Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ» 03/19/2024   08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ» 03/19/2024   08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» 03/19/2024   08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» 03/19/2024   08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ» 03/19/2024   08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ» 03/19/2024   08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» 03/19/2024   08:01 Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/19/2024   07:53 Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» 03/18/2024   23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ 03/18/2024   23:45 Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում 03/18/2024   23:35 Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/18/2024   23:34 Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը 03/18/2024   23:29 Պուտինն ու Էրդողանը տրամադրված են փոխգործակցության՝ ի շահ երկրների հարաբերությունների 03/18/2024   23:23 Շանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   22:51 Պուտինն ընտրություններում մրցակիցներին առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   22:28 ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի Հանրապետության ԱԳ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 03/18/2024   22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին 03/18/2024   22:00 ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում․ Սթոլտենբերգ 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   21:20 Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 03/18/2024   20:58 Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա 03/18/2024   20:39 Էստոնիայի արդարադատության նախարարը հրաժարական կտա սկանդալից հետո 03/18/2024   20:22 Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/18/2024   20:18 Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի մտավորականների 03/18/2024   19:51 Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. իրանագետ 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   19:13 ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը շարունակում է մնալ փակ բեռնատարների համար 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   18:43 Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   18:18 Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024   18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան 03/18/2024   18:02 ՌԴ ամենաերկար երկաթուղու վրա գնացքի 20 դատարկ վագոն դուրս է եկել ռելսերից 03/18/2024   17:58 ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ 03/18/2024   17:55 Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. քաղաքագետ 03/18/2024   17:48 Փաշինյանը շարունակում է հանդիպումները. խոստանում են տեսանյութ հրապարակել 03/18/2024   17:37 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին․ խուլիգանության կասկածանքով նրան բերման են ենթարկել 03/18/2024   17:35 Մեքսիկայում կարտելի զինված անձինք առևանգել են Վրաստանի մոտ 30 քաղաքացու 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   17:26 Թուրքիան զգուշացնում է հյուրանոցների հնարավոր փակման մասին. պատճառը պարտքերն են 03/18/2024   17:12 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի 03/18/2024   17:08 2-րդ կորպուսի հրամանատարը վարչապետին խնդրել է, որ տրակտոր տան՝ դիրքերը կահավորելու համար, չի արվել. Մենք չենք պատրաստվում պատերազմի. Արշակ Կարապետյան 03/18/2024   16:51 Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում 03/18/2024   16:44 Մի՞թե մի անշունչ քարի չափ չկանք, որն աղաղակում է՝ սա Հայաստան է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 03/18/2024   16:43 Ատամնաբույժը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին են վկայում լեզվի գույնի փոփոխությունները
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/17/2024   13:55 38-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. shamshyan.com 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/17/2024   14:24 ԱԹՍ-ով հարձակում՝ Մոսկվայի վրա. այն խոցվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/17/2024   12:34 Մասնագետը նշել է երեք համեմունք նիհարելու և առողջ աղիների համար 03/17/2024   13:26 Երեքշաբթի ինտենսիվ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 5-7 աստիճանով կցրտի 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան

Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի» 07/02/2019   16:48  |  ԳՈՐԾ #

«Մեր դեմ խաղ չկա»՝ կարգախոսով առաջնորդվող ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի համար ինչ-որ պահից սկսած՝ միջկուսակցական և միջանձնային՝  հարցերի լուծման հիմնական ուղին սպանությունն էր դարձել: Մարդուն վերացնելը, կյանքից զրկելը, մեջտեղից հանելը նրա ամենօրյա հանձնարարությունների մեջ էր մտնում:  «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել նորանկախ Հայաստանի արյունոտ էջերի մանրամասները։

1994 թ. մայիս ամսին ՆԶՎ պետ  Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել և իրագործել ՀՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Կիմ Բալայանի սպանությունը, որն իր հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ Վանո Սիրադեղյանին հրապարակավ մեղադրել էր հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Վահան Հարությունյանը ստանձնելով Կիմ Բալայանի  սպանության կազմակերպումը և հետագայում Վանո Սիրադեղյանին պարբերաբար զեկուցելով, որ դեռևս զբաղվում է նրա հանձնարարության կատարումն ապահովելու ուղղությամբ, իրականում գործուն միջոցներ չի ձեռնարկել և նրա սպանությունը չի իրագործվել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով:

Վանո Սիրադեղյան. «Ինչ ասում եմ, այդպես արա»

Այն, որ Վանոն հանձնարարել է սպանել Բալայանին, հիմնավորվել է տուժող Կիմ  Բալայանի, տվյալ դրվագով վկա՝ Վահան Հարությունյանի ցուցմունքներով, ինչպես նաև՝ նախաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցներով և փաստական տվյալներով:

Վանո Սիրադեղյանն, ի դեպ, գործով որպես վկա հարցաքննվելով 1998-ի հունիսի 22-ին, չի ժխտել, որ սրված են եղել իր հարաբերությունները Կիմ Բալայանի հետ:

Իսկ գործով վկա Վահան Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1994 թ. ապրիլ կամ մայիս ամիսներին, երբ քաղաքական իրավիճակը լարված է եղել և տեղի են ունեցել միտինգներ, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իրեն կանչել է և ասել, որ անհրաժեշտ է Կիմ Բալայանի հարցը լուծել, այսինքն՝ սպանել: Ինքն առաջարկել է ծեծել, կամ՝ այլ կերպ վախեցնել, բայց ոչ՝ սպանել, սակայն Սիրադեղյանն ասել է՝ «ինչ ասում եմ, այնպես էլ՝ արա»: Ինքը հասկացել է, որ հակաճառելն անիմաստ է և  ասելով  «եղավ»`դուրս է եկել: Իմանալով, որ Վանո Սիրադեղյանն իր տված հանձնարարականները վերցնում է հսկողության տակ, ունի համապատասխան հնարավորություններ և ծառայություններ, ինքը ձևականորեն, «իմիտացիայի համար» ՆԳ հատուկ բաժնի աշխատակից Սամվել Կարապետյանին հանձնարարել է մի քանի օր հետևել Կիմ Բալայանին, ճշտել, թե վերջինս որտեղ է ապրում, ում հետ է շփվում, որտեղ է լինում: Եթե անգամ հնարավոր լիներ Կիմ Բալայանին սպանելը, միևնույն է, ինքն այդ քայլին չէր գնալու:

Մինչդեռ մեկ-երկու օր անց Սամվելն իրեն զեկուցել է, որ Կիմ Բալայանը միշտ լինում է ինչ-որ ճանաչված մարդկանց հետ, սակայն ինքը չի հիշում՝ ում հետ: Ինքն էլ ուրախանալով, որ նրան սպանելը դժվար է, գնացել է Վանո Սիրադեղյանի մոտ և նրան ասել, թե անհնար է այդ առաջադրանքը կատարել: Նախարարը լսել է իրեն և նեղացած ասել՝ «լավ, գնա, գնա»:

Վահան Հարությունյանի նկատմամբ Կիմ Բալայանի սպանության վերաբերյալ քրեական գործի մասը 28.11.1998թ. կարճվել է՝ նշված հանցագործությունը կատարելուց կամովին հրաժարվելու կապակցությամբ:

Կիմ Բալայանը տեղեկացրել է ԱԱՊՎ  պետ Դավիթ Շահնազարյանին, որ  Սիրադեղյանն իրեն սպանելու հանձնարարական է տվել

 Իր նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասին Կիմ Բալայանին հայտնի է  դարձել 1994թ. հուլիսին։Տվյալ հարցի շուրջ 1994թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նա պաշտոնական հայտարարություն է արել ՀՀ Գերագույն խորհրդում:

Նրա խոսքով՝սկզբնական շրջանում ինքն այդ ամենն ընդունել է որպես սպառնալիք, սակայն կարճ ժամանակում համոզվել է, որ իրեն իրոք հետևում են: Նկատել է, որ հետևում են բավական հասարակ  հնարքներով՝ իր տան մոտ նույն ուղևորներով մշտապես կանգնած է եղել միևնույն ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաճախակի փոխվել են: Տեսնելով, որ այդ անձինք ավտոմեքենայից ռադիոկապով համագործակցում են այլ անձանց հետ, իրեն հաջողվել է ձայնագրել նրանց հեռակապային խոսակցությունները, որոնք այնուհետև ներկայացրել է ԱԱՊՎ պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանին: Միաժամանակ, նրան մանրամասն պատմել է իրեն հայտնի փաստերի մասին, այդ թվում հայտնելով, որ իր սպանության կազմակերպումն ու իրականացումը Վանո Սիրադեղյանը հանձնարարել է Վահան Հարությունյանին:

Դավիթ Շահնազարյանը մի քանի օրից Բալայանին ասել է, որ հարցը բավականին լուրջ է և ինքը նույնպես այդ մասին ունի օպերատիվ տվյալներ՝ առաջարկելով օգտվել իր կողմից տրամադրված թիկնապահների ծառայությունից, ինչը նա մերժել է: Միաժամանակ Դավիթ Շահնազարյանը հայտնել է, որ ապահովել է նաև ընտանիքի անդամների անվտանգությունը և բացի այդ շուրջօրյա հսկողություն է սահմանված ՆԶ վարչության հրամանատար Վահան Հարությունյանի նկատմամբ:

Սակայն հետագայում Բալայանը հասկացել է, որ գործնականում իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովված չէ և ոչ էլ Վահան Հարությունյանն է շուրջօրյա հսկողության տակ: Իսկ մի քանի օր անց Դավիթ Շահնազարյանը հրավիրել է նրան իր  աշխատասենյակ և ասել, որ ի վիճակի չի ապահովելու իր անվտանգությունը, եթե ինքը չօգտվի նրա կողմից տրամադրված թիկնապահների ծառայությունից: Ի վերջո նա համաձայնել է օգտվել թիկնապահի ծառայություններից, ապա նաեւ  Շահնազարյանի խորհրդով ինքը 16.08.94թ. գրավոր դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին և նույն օրը ՀՀ Գերագույն խորհրդի իր աշխատասենյակում դիմումը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին:

 Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի»   

Նախաքննության ընթացքում Կիմ Բալայանը հայտնել է, որ Սիրադեղյանի հետ անձնական որևէ խնդիր չի ունեցել և չունի: Եվ որ վերջինս իր մահափորձը կազմակերպել է կատարած օրինախախտումները թաքցնելու համար, քանի որ ինքը որպես ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ  անաչառ և սկզբունքային դիրքորոշում է ունեցել այդ օրինախախտումների վերհանման հարցում: Նա ԳԽ-ում բազմիցս հանդես է եկել Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Մասնավորապես, ինքը ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին տեղեկացրել է, որ  Վանո Սիրադեղյանը, լինելով Լ. Տեր-Պետորսյանի խորհրդականը, որպես «Հայանտառի» գլխավոր տնօրեն, հրամանով լուծարել է մի շարք անտառտնտեսություններ և բազմաթիվ մարդկանց ազատել աշխատանքից։ Փաստորեն կատարել է հանցանք՝ իշխանազանցություն: Հետագայում նա ոչ միայն հրաժարվել է կատարել դատարանի որոշումները, ՀՀ գլխավոր դատախազի որոշումներն ու միջնորդությունները, այլև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է շորթումներ, պաշտոնատար անձանց սպառնացել հաշվեհարդարով, եթե վերջիններս շարունակեն պայքարն անօրինականության դեմ:

Համբարձում Ղանդիլյանի սպանության  առթիվ Կիմ Բալայանը ԳԽ նիստում հայտարարել է,  որ եթե սպանություն կատարողը և բացահայտողը միևնույն գերատեսչությունն է, ապա այդ հանցագործությունը չի բացահայտվի։ Նա դեռեւս այն տարիներին հայտարարել էր  սպանության շարժառիթի վերաբերյալ իր կարծիքը, այն է՝ Հ. Ղանդիլյանը տեղեկանալով, որ Հայաստանում մոտ 430 վագոն վառելանյութ է հափշտակվել, սակայն այդ առթիվ կեղծ ակտ է կազմվել, որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում, պայքարել է հափշտակողներին հայտնաբերելու համար:

Սիրադեղյանի կատարած բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ  որպես ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ տեղյակ է պահել ՀՀ նախագահ Լ. Տեր -Պետրոսյանին, որն էլ խոստացել է, հրավիրել և հանձնարարել Սիրադեղյանին, որ իր գործունեությունը համապատասխանեցնի օրենսդրությանը: Այդ կապակցությամբ նա Կիմ Բալայանին բառացիորեն ասել է՝ «Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ բառադիություններ այլևս չանի»:

ՆԶ վարչության պետ  Վահան Հարությունյանը դասընկերոջն է հանձնարարել, որ հետևի Կիմ Բալայանին 

Գործով վկա Սամվել Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1992 թվականին իր համադասարանցի և համակուրսեցի, ՆԶ վարչության պետ Վահան Հարությունյանի միջնորդությամբ աշխատանքի է անցել ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ ՆԶ վարչությունում՝ որպես հատուկ բաժնի պետ:

Նրա ներկայացմամբ՝ 1993թ. իրեն կանչել է Վահան Հարությունյանը և տալով մի թղթի վրա գրված հասցե՝ հանձնարարել է ճշտել, թե նշված հասցեում գտնվող տունը ու՞մ է պատկանում, արդյո՞ք այն Կիմ Բալայանին է:  Նույն օրն ինքը գնացել -գտել է այդ տունը, որ գտնվում է սալաքարերով պատված փողոցում՝ Ամերիկյան համալսարանից վերև: Ճշտելով, որ հասցեում նշված կիսակառույցը Կիմ Բալայանին է պատկանում, ինքը հանձնարարության համաձայն մի 2-3 օր իր սեփական «Զապորոժեց» մակնիշի մեքենայով հետևել է  նրան: Մասնավորաբար, ինքը առավոտյան 8. 30-ին   20 մետր հեռավորության վրա կանգնած հետևել է և տեսել,   որ ժամը 9. 00 Բալայանի հետևից եկել է սև գույնի «ԳԱԶ-24» կամ «ԳԱԶ-31»՝ իր հիշելով 20 թվանշանով սկսվող պետհամարանիշերով ավտոմեքենա: Նա միայնակ դուրս է եկել տնից և գնացել Մելիք-Ադամյան փողոցի Նախարարների խորհրդի շենքը: Ինքը Կիմ Բալայանին հետևել է մինչև նշված շենքը և երբ նա ներս է մտել, գնացել է աշխատանքի: Մեկ շաբաթ անց ինքը զեկուցել է Վահան Հարությունյանին իր պարզածի մասին : Հանձնարարության նպատակի մասին Հարությունյանն իրեն ոչինչ չի ասել, իր կարծիքով Հարությունյանն իրեն է հանձնարարել այդ գործը, քանի որ վստահել է, բացի այդ Կոմիտասի բնակիչ է և Բալայանի տունն իր տանը մոտ է: Նա իմացել է նաև, որ այդ շրջանում Կիմ Բալայանը Գերագույն խորհրդում շատ է քննադատել իշխանություններին, որի պատճառով իշխանությունները նրա դեմ լարված են եղել և ինչ-որ բան են ցանկացել կազմակերպել: Թե ինչ՝ ինքը չգիտի:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գևորգյանը ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանի դիմումի կապակցությամբ 17. 08.94թ. համապատասխան հանձնարարություն է ուղարկել   ՀՀ ԱԱՊՎ պետի պաշտոնակատար Դ. Շահնազարյանին՝ համապատասխան միջոցառումներ իրականացնել Կիմ Բալայանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու, նրանց նկատմամբ հակաօրինական արարքներ կատարող անձանց ինքնությունը պարզելու, ահաբեկչական գործողությունները խափանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:30 25/06/2019  |  ԳՈՐԾ #Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին
19:40 04/06/2019  |  ԳՈՐԾ #Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ
19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:15 06/11/2018  |  ՄամուլԸնտրություններից հետո Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Իրատես de facto»
18:01 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը. Նիկոլ Փաշինյան
09:48 03/10/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը սպասում է, որ իր վրայից հանվեն մեղադրանքները. «Ժամանակ»
09:23 23/01/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Հրապարակ»
10:32 14/11/2017  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. «Հայկական ժամանակ»

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]