ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ խմբակցությունները նպաստեցին Սահմանադրության դրույթների պահպանմանը 11/15/2019 12:28 | ԼՐԱՀՈՍ
Վերջին օրերին մեր երկրի կյանքում չափազանց հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. քվեարկության դրվեց օրենսդրական փոփոխության նախագիծ, որն, ըստ էության, հակասում էր սահմանադրությանը, և այն պատգամավորները (խմբակցությունները), որոնք դեմ քվեարկեցին, ուղղակի թույլ չտվեցին սահմանադրության ոտնահարում։
Ազգային Ժողովի կողմից «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը, որով նախատեսվում էր ԱԽ նիստերին ԱԺ նախագահի մասնակցությունը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, կհակասեր Սահմանադրությանը։
Կարծում եմ, որ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 5-րդ հոդվածը նախատեսում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժի մասին դրույթները։ Սահմանադրությունը նախատեսում է նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Իսկ ինչ լիազորություններ է նախատեսում Սահմանադրությունը Ազգային Ժողովի և ԱԺ նախագահի համար։ Սահմանդրության 88-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ 104-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը: Օրենսդիր իշխանության ղեկավարի իրավասությունները արդեն իսկ հստակ նախանշված է վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակով: Սահմանադրության 5,6, 88 և 104 հոդվածներից բխում է, որ Ազգային Ժողովի և ԱԺ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ և նոր լիազորություններ չեն կարող սահմանվել։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ինչը ենթադրում է, որ ԱԺ-ն չի կարող հանդես գալ գործադիր իշխանության իրավասությանը վերապահված մարմիններում։ 152-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետն է գլխավորում Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Անվտանգության խորհրդի սահմանումը կառավարությանը վերաբերող գլխում, ըստ էության, նշանակում է, որ այս մարմնում, բացի գործադիր իշխանության համակարգի մարմիններից, որևէ այլ մարմնի ներկայացուցչի ներգրավումը կլինի հակասահմանադրական՝ իշխանության տարանջատման սկզբունքի տեսանկյունից։
Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է անվտանգության խորհուրդը: Եվ քանի որ կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակումը անվտանգության խորհրդի կողմից, հաստատում է այն փաստը, որ ԱԽ-ն հանդիսանում է գործադիր իշխանության մարմին։ Ընդ որում, այս մարմնի նկատմամբ Սահմանադրության ուժով վերահսկողություն է իրականացնում Ազգային Ժողովը։ Կարծում եմ, որ ԱԺ նախագահի կողմից Անվտանգության խորհրդի աշխատանքներին ֆորմալ առումով ցանկացած մասնակցություն կբերի իշխանությունների տարանջատման սկզբունքի և Սահմանադրական նորմերի խախտման։
Հետևաբար, ԱԺ խմբակցություններն իրենց քվեարկությամբ պարզապես նպաստել են Սահմանադրության դրույթների պահպանմանը։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ