Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Համահայկական խաղերը մեր համազգային խոսակցության, համահայկականության ընդլայնման կարևոր հարթակ կարող են լինել. Նիկոլ Փաշինյան 08/06/2019   17:36  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ 

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին, նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի անցկացման կարևորությանը.

«Շատ խորհրդանշական եմ համարում, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենում Ստեփանակերտում, Արցախում։ Ես երեկ էլ ասեցի, որ հենց Համահայկական խաղերի՝ Ստեփանակերտում անցկացումից ծագեց գաղափարը, որ խաղերը մեր համազգային խոսակցության շատ կարևոր և լավ հարթակ կարող են լինել։ Կարծում եմ՝ շատ օգտակար է, որ մենք իսկապես կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել։ Այդ առումով, իհարկե, Համահայկական խաղերը շատ կարևոր և բացառիկ նշանակություն ունեն։

Երբ մենք դեռևս անցյալ տարեվերջին քննարկում էինք Համահայկական ամառային յոթերորդ խաղերը և անելիքները, գաղափարն այն էր, որ մենք պետք է Համահայկական խաղերը հնարավորինս զարգացնենք և բոլոր առումներով լրջացնենք՝ և՜ մարզական, և՜ համահայկական կյանքի կազմակերպման, և՜ մշակութային առումով։ Շատ ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնում ենք և իսկապես հաջողություն եմ մաղթում Համահայկական խաղերին։ Մանավանդ ընդհանրապես այս նոր իրավիճակի բերումով խաղերն առանձնահատուկ նշանակություն են ստանում, և հույս ունեմ, որ մենք իսկապես բոլորով կկարողանանք աշխատել։

Իհարկե, եթե Համահայկական առաջին խաղերը համեմատենք երկրորդ, երրորդ խաղերի հետ, պարզ է՝ անընդհատ առաջընթաց կա, և պետք է ամեն ինչ անել, որ այդ առաջընթացն առավել տեսանելի և արդյունավետ լինի։ Մենք մեր առջև խնդիրներ ենք դնում նաև մարզական առումով, և կարծում եմ, որ այդ խնդիրների լուծման տեսանկյունից նույնպես շատ կարևոր է, որ համահայկական ռեսուրսը ներգրավենք։ Համահայկական խաղերը պետք է դառնան լավ հարթակ՝ հայ ազգի տաղանդավոր մարզիկներին հայտնաբերելու և նրանց Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկելու հնարավորությունները դիտարկելու համար, որպեսզի Հայաստանի մարզական փառքը հնարավորինս մեծանա, որովհետև համոզված եմ, որ ամբողջ աշխարհում կան այդ ռեսուրսները»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքները, տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, ամեն ինչ ընթանում է հարթ և սահուն։

Նա նշել է, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների՝ մարզական պատվիրակությունների կազմում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների ներկայացուցիչների, մրցավարների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկներով։ Այս տարի մասնակցում է 3 նոր պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք և Չեխիա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Համահայկական ամառային յոթերորդ խաղերին, ի համեմատություն նախորդ խաղերի, թվով ամենամեծ պատվիրակությունն է ուղարկել՝ 318 ներկայացուցիչ ԱՄՆ 11 քաղաքից։ Եվրոպական երկրներից ամենամեծ թվով պատվիրակները Ֆրանսիայից են՝ 178 մարզիկ 6 քաղաքից։ Ավստրալիայից ժամանել են Համահայկական նախորդ տարիների խաղերի համեմատ ամենամեծ թվով պատվիրակները՝ 86 մասնակից։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է կոմիտեի անդամներին և նշել, որ այսօր առավոտից Արցախում՝ Ասկերանում, Մարտակերտում, Մարտունիում, արդեն սկսվել են ֆուտբոլի, շախմատի, հեծանվային սպորտի, բազկամարտի մրցաշարերը, վաղը տեղի կունենան սպորտային պարերը։ Ընդհանուր առմամբ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, 5 մարզաձևի մրցաշար անցկացվելու է Արցախում, 12-ը՝ Երևանում։ Նա նաև մանրամասներ է ներկայացրել մարզական պատվիրակությունների տեղաբաշխման և համապատասխան պայմաններով ապահովման աշխատանքների վերաբերյալ։

Վարչապետը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամները մտքեր են փոխանակել Համահայկական խաղերի հետագա զարգացման և համահայկականության տարածման ուղղությամբ անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել, մասնավորապես, ձմեռային խաղերի կազմակերպմանը, պարալիմպիկ խաղերի անցկացմանը և ինստիտուցիոնալ զարգացման մեխանիզմների մշակմանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:54 06/08/2019  |  ՔաղաքականՄարդիկ իրատեսական ծրագրերի են սպասում
16:13 06/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն Ավինյանին գործուղել է Արցախ
15:55 06/08/2019  |  ՄեկնաբանությունՀամահայկական 7-րդ խաղերի մեդալները. Նիկոլ Փաշինյան
15:07 06/08/2019  |  Քաղաքական«Դմփ-դմփ-հու»-ն փոխարինեց «Արցախը Հայաստանն է, եւ վե՛րջ»-ով. ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը չի հաշվարկել իր հայտարարությունների հետեւանքները
12:28 06/08/2019  |  ՏնտեսությունԻնչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը
09:27 06/08/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է. Փաշինյան
18:52 05/08/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում վերանշանակումներ է արել
18:28 05/08/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ
17:28 05/08/2019  |  ԼՐԱՀՈՍԵղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
17:13 05/08/2019  |  ԼՐԱՀՈՍԷդգար Խուրշուդյանը ազատվեց աշխատանքից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]