ» 01/18/2020   10:14  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս լուրը ժամը 15:00-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով՝ հետևյալ բովանդակությամբ. «Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»: Այդքանը:

Մինչև երեկոյան ժամը 21:30-ը Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում ԱԱԾ նախկին պետի ողբերգական մահվան մասին որևէ տեղեկություն այդպես էլ չտեղադրվեց: Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ընդհանրապես որևէ տեղեկություն չփոխանցվեց հանրությանը, որը լուրից ցնցված՝ փորձում էր տեղեկություններ ստանալ դեպքի վայրում գտնվող լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներից: Շրջանառության մեջ հայտնվեցին տարբեր վարկածներ՝ սպանություն, ինքնասպանություն:

Միայն ժամեր անց ՔԿ Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ, երբ եկել են դեպքի վայր, այնտեղ եղել են Գ. Կուտոյանի կինն ու հայրը: Նա տեղեկացրեց, որ տեղանքն ամբողջությամբ կահավորված է տեսախցիկներով, և իրենք աշխատում են, որպեսզի այդ ինֆորմացիան չկորչի, ապացույց չկորցնեն: Այլ հարցերի պատասխան նա չուներ, իսկ արդեն երեկոյան լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK ավստրիական տեսակի ատրճանակ:

«Տեղում պարզել ենք, օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է եղել՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից տրված: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ այն սենյակում, 40-ից ավելի պարկուճներ, որտեղ դին հայտնաբերվել է, պատերին կան վնասվածքներ»,- ասել է Ա. Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքի վայրում բոլոր գործողությունները կատարվել են Գ. Կուտոյանի կնոջ և հոր ներկայությամբ, բացի մասնագետներից ու քննիչներից, զննությանն այլ մարդ ներկա չի եղել: Նրա փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար: Արարքի համար օրենքով սահմանված է ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է այս պահին եղած տվյալների հիման վրա, բայց առաջ են քաշվելու այլ վարկածներ, և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի այլ հոդվածի հատկանիշներով: Այդ ամենը կպարզվի փորձաքննության ու նախատեսված այլ քննչական գործողությունների արդյունքում:

Հարցին, թե արդյո՞ք սենյակում եղած 40-ից ավելի պարկուճները արձակվել են այնտեղ հայտնաբերված GLOCK տեսակի ատրճանակից, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը չի կարողացել հստակ պատասխանել՝ ասելով, թե դա ցույց կտա ձգաբանական փորձաքննությունը: ՔԿ-ից նաև հստակ չպատասխանեցին մամուլում շրջանառվող լուրերին, թե Գեորգի Կուտոյանի դիակի կողքին հայտնաբերվել է  դատարկ կոնյակի շիշ: «Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՞ ոչ»,- ասել է Արթուր Մելիքյանը: Ըստ Մելիքյանի՝ Կուտոյանի դիմածնոտային հատվածում արտաքին զննությամբ հրազենային վնասվածքի նման վիրավորում չի հայտնաբերվել: Արտաքին զննությամբ  հրազենային մեկ նման վնասվածք է հայտնաբերվել քունքի շրջանում:

Երեկ այս աղմկահարույց դեպքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չգրեց ֆեյսբուքյան իր էջում, չեղավ նաև ցավակցական որևէ հաղորդագրություն: Երեկ մինչև ուշ երեկո Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը՝  «Էսօրվա ձյունը շնորհավորեցի»-ն էր՝ ձնագնդիի տեսանյութով, ուրիշ ոչինչ: Իսկ աշխատանքային այցով կրկին արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցությունը տարածվեց ժամը 20:50-ին. «Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը՝ կրկին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

Նշենք, որ երեկ իր ցավակցությունն է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման վերջին շրջանում ԱԱԾ պետը եղել է Գ. Կուտոյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 18.01.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:48 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են …
18:54 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով
18:51 17/01/2020  |  ՄեկնաբանությունՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
18:32 17/01/2020  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. հրազենային վնասվածքն էլ եղել է ծնոտի մասում. shamshyan.com
17:45 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան
17:24 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am
17:24 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան
17:20 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել
16:52 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Մելիքյան
16:49 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]