Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:52 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Մարդու իրավունքների տարին 12/10/2019   11:57  |  Վերլուծություններ

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ամփոփենք տարին՝ հագեցած իրավունքի հանդեպ բազմաթիվ ոտնձգություններով։ Մենք փորձել ենք դասակարգել իրավունքների խախտումները, ընդհանրացնել դրանք առանձին անվանակարգերում։
1. Տարվա ամենամտահոգիչ դատավարություններ. «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել»

Տարին առանձնանում է հնչեղություն ունեցող քրեական գործերով և դատավարություններով, որոնք առերևույթ զուգորդվել են իրավունքների խախտումներով և, ըստ հեղինակավոր իրավաբանների, հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների հիմք են դառնալու։ Դատավարությունների շարքում առանձնանում են հատկապես Մարտի 1-ի գործով դատավորներ Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի կողմից կայացրած որոշումները և դատավարական նորմերի խախտումները։
Արմեն Դանիելյանը դատավարության ընթացքում թույլ տվեց արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։ Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ որոշման անտեսումը հանդիսացավ ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը։ Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ:
Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որն ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Հիվանդ մարդու խափանման միջոց կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։
Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ընտրովի մոտեցում է վերջին ամիսներին նմանատիպ արարքների հետ համեմատության մեջ, երբ դատարանների շրջափակման ժամանակ դատավորների նկատմամբ գործադրված ճնշումները կամ ՍԴ դատավորի նկատմամբ ճնշումները մնացին առանց իրավական գնահատականի:

2. Տարվա ամենաբացահայտ ոտնձգությունները դատական իշխանության նկատմամբ.

Անկախ, վստահելի, իշխանության մյուս ճյուղերին հակակշռող դատական համակարգն է, որ կարող է հանդես գալ արդար դատաքննության իրականացման միջոցով որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ։
Բարդ է որոշել, թե երբ սկիզբ դրվեց դատարանների նկատմամբ բացահայտ ճնշումներին՝ դատարանների շրջափակմա՞մբ, մուտքերի արգելափակմա՞մբ, դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումներո՞վ, դատավորներին «վնգստացող» անվանարկելո՞վ, թե՞ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցմամբ։ Մի բան ակնհայտ է՝ պրոցեսը շարունակվում է, և դրա վառ ապացույցը Սահմանադրական Դատարանի դատավորներից բոլոր հնարավոր եղանակներով ազատվելու ձգտումն է։ Թվարկած դրվագներից յուրաքանչյուրն առանձին-առանձին արդեն խոշոր միջադեպ է, որը չի կարող մնալ անհետևանք, իսկ դրանց ամբողջական ցանկն արդեն խոսում է դատական համակարգի լրջագույն պրոբլեմի մասին։

3. Տարվա ամենաանտրամաբանական քրեական գործերը.

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց այստեղ հարկ է առանձնացնել հատկապես քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին։ Մի դեպքում հանրաճանաչ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչում են հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուս դեպքում՝ սկզբում բռնում են, հետո միայն որոշում՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել։

4. Տարվա աղմկահարույց ցուցմունքները.

Նախաքննության մարմինների կողմից հարուցված քրեական գործերով սեփական վարկածը հաստատելու համար այնպիսի փաստերի, ցուցմունքների հավաքումը, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը՝ հայտնի «վկաների» աջակցությամբ։
Այս անվանակարգում կա երկու անառարկելի առաջատար՝ Սիլվա Համբարձումյան և Պավել Անդերսոն։ Եթե առաջինը շուտ «վառվեց» և դարձավ համընդհանուր ու անվերջանալի հումորի առարկա՝ իր աջ ու ձախ «բաժանած կաշառքով», ապա Պ. Անդերսոնի թեման շատ ավելի զգայուն է․ Ռուսաստանի Դաշնության կողմից լինելով հետախուզման մեջ՝ խարդախության և այլ ծանր մեղադրանքներով, պաշտոնական փաստաթղթերով՝ ազգությամբ ադրբեջանցի, կյանքի ընթացքում անուն ազգանունը բազմաթիվ անգամ փոխած այս անձի՝ յոթ տարի առաջ տված հարցազրույցի և իմքայլական պատգամավորի դիմումի հիման վրա հարուցվում է քրեական գործ։ Սա մեզ ստիպեց իրականացնել սեփական քննությունը՝ հասկանալու համար, ի վերջո, թե ո՞վ է Պ. Անդերսոնը և ի՞նչ հին կապեր կան նրա ու ՀՀ նոր իշխանությունների մի թևի (իրավական) միջև, ինչո՞ւ չի կարող նրա որևէ բառ արժանահավատ լինել, ինչու՞ յոթ տարի առաջ ծնվեց նրա ուղղորդված սկայպ-հարցազրույցը, և ի՞նչ նպատակներ այն ուներ։ Ըստ անհրաժեշտության՝ առաջիկայում այս թեման կարող է ավելի բացվել։

5. Տարվա ամենաանհիմն դատական միջնորդությունը.

Մարտի 1-ի գործով մեղադրող կողմի դատախազը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքում դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն է, որը պայմանավորված է նրանով, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրառում էր կատարել այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու Դ. Գրիգորյանի որոշումը գրել են դատավոր Մխիթար Պապոյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի ևս երկու այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանը և Վազգեն Ռշտունին։ Դատավոր Պապոյանը հայտարարել է, որ տեղեկությունը սուտ է և դիմել է ԱԱԾ՝ դատավորին զրպարտելու համար իրավական գնահատական տալու պահանջով։ Արդյունքում մեղադրող կողմը գտնում է, որ դա անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տեղիք տալ։ Դատավոր Պապոյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Արդյունքում ստացվում է, որ եթե դատավորին զրպարտելու համար հանցագործության մասին հաղորդումը և դրա վերաբերյալ քննությունը դիտարկվում է որպես նրան ինքնաբացարկ ներկայացնելու հիմք, ապա ցանկացած դատավորի մասին, ով ինչ-որ գործ է քննում, կարելի է նմանատիպ հրապարակում անել, և երբ դատավորը դիմի իր իրավունքների պաշտպանության համար, նրան կարելի է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Չգիտես ինչու, կամ ավելի ճիշտ հասկանալի է, թե ինչու մեղադրող դատախազը նույն հիմքով ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում Աննա Դանիբեկյանին, ով տուժող է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի քրեական գործով, որը նախաքննություն իրականացնող մարմինը կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ դեպքում ուր մնաց անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի անաչառության վերաբերյալ կասկածի հիմքով ինքնաբացարկ հայտնելու պահանջը։

6. Տարվա հավաքների ազատության իրավունքի դեմ ոտնձգություն.

Ամենավառ դրսևորումը Դաշնակցության երիտասարդների կողմից խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելն ու նրանց ոստիկանություն բերման ենթարկելն էր։ Այս գործողություններն ուղիղ հակասության մեջ մտան դատարանների շրջափակման և Էջմիածնի ճանապարհը Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով փակելու ժամանակ Ոստիկանության անգործության հետ։ Երիտասարդներն իրացնում էին ազատ հավաքների իրենց իրավունքը, և այսօրվա իշխանությունը, որը հասել է իշխանության նույն եղանակով՝ ճանապարհներ փակելով, պետք է համարժեք արձագանքեր երիտասարդների ակցիային։ Կար իրավիճակից դուրս գալու մի քանի ճանապարհ, որոնցից ընտրվեց ուժի կիրառումը։ Ի՞նչն էր խանգարում ԿԳՄՍ նախարարին՝ հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց, նստել նրանց կողքին, քննարկել խնդիրները։ Գործեց «ոստիկանն իրենցն է» սկզբունքը։

7. Տարվա ամենափոփոխական մեղադրող դատախազը.

Մարտի 1-ի գործով որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Նա 2018-ից մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա։
Հետագայում՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվեց, և փոխվեց նույն դատախազի հսկողության ժամանակ։ Նույն դատախազը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխեց իր տեսակետը։ Հիմա նա մեղադրող դատախազ է։

Ամփոփում

2019թ. նշանավորվեց ռեպրեսիվ մեքենայի միացմամբ և կալանքը որպես պատժի միջոց տոտալ կիրառման մշակույթով։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատվությունը կրում է պետությունը։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:02 04/12/2019  |  Վերլուծություններ«Ակնկալում ենք Ձեր պարզ քայլը» . Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
11:38 29/11/2019  |  ՎերլուծություններՊետության դեմ ուղղված օրինագիծ
12:07 27/11/2019  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Փոփոխական դատախազը, պետության պատվերը և «դատախազությունը՝ որպես կառավարության բաղադրիչ»
12:28 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ խմբակցությունները նպաստեցին Սահմանադրության դրույթների պահպանմանը
12:03 06/11/2019  |  ՎերլուծություններԱփսոս էր հնարավորությունը
12:20 01/11/2019  |  ՎերլուծություններՄիշտ գալիս է հետոն
15:09 25/10/2019  |  ՎերլուծություններԻրավական համայնքի համախմբումը պարտադրված անհրաժեշտություն է
13:15 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում տեղի են ունենում իրավական ռեպրեսիվ գործընթացներ. Էլինար Վարդանյան
21:20 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍ87-ի արձագանքը շատ կարևոր է. Էլինար Վարդանյան
14:25 30/09/2019  |  ՎերլուծություններՄիասնական հանդես գալու պահը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]