ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ 06/04/2019 19:40 | ԳՈՐԾ #
1994 թ. ապրիլին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իր առանձնասենյակ էր կանչել Արմեն- Տեր Սահակյանին և նրա հետ Հունդայ մակնիշի ավտոմեքենայով գնացել Հրազգանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, որտեղ էլ հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին:
Ի դեպ, այդ օրերին դատախազ Վլադիմիր Գրիգորյանը հենց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ավազակային հարձակումների գործի քննությամբ էր զբաղված, ավելին` նա ընդհուպ մոտեցել էր բանդայի անդամներին ու պարագլուխներին, ու, թերևս հենց այս պատճառով էլ նրան փորձել էին սպանել:
Բանդայի անդամները միանգամից գործի են անցել
Առաջադրանքն ստանալուն պես Արմեն- Տեր Սահակյանն այդ մասին հայտնել է Արշակ Շուխյանին, ապա նաև՝ բանդայի մյուս անդամներին: Այդպիսով սկսվել է սպանության իրագործմանն ուղղված նախապատրաստական միջոցառումները: Բանդայի անդամները Տեր- Սահակյանի հանձնարարությամբ ուսումնասիրել և ճշտել են Վլադիմիր Գրիգորյանի բնակության վայրի տեղանքը, աշխատանքային ռեժիմը, պարզել են նրա՝ աշխատանքի գնալու և տուն վերադառնալու ժամերը, տրանսպորտային միջոցը և երթուղին: Մասնավորապես, պարզել են, որ Վլադիմիր Գրիգորյանը բնակվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու վերջնամասում գտնվող թիվ 14 շենքում և աշխատանքի գնալու նպատակով սովորականի պես առավոտյան ժամը 8-ին դուրս է գալիս բակ, որտեղ նրան այդ ժամին արդեն սպասում է ծառայողական ավտոմեքենան:
Վանոն Տեր-Սահակյանին անձամբ է հանձնել խլացուցիչով ատրճանակը
1994 թ. մայիսի սկզբին Սիրադեղյանը Տեր-Սահակյանին նորից է կանչել և իր աշխատասենյակում նրան է տվել հրազեն հանդիսացող «ՊԲ» տեսակի 9մմ տրամաչափի «Կ068Լ» գործարանային համարի խլացուցիչով ատրճանակը՝ հանձնարարելով Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը կատարել դրա գործադրմամբ: Նույն ժամանակահատվածում բանդայի անդամները /Ալիկ Գրիգորյան, Արշակ Շուխյան, Իսրայել Սարգսյան, Կամո Նարիբեկյան, Արմեն Տեր-Սահակյան/ փորձարկել են սպանության նպատակով տրամադրված ատրճանակը և համոզվել, որ այն կրակում է անխափա, կրակոցների ձայնն էլ գրեթե չի լսվում:
Վանոն փոշմանել է՝ սպանությունը հանձնարարելով կատարել ինքնաձիգ հրազենով
1994 թ. մայիսի կեսերին, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են եղել, Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանից հետ է վերցրել խլացուցիչով ատրճանակը՝ նրան հանձնարարելով սպանությունը կատարել ինքնաձիգ հրազենի գործադրմամբ՝ մինչ այդ կատարած սպանությունների իրագործման նույն եղանակով, և այդ նպատակով ինքնաձիգ հրազեն և ավտոմեքենա գնելու համար նրան տվել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Այդ գումարով բանդայի անդամները Նոյեմբերյանից գնել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ հրազեն, որով հետագայում կրակել են Վլադիմիր Գրիգորյանի և վարորդի վրա, ինչպես նաև՝«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որն օգտագործել են որպես հանցագործության կատարման միջոց:
Մշակվել է հանցագործության պլան և կատարվել՝ դերաբաշխում
Մայիսի վերջին օրերին Տեր-Սահակյան իր տանը հավաքելով Արշակ Շուխյանին, Իսրայել Սարգսյանին (նույն Իսրայել Սարգսյանն այսօր մեղադրվում է Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության կազմակերպման մեջ), Կամո և Սուրեն Հարությունյանին՝ նրանց հետ համատեղ մշակվել է հանցագործության պլան և կատարել դերաբաշխում՝ հանձնարարելով, որ սպանությունը կատարի Իսրայել Սարգսյանը՝ Նոյեմբերյանից ձեռք բերված ինքնաձիգի գործադրմամբ, Կամոն ապահովի Իսրայելի անվտանգությունը. այդ նպատակով նա զինված պիտի լիներ հաշվեցուցակային ինքնաձիգով և նրանք երկուսն էլ ըստ պլանի՝ գտնվելու էին Սուրեն Հարությունյանի վարած ավտոմեքեբայի մեջ՝ սպանությունն իրականացնելով հենց Վլադիմիր Գրիգորյանի տան մոտ: Իսկ մյուս ինքնաձիգով զինված Արշակը երկրորդ ավտոմեքենայով հետևելու էր նրանց, որ տեղեկատվություն տար Տեր-Սահակյանին և անհրաժեշտության դեպքում սպանություն կատարողին իր մեքենայով փախցներ: Որպես օժանդակ ավտոմեքենա որոշել են օգտագործել մայիսին գնված ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, որը նույնպես ունեցել է տրանզիտ պետհամարանիշեր և ձևակերպված է եղել նախկին տիրոջ անվամբ:
Միաժամանակ, Տեր-Սահակյանը որպես սպանության գործիք հանցակիցներին տրամադրել է երեք ինքնաձիգ հրազեն, այդ թվում՝ Նոյեմբերյանից ձեռք բերվածը, ինչպես նաև՝ 2 հատ «Ֆ» տեսակի նռնակ, որի միջոցով պլանավորել են պայթեցնել որպես հանցագործության միջոց օգտագործված ավտոմեքենան: Մի խոսքով՝ ռազմամթերքի պակաս չի եղել:
Երկու անգամ ձախողված փորձերից հետո երրորդ անգամ բանդայի անդամները սպանության օր են ընտրել հունիսի երկուսը: Արմեն Տեր- Սահակյանը հանցակիցներին հայտնել է, որ Վանո Սիրադեղյանին խնդրել է, որ հունիսի 2-ի առավոտյան Նախագահի նստավայրի մոտից հանվի պետավտոտեսչության պահակակետը, որ նրանք կանողանան անարգել հեռանալ դեպքի վայրից:
Սպանությունը հունիսի 2-ի վաղ առավոտյան կատարելու մտադրությամբ հանցավոր խմբի անդամները երեկոյան հավաքվել ու գիշերել են Վլադիմիր Գրիգորյանի բնակարանի մոտակայքում, Ձերժինսկու փողոցում գտնվող՝ Սուրեն Հարությունյանի վարձած բնակարանում:
60-ից ավելի կրակոց, բայց…Գրիգորյանն ու վարորդը ողջ են մնացել, բանդան՝ խուճապահար փախել է
Հունիսի 2-ին, առավոտյան ժամը 8-ի սահմաններում հանցավոր խմբի անդամները իրենց երկու ավտոմեքենաներով գնացել են Բաղրամյան պողոտա, ուր արդեն իսկ Դեմիրճյան փողոցի հատույթում գտնվող պետավտոտեսչության պահակակետը բացակայում էր: Այնուհետև, Արշակ Շուխյանը, Իսրայել Սարգսյանը, Սուրեն Հարությունյանը՝ երկու ինքնաձիգներով զինված, վերջինիս վարած՝ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով դարանակալել ու սպասել են Վլադիմիր Գրիգորյանը տնից դուրս կգա, համոզված լինելով, որ նա աշխատանքի մեկնելիս կարող է անցնել միայն այդ ճանապարհով, իսկ Կամո Նարիբեկյանը ինքնաձիգով զինված , մյուս ավտոմեքենայով սպասել է ՀՀՇ վարչության շենքի դիմաց՝ անհրաժեշտության դեպքում հանցակիցներին օժանդակելու համար:
Երբ Վլադիմիր Գրիգորյանը ժամը 8.10 իր անձնական օգտագործման ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով վարորդի հետ միասին աշխատանքի գնալու նպատակով բնակելի շենքի բակից ընթացել է Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, բանդայի անդամներն իրենց ավտոմեքենայով կտրուկ հետընթաց կատարելով փակել են նրանց ճանապարհը, որից անմիջապես հետո Վլադիմիր Գրիգորյանին և նրա ծառայողական վարորդ Արթուր Հակոբյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ ավտոմեքենայի միջից երկու ինքնաձիգ հրազեններով շուրջ 5 մետր հեռավորությունից արձակած դիմահար կրակահերթերով , շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով գնդակոծել են վերջիններիս և նրանց ավտոմեքենան:
Այս հարձակման հետևանքով վարորդը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք, իսկ Վլ.Գրիգորյանը, կռահելով վտանգը, վայրկենապես կողմնորոշվել է ու հասցրել է դուրս պրծնել ավտոմեքենայից` դրանով իսկ խուսափելով կրակահերթերից և միաժամանակ հնարավորություն ընձեռելով վարորդին թաքնվելու ավտոմեքենայի սրահի ազատված հատվածում:
Երբ կրակահերթը դադարել է, Վլադիմիր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը շարունակել են անշարժ ու լուռ մնալ` ձևացնելով, թե մահացած են: Իսկ Վլ.Գրիգորյանը տեսանելի չի եղել կրակողների համար, քանի որ մնացել է ավտոմեքենայի և իր առանձնատան պատի արանքում: Մտածելով որ երկուսն էլ սպանված են, քանի որ ավտոմքենայի վրա արձակվել էր 60-ից ավելի կրակոց, հանցավոր խումբը դիմել է փախուստի և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով Հրազդանի կիրճում հրկիզել ավտոմեքենան:
Ի դեպ, նշենք, որ այդ օրերին դատախազ Վլադիմիր Գրիգորյանը հենց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ավազակային հարձակումների գործի քննությամբ էր զբաղված, ավելին` նա ընդհուպ մոտեցել էր բանդայի անդամներին ու պարագլուխներին, ու, թերևս հենց այս պատճառով էլ նրան փորձել էին սպանել:
Վանոն հայտնում է Տեր-Սահակյանին, որ Վլ. Գրիգորյանն ու վարորդը ողջ են մնացել
Դրանից անմիջապես հետո բանդայի անդամները մյուս ավտոմեքենայով գնացել են Տեր-Սահակյանի բնակելի շենքի մոտ, որտեղից Կամո Նարիիբեկյանն ու Իսրայել Սարգսյանը հեռացել են՝ պարտակելու հանցագործության գործիքները, իսկ Արշակ Շուխյանն ու Սուրեն Հարությունյանը հանդիպել են Տեր-Սահակյանին և զեկուցել սպանությունը կատարելու մասին: Նույն օրը Տեր-Սահակյանը Արշակ Շուխյանի ուղեկցությամբ գնացել է ՆԳ նախարարություն, վերջինիս թողնելով ընդունարանում մտել է Վանո Սիրադեղյանի աշխատասենյակ և հանդիպել նրա հետ: Այդ ժամանակ էլ Վանոն ասել է նրան, որ Վլ. Գրիգորյանին և նրա վարորդին հաջողվել է դուրս պրծնել ավտոմեքենայից և նրանք երկուսն էլ ողջ են մնացել, որի մասին Տեր-Սահակյանն անմիջապես տեղեկացրել է ընդունարանում գտնվող Արշակ Շուխյանին և դրսում իրենց սպասող Սուրեն Հարությունյանին:
Դատախազությունը քրգործ է հարուցում՝ Վլ. Գրիգորյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստի առթիվ
Դեպքից անմիջապես հետո ՀՀ դատախազությունը քրգործ է հարուցել՝ Վլ. Գրիգորյանի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ կատարելու փաստի առթիվ: Նույն օրը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում հրկիզված ավտոմեքենան, որի շարժիչի պահպանված համարով պարզել են ավտոմեքենայի պատկանելությունը, ինչպես նաև՝ դրա առքուվաճառքի ձևակերպման մանրամասներն ու մասնակիցները: Նրանցից մեկի՝ Իսրայել Սարգսյանի ավտոտնակում խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված ,,Նիվա,, մակնիշի, առանց պետհամարանիշերի ավտոմեքենան և պարզվել, որ Հրազդանի կիրճում հրկիզված ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել այդ Նիվայի պետհամարանիշերը:
Իսրայել Սարգսյանի եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը նույն օրը բերման է ենթարկվել Արաբկիրի շրջանի ՆԳ բաժին և ցուցմունք տվել, որ իր եղբայրն աշխատում է Ներքին զորքերի վարչությունում՝ Արշակ Շուխյանի, Սուրեն Հարությունյանի և Կամո Նարիբեկյանի հետ միասին:
Դեպքի հաջորդ օրը, հունիսի 3-ին որոշումներ են կայացվել ՆԶՎ աշխատակիցներ Իսրայել Սարգսյանին, Արշակ Շուխյանին, Սուրեն Հարությունյանին և Կամո Նարիբեկյանին դիտավորյալ սպանության փորձ կատարելու համար որպես մեղադրյալների պատասխանատվության ենթարկելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու և հետախուզում հայտարարելու մասին:
Սիրադեղյանի ցուցումով գործի քննությունը խոչընդոտվել է, բայց մախաթը պարկում չես պահի
Վանո Սիրադեղյանի ցուցումով և նրա հետ համաձայնեցված ակտիվ միջոցներ են ձեռնարկվել քննությանը խոչընդոտելու, հանցագործությունը կատարողներին, ինչպես նաև բանդայի մյուս անդամներին և որպես հանցագործության գործիք օգտագործված հրազենը պարտակելու համար: Այդ ընթացքում բանդայի բոլոր անդամներն Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով թաքնվել են քննությունից՝նախապես ստանալով համապատասխան պարզաբանումներ, թե հայտնաբերվելու դեպքում բանդայի գոյության ու կատարած հանցագործությունների փաստերի բացահայտումը կանխելու համար ինչ ցուցմունքներ պետք է տան նախաքննության մարմնին:
Հունիսի 4-ի երեկոյան Արմեն Տեր-Սահակյանը եղբայրներ Մարզպետ և Ալիկ Գրիգորյանների միջոցով պարզել է հանցակիցների գտնվելու վայրերը. Նրանցից Արշակ Շուխյանին գտել են Երևանում, Իսրայել Սարգսյանին՝ Էջմիածնում, իսկ Սուրեն Հարությունյանին ու Կամո Նարիբեկյանին՝ Էջմիածնի շրջանի Մերձավան գյուղում, որտեղից նրանց բոլորին ավտոմեքենայով տարել թաքցրել է Լենինականում:
Արմեն Տեր-Սահակյանը ձերբակալվել է և կալանավորվել
Բավարար հիմքեր ունենալով կասկածելու, որ Վլ. Գրիգորյանի նկատմամբ սպանության փորձը ՆԶՎ աշխատակիցները կատարել են իրենց անմիջական հրամանատար Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությամբ և նա տվյալ դեպքում հանդես է եկել որպես միջնորդ սպանության պատվիրող ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի և այն կատարողների միջև, նախաքննության մարմինը միջոցներ է ձեռնարկել Արմեն Տեր-Սահակյանին հայտնաբերելու ուղղությամբ:
10.06. 1994 թվականին Արմեն Տեր-Սահակյանը ձերբակալվել է, իսկ երկու օր անց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն այլ քննչական գործողություններով հանցակցությունը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել, ինչպես նաև՝ չեն բացահայտվել Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գոյության փաստը և նախկինում բանդայի կատարած հանցագործությունները, արդյունքում՝ Արմեն Տեր-Սահակյանի վերաբերյալ քր.գործի մասը հետագայում կարճվել է՝ հանցագործության կատարման մեջ նրա մասնակցության ապացուցված չլինելու և լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները այն ժամանակ սպառվելու պատճառով:
Իսկ այդ հնարավորությունների դեմ կանգնողը՝ անձամբ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր:
Արշակ Շուխյանին և Սուրեն Հարությունյանին՝ համապատասխանաբար՝ 8 և 9 տարի
1994թ. օգոստոսի 3-ին կալանավորված Արշակ Շուխյանը և Սուրեն Հարությունյանը Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների հետ պայմանավորվածության համաձայն, առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել, ժխտել են սպանության փորձին Իսրայել Սարգսյանի և Կամո Նարիբեկյանի մասնակցությունը, բուն հանցագործության փաստը վերագրելով Ս. Հարությունյանի վարած մեքենայի մեջ գտնվող մտացածին 2 անձանց , սակայն, նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է Արշակ Շուխյանի, Սուրեն Հարությունյանի, Իսրայել Սարգսյանի և Կամո Նարիբեկյանի համատեղ մասնակցությամբ Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստելը և 1994թ. հունիսի 2-ին նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելը:
Ս. Հարությունյանը և Ա. Շուխյանը ՀՀ Գերագույն դատարանի քրգործերի դատական կոլեգիայի 1996թ. փետրվարի 27-ի դատավճռով հանցավոր են ճանաչվել բանդիտիզմի և Վլ. Գրիգորյանի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ կատարելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ համապատասխանաբար՝ 8 և 9 տարի ժամանակով:
Հետախուզման մեջ գտնվող Իսրայես Սարգսյանին և Կամո Նարիբեկյանին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն իրականացվել, ինչը պայմանավորված է եղել Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար լինելու հանգամանքով:
Ինչ վերաբերվում է Արմեն Տեր-Սահակյանին, ապա նա նույն Սիրադեղյանի հովանավորությամբ բանդան կարողացել է պահպանել որպես կայուն զինված՝ շարունակ նոր անդամներով համալրվող՝ հանցավոր խումբ 1994-98 թվականների ընթացքում: Բանդայի մշտական հավաքատեղի որպես օգտագործվել է Ա. Տեր-Սահակյանի՝ Ձորաղբյուրում գտնվող ամառանոցը:
1998 թվականի հունվարի 29-ի երեկոյան, երբ Տեր-Սահակյանը հերթական անգամ բանդայի հավաք էր կազմակերպել, ձերբակալվում է վնասազերծվում է իրավապահների կողմից: Վանոյի անպատժելիության ավարտը մոտալուտ էր: Տեր Սահակյանը հետագայում դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Վանո Սիրադեղյանը գտնվում է հետախուզման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել