ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում 11/26/2019 15:18 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 26-ին Աժ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մեծարգո պարոն վարչապետ,
հարգելի մարդու իրավունքների պաշտպան,
հարգելի հյուրեր,
տիկնայք եւ պարոնայք,
ուրախ եմ ողջունել ձեզ Ազգային ժողովի հարկի տակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 15 ամյակին նվիրված միջոցառմանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերին, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը փաստացի սկսել է գործել 2004 թվականից:
Հետագայում, Սահամանդրական փոփոխություններով ամրագրվել են պաշտպանին դիմելու յուրաքանչյուր քաղաքացու բացառիկ իրավունքը, սահմանվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքը Սահմանադրական օրենք է: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես որեւէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն՝ այս տարիների ընթացքում Օմբուդսմանի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել եւ կայանալ: Այնուամենայնիվ, ցավալիորեն, ինչպես բազմաթիվ այլ ինստիտուտներ ու մեխանիզմներ Հայաստանում, վերջին երկու տասնամյակից ավել ընկած ժամանակահատվածում, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա գրասենյակն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել են քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված լիազորությունները: Եվ սա տեղի է ունենցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով:
2018 թվականից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետությունում ստեղված են լավագույն պայմանները օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքների համար: Եվ սա, ամենեւին ոչ նրա համար, որ այդպես ընդունված է առաջադեմ երկրներում, եւ մենք ցանկանում ենք մեր նկարագրի այդ տողի դիմաց դրական նշան դնել, այլ, վստահաբար, որովհետեւ մարդու իրավունքները, նրանց պաշտպանությունը, մարդու ազատությունները, բոլոր այլ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները մեր արժեքային համակարգի հիմնաքարերն են:
Եվ ահա այս ինստիտուտը կարեւորագույն դեր կարող է ստանձնել մարդկանց՝ տարիներ ի վեր ոտնահարված իրավունքների պաշտպանության եւ վերականգնման գործում: Քանի որ օմբուդսմանն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ ուզում եմ այսօր վերահաստատել, որ այս ինստիտուտի առջեւ չկան եւ չեն կարող լինել որեւէ քաղաքական խոչընդոտներ գործառույթների լավագույն իրականացման համար եւ մենք հանդիսանում եւ հանդիսանալու ենք այս ինստիտուտի գործունեության երաշխավորը:
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հենց Թավշյա հեղափոխությունից հետո մեծապես աճել է մեր քաղաքացիների վստահությունը ՄԻՊ-ի եւ նրա գրասենյակի նկատմամբ, ինչի մասին խոսում է այստեղ ուղղվող դիմումների թվի էական աճը:
Անցյալ տարի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ ընտրություններ, որոնք ամենաբծախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին իբրեւ իրապես ազատ, մրցակցային եւ ժողովրդավարական, միջազգային ստանդարտներին համապատասխան, նոր Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մասնավորապես, ուզում եմ կարեւորել օրենսդրական ակտերի նախագծերի տեսքով առաջարկները, որ մենք պարբերաբար ստանում ենք Մարդու իրավունքների պաշտպանից, ինչպես նաեւ այն, որ մինչեւ ընդունվելը օրենքների նախագծերը համապատասխան փորձաքննություն են անցնում Պաշտպանի աշխատակազմում: Օրինակ՝ այս տարի առաջին անգամ խորհրդարանն ընդունեց քրեակատարողական օրենսդրության բարեփոխման մեծ փաթեթ, որը, ըստ էության, անմիջականորեն մշակվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւ հիմնված էր նրա գործունեության արդյունքների վրա: Այս օրենսդրական փաթեթը հետագայում մանրամասն քննարկման արժանացավ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ընդունվեց ձայների միաձայն բաշխմամբ: Այս փաթեթի հիման վրա արդեն իսկ պրակտիկայում տեսանելի են դրական տեղաշարժերը, ներդրվել են ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմի հիմքերը, նրա նկատմամբ անհատական մոտեցման կարեւորությունը, քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնության ամրապնդման հիմքերը եւ այլն:
Իբրեւ վերահսկողական լուրջ գործառույթներ ունեցող խորհրդարան մենք այս դահլիճում եւ ԱԺ մյուս սրահներում հաճախ լսումներ ենք կազմակերպում տարբեր օրենսդրական նախաձեռնությունների կամ հասարակությանը հուզող հիմնական խնդիրների մասին: Եվ մարդու իրավունքների պաշտպանը, որպես կանոն, մասնակցում է այդ լսումներին: Որպես օրինակ կարող եմ նշել պարոն Թաթոյանի զեկույցն իմ նախաձեռնությամբ վերջերս հրավիրված լսումներին, որոնք նվիրված էին պետության եւ հասարակության կարիքների համար բազմաթիվ քաղաքացիների սեփական իրավունքից զրկելու զանգվածային դեպքերին:
Որպես խորհրդարանի ղեկավար՝ ես կարեւորում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հանրությանը հետաքրքրող տարբեր հիմնախնդիրներով իրազեկման արշավների կազմակերպումը: Դա զգալիորեն օգնում է օրենքների առավել լիարժեք կիրառության ապահովմանը: Հատկապես կարեւոր եմ համարում նրանք, որոնք ուղղված էին կանանց իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության ներդրմանը, երեխաների իրավունքներին եւ այլն: Վստահ եմ, որ հանրությունը պետք է լիարժեք տեղեկություններ ունենա իր իրավունքների եւ դրանց պաշտպանության հնարավորությունների մասին: Ցավոք, մեր հասարակությունում կա իրապես դրանց կարիքը: Պատշաճ իրազեկումներն են, որ հնարավորություն են տալիս կոտրել կարծրատիպեր, բացառել սխալ ընկալումներ:
Վստահ եմ, որ մեր ինտիտուտների համագործակցությունը դեռեւս նորանոր պտուղներ է տալու:
ՄԻՊ գրասենյակի սիրելի՛ աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված սիրելի՛ գործընկերներ, թույլ տվեք շնորհավորել ձեզ 15-ամյակի կապակցությամբ եւ համագործակցության ձեռք մեկնել համատեղ ուժերով կայացնելու իրավահավասար եւ պաշտպանված իրավունքներով լի մեր երազանքների Հայաստանի կերտման գործում: Մեր աշխատանքի լավագույն արդյունքը կլինի ձեր գրասենյակի դատարկ փոստարկղը՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման, իրավունքի գերիշխանության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել