Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

25 տարի առաջ այս օրը սպանվեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը 12/17/2019   18:31  |  ԳՈՐԾ #

Ասել, թե  Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի  նախկին նախագահ Համբարձում Գալստյանի սպանությունը բացահայտված չէ, մեծ հաշվով ճիշտ չէ, քանի որ այն իրականում ՀՀՇ տիրապետության տարիների այն հնչեղ սպանություններից մեկն է, որը շատ հստակ ցուցանում է, թե ինչպես իշխանության գալուց քիչ անց ՀՀՇ-ն սկսեց խժռել իր զավակներին:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Համբարձում Գալստյանը Ղարաբաղ կոմիտեի առաջին կազմի մտավորական գործիչներից էր, որը կոմիտեի անդամների հետ ձերբակալվել և 6 ամիս անցկացրել էր Մոսկվայի Բուտիրյան բանտում:

ՀՀՇ տիրապետության շրջանի   սպանությունների պատճառները որքան էլ տարբեր լինեին՝ տնտեսական կամ  քաղաքական  գործոններով պայմանավորված, իրականություն է այն, որ անկախ ամեն ինչից հիմնական  գործոնը միշտ քաղաքական է եղել: Եթե անգամ տնտեսական հիմք է ունեցել, այնուհանդերձ, էլի ներքաղաքական  կամ աշխարհաքաղաքական գործոնը գերակայել է:

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյան-հղացողի և Վանո Սիրադեղյան-իրականացնողի օպերացիաները, որոնց ի կատար ածողները մեծ  շղթայի օղակներն էին:

Համբարձում Գալստյանի սպանությունը  օդում կախված էր 

Իրականություն էր և այդ մասին ժամանակի մամուլը բազմիցս է գրել, որ Համբարձում Գալստյանը մինչ իր սպանությունը, մինչ  1994-ի դեկտեմբերյան  այս օրը ահազանգել էր: Եվ ոչ մեկ անգամ: 1994 թվականի և՛սկզբին,  և՛ գարնանը  նա քանիցս գրավոր ահազանգել էր հանրապետության վերին ղեկավարությանը, անձամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր նկատմամբ կատարվող հետապնդումների մասին: Եվ ոչ միայն ՀՀ նախագահին, նա դիմումներ էր ուղղել մի շարք պետական ատյանների, այդ թվում նաև՝ նաև ՀՀ ԳԽ պետաիրավական մշտական հանձնաժողովին: Դիմումներից մեկում, որը գրվել էր 1994-ի փետրվարի 12-ին, նա հայտնելով ՆԳՆ կողմից հետապնդումների ենթարկվելու մասին, նշել էր,  որ մշտապես գտնվում է ՆԳՆ 4-6 մեքենաների հսկողության տակ, մատնանշելով նույնիսկ իրեն «ուղեկցող» մեքենաների թվով 8 համարանիշեր, որոնք պատկանելիս են եղել ՀՀ ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչություններին:

Հավելենք նաև, որ այս դիմումներին նախորդել էր նաև Համբարձում Գալստյանին անհանգստացնող կոնկրետ դրվագ, մի տհաճ միջադեպ, որ վերաբերվում էր սանձարձակ պահվածքով ինչ-որ երիտասարդի, ի մասնավորի, գործընկերոջ հետ աշխատանքից տուն վերադարձող Հ. Գալստյանին վերջինիս կողմից հնչեցված՝  գնդակահարելու սպառնալիքներին: Տվյալ անձնավորությանը, Գալստյանն ու նրա ուղեկիցը կարողացել էին զինաթափել, սակայն վերջինս փողոցում հայտնված, այսպես կոչված՝   «օգնող բրիգադի» շնորհիվ կարողացել էր փախչել  և խուսափել իրավապահներից: Ամեն դեպքում, Գալստյանը կարողացել էր  հանձինս  այդ «բրիգադի» անդամներից 1-2-ի՝ ճանաչել ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչությունների աշխատակիցներին:

Իհարկե, դեռ 1994-ին, ՆԳՆ-ն փորձում էր քողարկել իր համակարգի որոշ ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությունը Համբարձում Գալստյանի սպանությանը, սակայն թե՛ Գալստյանի ահազանգերը, թե՛ բազմաթիվ այլ տվյալներ, դեռ 25 տարի առաջ հիմք տալիս էին ենթադրելու, որ ՆԳՆ մեծ  լռությունը բնավ էլ պատահական չէ:

Եվ այսպես, ովքե՞ր և ինչու՞ սպանեցին 38-ամյա Համբարձում Գալստյանին և ինչու՞ այդպես էլ «չբացահայտվեց» այդ սպանությունը:

Չոր տեղեկատվություն

Համբարձում Գալստյանը սպանվել է  1994 թվականի  դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 20.40-ին, Դավիթաշենում գտնվող իր տան մուտքի մոտ: Հանցագործները երկուսն էին, որոնք Գալստյանի ավտոտնակի մոտ դարանակալած սպասել էին, թե երբ է նա վերադառնալու հիվանդանոցից, ուր պառկած էր Հ. Գալստյանի հայրը՝ Փայլակ Գալստյանը: Ավտոմեքենայից իջնելուն պես հանցագործներից մեկը Հ. Գալստյանի վրա պարպել էր ատրճանակի 7 գնդակ և կրակոցներից առնվազն 4-ը եղել էին մահացու: Սպանությանը ականատես էր եղել Համբարձում Գալստյանի եղբայրը, որն ընդամենը մեկ ակնթարթ էր տեսել մարդասպանին, այն էլ՝ հայելու մեջ:

ՈՒ՞մ էր խանգարում Համբարձում Գալստյանը

Այս հարցի պատասխանը, այն օրերին շատերը կարող էին ենթադրել, քանի որ մինչ սպանությունը Հ. Գալստյանը բազմիցս ահազանգել էր իրեն հետևողների մասին:

Սպանությունից 7 տարի անց,  երբ ՀՀՇ-ն այլևս իշխանություն չէր, Հ. Գալստյանի մայրը՝ Անախաս Գալստյանը հայտարարել էր. «Այդ հանցագործությունն ուղղակիորեն կապված էր Հայաստանի նախկին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի եղբոր՝ հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանի շահերի հետ: Բոլորին հայտնի է, որ նրան սպանեցին Վանոյի հրամանով, իսկ պատվիրատուն եղել է Թելմանը»: Այսինքն, նույն ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ Համբարձում Գալստյանի հրաժարականից անմիջապես հետո, 1992 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Երևանի քաղաքապետ դարձավ Վահագն Խաչատրյանը, անմիջապես արտոնյալ պայմաններ ստեղծվեցին ՀՀՇ մի շարք գործիչների համար, նրանց տարածքներ տրամադրվեցին դղյակների կառուցելու նպատակով: Ավելին, հենց այդ ընթացքում կտրուկ սրվեցին Համբարձում Գալստյանի և ՀՀՇ մի շարք կարկառուն գործիչների հարաբերությունները:

Բանն այն է, որ հրաժարականից հետո Գալստյանը բացահայտ քննադատում էր բոլորին, այդ թվում՝ Վանո Սիրադեղյանին: Մասնավորաբար, նա Սիրադեղյանին ՆԳ նախարարի պաշտոնից ազատելու առաջարկով դեռևս 1993 թվականի դեկտեմբերի 8-ին մտել էր նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ և ներկայացրել մի շարք փաստեր՝ կապված Վանոյի ապօրինի գործողությունների հետ:

Իսկ ավելի ուշ, 1994 թվականի հունիսին մամուլի ասուլիսում Համբարձում Գալստյանը նշել էր, որ ունի նոր տվյալներ ներքին գործերի նախարարության հանցավոր գործունեության մասին, ընդ որում, նաև՝ հանրապետության սահմաններից  դուրս. «Մոտ 30 սպանություն է կատարվել ՆԳՆ-ի պատվերով»- հայտարարել էր Գալստյանը: Ավելին, իր ծավալած հետագա գործունեությամբ, նա ըստ էության, վտանգել էր նաև ՀՀՇ բարձրաստիճան  մի շարք պաշտոնյաների և նրանց հարազատների հարստացման գործընթացը:

Թելման Տեր-Պետրոսյանի մոնոպոլիա- մոլիբդենի խտանյութը՝ սպանության գործոն

Պաշտոնաթող լինելով ՀԱմբարձում Գալստյանը ակտիվորեն զբաղվում էր տնտեսական գործունեությամբ՝ հաճախակի մեկնելով Մոսկվա: Դեռ տարիներ առաջ մամուլն անդրադարձել է,  որ իր տնտեսական գործունեության արդյունքում Համբարձում Գալստյանը պայմանավորվածություններ էր ձեռք բերել բրիտանական մի ընկերության հետ՝ մոլիբդենի խտանյութ արտահանելու վերաբերյալ: Ընդ որում, այդ ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել մոլիբդենի խտանյութը գնել միջազգային սակագներին համապատասխան գներով, այն դեպքում, երբ Հայաստանում դրա սակագինը  միջազգային գների ընդամենը 30 տոկոսն էր: Եվ բնավ ոչ պատահաբար, այդ տարիներին խտանյութի արտահանմամբ հիմնականում զբաղվում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, էլի մի շարք այլ բարձրաստիճան պետական այրեր, որոնց ձեռնտու չէր բրիտանական ընկերության հետ այդ գործարքի կնքումը:

Թե որքանով դա կարող էր վճռորոշ դեր ունենալ Համբարձում Գալստյանի սպանության գործում, անուղղակիորեն փաստում էր այն, որ վարչապետ  Հրանտ Բագրատյանի և Համբարձում Գալստյանի կանխավ պլանավորած հանդիպումը, որ կայանալու էր 1994 թվականի դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 22.00-ին, այդպես էլ չկայացավ: Չկայացավ, քանզի Համբարձում Գալստյանն այդ ժամին արդեն սպանված էր:

ՈՒշագրավ էլի հանգամանքներ կան Հ. Գալստյանի սպանության օրվա թվերի ու  փաստերի և նրա անձնական կյանքի ու  տնտեսական գործունեության  համատեքստում: Ի դեպ, վարչապետի հետ կասեցված հանդիպումից զատ նրա սպանությունից օրեր անց հիշատակվում էր նաև այն փաստը, որ  Համբարձում Գալստյանը սպանվել էր  ազգությամբ հրեա իր կնոջից բաժանվելու օրը:

Չբացահայտված, բայցև՝  բացահայտ սպանություն

Բացահայտված , թե՞ անբացահայտ սպանությունների շարքում է դեռևս Համբարձում Գալստյանի սպանությունը, միանշանակ չէ: Հայտնի է, որ այն ոչ մեկ անգամ է կասեցումից հանվել  և վերսկսվել, սակայն, արդյունք չի գրանցվել:  Միով բանիվ, ասել թե՝ Գալստյանի սպանությունը չբացահայտված է, նշանակում է՝ աչք փակել նրա ահազանգերի և հայտարարությունների նկատմամբ, բոլոր այն ապացույցների հանդեպ, որ Համբարձում Գալստյանը իրավապահներին ու հանրապետության ղեկավարությանը ներկայացրել էր:

Համբարձում Գալստյանի դիմումները դեռևս 2001-ին ոչնչացված էին

Ժամանակին մամուլն այդ հարցին անդրադարձել է, ընդ որում, մեջբերելով ՆԳՆ փոխնախարար Հունանյանի հայտնած տեղեկատվությանը: Վերջինս հայտնել էր, որ « համաձայն գործող հրամանների պահանջների՝ քաղաքացիներից ստացված դիմումները և դրանց ստուգումների արդյունքներով ստացված նյութերը ՆԳՆ ստորաբաժանումների արխիվներում պահպանվում է հինգ տարի: ՈՒստի Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին ՀՀ ՆԳ նախարարին 1994թ. հասցեագրված դիմումներ հղելու փաստերը պարզել հնարավոր չէ»: Ասել է, թե՝ Գալստյանի դիմումները ոչնչացվել են: Մինչդեռ, ՆԳՆ-ն ընդգրկված է եղել Համբարձում Գալստյանի սպանության հետաքննությունն իրականացնելու համար ստեղծված եռակողմ օպերատիվ խմբում:

Բնականաբար, այս ամենը նույն ՆԳՆ ձեռամբ արվել է, որ ՆԳՆ 7-րդ վարչության մեղքերը ջրվի-գնա, քանզի  հենց Վանո Սիրադեղյանի օրոք էր, որ  ՀՀՇ-ական ամենավերին ղեկավարի հրահանգով ՆԳՆ-ի կազմում սպանությունների հանձնարարությունները կատարող Տեր-Սահակյանի բանդայից և Վահան Հարությունյանի գլխավորած ներքին զորքերից զատ ներգրավված էր նաև 7-րդ վարչությունը: Որի աշխատակիցներն էին մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը հետապնդումների ենթարկել անկախության շրջանի Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանին:  

Նա ուղղակիորեն դարձավ ՀՀՇ -ական բեսպրեդելի ու կամայականությունների զոհը, քանի որ առաջին դեմքերի, ի մասնավորի Լ. Տեր Պետրոսյանի և նրա մերձավորների, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի և այլոց  հանցանքները և հարստացման մեխանիզմները բացահայտելու ճիշտ ճանապարհին էր: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:36 15/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Սերժ Ջիլավյանը, ում 26 տարի առաջ փորձել էր սպանել Վանո Սիրադեղյանը
10:49 09/07/2019  |  Մամուլ«Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում». Անդրանիկ Քոչարյանը՝ Սիրադեղյանի վերադարձի մասին. «Հրապարակ»
16:48 02/07/2019  |  ԳՈՐԾ #Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի»
20:30 25/06/2019  |  ԳՈՐԾ #Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին
19:40 04/06/2019  |  ԳՈՐԾ #Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ
19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
21:04 18/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ջրադուլ և հացադուլ հայտարարած անձանց հետ
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:34 15/01/2019  |  ՄամուլՔԿՀ պետը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտվածի վաղաժամկետ ազատման դիմումը. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]