ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էլինար Վարդանյան. Փոփոխական դատախազը, պետության պատվերը և «դատախազությունը՝ որպես կառավարության բաղադրիչ» 11/27/2019 12:07 | Վերլուծություններ
Մարտի 1-ի գործով երեկվա դատական նիստով կարելի էր այդ դատավարությունը ավարտված համարել։ Երկու-երեք իրադարձությունը բավարար է խոսելու վստահության տոտալ բացակայության, օրենքի պարտության և ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին։ Դրանք այնքան նշանակալից փաստեր են, որ դրանց պետք է անդրադառնալ առանձին առանձին։
1. Որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Մարտի 1-ի գործի նախաքննության ժամանակ Բիշարյանն այս գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն էր։ Եվ նա այն Կ. Բիշարյանն է, որը դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված «Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ» լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարելէր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա։
Հետագայում՝ ապրիլ-մայիս ամիսներին՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվեց, և փոխվեց նույն դատախազի հսկողության ժամանակ, մինչդեռ գործի փաստական հանգամանքները որևէ կերպ չփոխվեցին, չավելացան։Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է որակել դատախազի գործողությունները, եթե ոչ՝ քաղաքական պատվերի կատարում։ Նույն դատախազը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխում է իր տեսակետը։ Ի դեպ, վաղը լինելու է նույնը, երբ իրադրությունը փոխվի։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դատավոր Դանիբեկյանը այս հիմքերը դատախազին ներկայացված բացարկի համար բավարար չհամարեց. Դանիբեկյանի որոշումները՝ ՍԴ որոշումն անտեսելուց հետո, այլևս անքննելի են և «տրամաբանական», այսօր շատ ավելի կարևոր է քննարկել դատարանում հնչած «քաղաքական պատվեր» և «պետության քաղաքականության վերանայում» ձևակերպումների նույնացումը։
2. Դատական նիստի ընթացքում տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ «Ցանկացած պետությունում քաղաքական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձինք, որոնք ունեն նաև պետության քրեական քաղաքականության շրջանակներում համապատասխան առաջնահերթություն, քաղաքական իշխանության փոփոխության հետևանքով այդ առաջնահերթությունները կամ համապատասխան հարցերի վերաբերյալ հանձնարարականները, քաղաքականության բովանդակությունը կարող են փոփոխության ենթարկել, և դա կոչվում է ոչ թե քաղաքական պատվեր կատարել, այլ՝ պետության քրեական քաղաքականության վերանայում»։ Լավ է, որ վերջում նա հիշեց, որ այդ փոփոխությունների իրագործումն իրականացվում է օրենքի հիման վրա։ Այս խոհափիլիսոփայական ձևակերպմամբ, իրականում, բացեիբաց խոսվում է քաղաքական պատվերի մասին։ Արդեն թաքցնելու փորձ չի կատարվում։
3. Տուժողի ներկայացուցիչը իր իսկ ասածների տեմպի տակ հնչեցրեց ևս մեկ ձևակերպում, որը դուրս է իրավական նորմերից. «Դատախազությունը կառավարության բաղադրիչն է»։ Ի ղեպ, այդ ընթացքում դատախազները համեստորեն լռում էին։
Ստացվում է, որ իրավական պետությունում իշխանության ցանկացած փոփոխության դեպքում կարող է փոփոխվել քրեական քաղաքականության բովանդակությունը։ Այն նույն դատախազությունը, որ մեկ տարի առաջ Ն. Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացնում ԱԺ, քանի որ դա նախկին քաղաքական իշխանության քաղաքականության բովանդակությունն էր, քաղաքական իշխանության փոփոխությունից հետո փոխեց «առաջնահերթությունը» և հնարավոր նոր քաղաքական իշխանության դեպքում էլի՛ կփոխի քրեական քաղաքականության առաջնահերթությունը, բովանդակությունը։ Այս տեմպերով ամեն ինչ գնում է դրան։ Սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքական պատվեր։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ