Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Սովորել Եվրոպայից 07/12/2019   14:32  |  ԼՐԱՀՈՍ

Եվրոպական արժեքներ՝ բառակապակցությունը մեր իրականության մեջ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումներով է սովորաբար արծարծվում, ընդ որում, տարբեր  փոքրամասնությունների՝ սեռական, ազգային, կրոնական, թեպետ ավելի հանդուրժող հանրույթ վերը նշված փոքրամասնությունների նկատմամբ, քան մերն է, դժվար է հանդիպել:

Իրականում՝ այն, ինչ արժեքավոր է Եվրոպայում և կարելի է ընդօրինակել ու սեփականել, մենք չենք ընկալում ու գիտակցում: Այդ արժեքների համատեքստում շատ կարևոր է եվրոպական պետությունների  վերաբերմունքը առ բարձր արվեստը, ընդհանրապես, հոգևոր մշակութային երևույթները:

Եվ այս համատեքստում շարունակում ենք  մեր զրույցը երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ՝  2019 թվականի մեր երկու հզոր հոբելյանների՝ Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակի համատեքստում: Ընդհանրապես, այն,  ինչ նախկինում էլ արվել է մեզանում, երբեք  միջոցառումների մակարդակից ավելին չի եղել: Այսինքն, պետության, մշակութային գերատեսչության կողմից բարձր արվեստի երևութականացումը մեր արժանիներն ու երևելիները երբեք չեն զգացել:

Կոմիտասը և Թումանյանը՝ մշակութաբանական մագնիս

«Կարծում եմ և՛ Կոմիտասի, և Թումանյանի պարագայում, եթե մենք չենք հաղորդում այդ տոնակատարություններին համազգային բնույթ, սկսում ենք վնասել այդ երևույթներին, այսինքն, սա մշակութաբանական մագնիս է, որը միանշանակության դաշտում համախմբում է ողջ ազգը հայրենիքում և հայրենիքից դուրս: Երբ ես ասում եմ պետական ֆունկցիայի մասին, առաջին հերթին դա նկատի ունեմ, որովհետև համերգ կազմակերպել մենք կարող ենք առանց պետության, բայց երևույթ կայացնելը  պետական գործառույթ է: Ես չեմ տեսնում, որ այդ երևույթի կայացման գործընթացն ընդհանրապես գոյություն ունի: Եվ նույնիսկ արդեն սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք կա գիտակցումը»:

Հիշյալ տողերի  հեղինակ Վահան Արծրունին ցավով պատմելով պետական մակարդակով Կոմիտասի 150-ամյակի արժևորման գիտակցության բացակայության մասին, շատ դիպուկ մի օրինակ բերեց՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը հիշելով և հիշեցնելով, որի միտք բանին հստակ և իմպերատիվ  աշխարհին ցուցանեց ինչ ասել է պետություն:

 Ինչ պիտի սովորել Եվրոպայից, ֆրանսիացիներից

«Շառլի թաղումը իրականում թաղում չէր, դա պետական մակարդակով նրա արժևորումը և  հանրահռչակումն էր աշխարհում»,-ասում է Վահան Արծրունին,  այսինքն, Ֆրանսիա պետության   վերաբերմունքն իր մշակութային գործչի նկատմամբ: Ի՞նչ կերպով նա պետք է դա անի՝ ա՛յս կերպով: Մենք մեկ տարի առաջ ամռանն ականատեսը եղանք, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երևույթին: Ի՞նչ էր դա, եթե ոչ՝ մշակութային քաղաքականության մաքուր ձև, դա ֆրանսիական մշակույթի հանրահռչակումն էր բոլորովին այլ երկրի տարածքում: Եվ նրանք՝ ֆրանսիացիները  մեզ ցույց տվեցին՝ ինչպես է պետք վերաբերվել ոչ միայն բառիս բուն իմաստով ֆրանսիական մշակութային երևույթներին, Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում ինչ ասես լսեցինք ու տեսանք՝ ընդ որում՝  աֆրիկյան , մահմեդական մշակութային դրսևորումներից սկսած… որոնց հանդեպ գործում էր  պետական ալգորիթմը: Ասել է, թե՝  դու կարող ես կատարել մահմեդական կամ աֆրիկյան այսինչ ցեղի երաժշտություն, բայց ես քեզ որդեգրում եմ՝ տեղավորելով իմ մշակութային դաշտում և քեզ հանրահռչակելով որպես սեփական մշակույթ՝ տեր կանգնելով քեզ, հասցնելով հեռավոր Հայաստան և այնտեղ ցույց տալով ինչ ասել է՝ մշակութային քաղաքականություն և մշակութային ալգորիթմ: Էն, ինչ մեզանում իսպառ բացակայում է»:

Բրիտանական ռոք-աստղերը՝ մաշտոցյան շարականի քարոզիչ

Այն, որ Եվրոպայից սովորելու բան ունենք և դա, նախևառաջ, սեփական մշակութային երևույթների արժևորումն է, վերջերս մեզ վերստին ցույց տրվեց: Այս անգամ՝ բրիտանական ռոք աստղերի մակարդակով:

Անցյալ ամիս մամուլը տեղեկացրեց արդեն իսկ կատարված փաստը, այն, որ հունիսի 5-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն, որին ներկա էին Rock Aid Armenia-ի ակունքներում կանգնած՝ համաշխարհային ռոքի լեգենդներ Յան Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմիին (Black Sabbath): Երեկոն վարող՝ Rock Aid Armenia-ի հիմնադիր, ավստրալիական Do Something կազմակերպության ղեկավար Ջոն Դին տեղեկացրեց, որ  Վահան Արծրունին եւ Հասմիկ Բաղդասարյանը Rock Aid Armenia-ին են նվիրաբերել Մեսրոպ Մաշտոցի շարականների ալբոմը, որն առաջիկայում կսկսվի վաճառվել թվային հարթակներում, իսկ ստացված հասույթը կօգտագործվի Գյումրիի երաժշտական  դպրոցի համար գործիքներ գնելու նպատակով:

Բնականաբար, այս փաստերին նախորդել էին տարբեր մայրցամաքներում ապրող և ստեղծագործող երաժիշտների փոխհամագործակցության կամքը, ցանկությունը, անհրաժեշտությունը:

Եվ գիտեք՝ ո՞րն է հետաքրքիրը: Այն, որ բրիտանական ռոք աստղերը լսել ու գնահատել են քո մաշտոցյան շարականը, իսկ դու ապրում ես, հաղորդակցվում  մաշտոցյան  հայերենով, բայց  գոնե գիտե՞ս, որ հայոց գրերի գյուտից  զատ Սուրբ  Մաշտոցը նաև  հայ գրականության և երաժշտության հիմնադիրն է:

2011թ հրատարակված՝ Վահան Արծրունու Մաշտոց ալբոմը, երբ թողարկվեց,  բնականաբար,  համերգային ծրագրեր եղան, արձագանքներ՝ տարբեր շրջանակներից…

Վահան Արծրունու ներկայացմամբ՝ «Կես տարի առաջ ինձ հետ կապվեց Ջոն Դին և ասաց՝ երբ  Յան Գիլանի հետ 2013-ին Հայաստան էին եկել, լսել և փորձել էին ձեռք բերել մաշտոցյան շարականների ձայնասկավառակը, սակայն,  ոչ մի տեղից չէին կարողացել  գտնել այն: Խնդրում էր՝ օգնել, որ ձեռք բերի: Եվ քանի որ  այն համացանցում անգամ չկա՝ նա առաջարկել էր  համաշխարհային դիստրիբուցիա, որի էությունը խնդրո առարկա  սկավառակի, այսինքն,  5-րդ դարի մաշտոցյան շարականի միջոցով  Rock Aid Armenia-ի առաքելության՝դրամահավաքի շարունակումն էր ի շահ և ի նպաստ հայկական մշակութային օջախի: Խոսքն այս պարագայում Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցմանն է վերաբերում, որին էլ պիտի ուղղվի ողջ գումարը:

Այս օրինակը մեջբերեցի՝ փաստելով, որ  միջազգային ճանաչումն այս պարագայում առաջ է ընկել: Սովորաբար, հակառակն է լինում, ստեղծագործությունը հայրենիքում է ճանաչվում, հետո՝ սկսում է իր ընթացքն աշխարհում, սահմաններից դուրս, մեր պարագայում 2-րդ փուլն արդեն արված է: Այսինքն, մենք մեր, իսկ ստեղծածն արժևորելիս նորից ուշանում ենք: Ինձ դժվար է իմ օրինակով խոսել, բայց ստիպված եմ անում, ցավով, որ  էս միջազգային ծավալին մենք երբևէ չենք կարողանա հասնել»:

Ստացվում է, որ դրսում մեր ստեղծագործության ճանաչման,  հանրահռչակման հարցն արդեն իսկ կայացել է, մինչդեռ  ՀՀ մշակութային տարածքում այն դեռ ճանաչման խնդի՞ր ունի:

Արծրունին  զարմանում է՝ չէ՞ որ այս պարագայում ոչ թե երաժիշտ Վահան Արծրունու և մենակատար Հասմիկ Բաղդասարյանի մասին է խոսքը, այլ այն գանձի, որ մեր ինքնության հիմքում է: Մեսրոպ Մաշտոցի: «Ասածս ինչ է՝ դրսում ճանաչումը կա, ներսում ես դեռևս ստիպված եմ ոմանց բացատրել, որ Մաշտոցը ոչ միայն այբուբենի գյուտարարն է, այլ հայ գրականության և երաժշտության հիմնադիրը: Նույնը կատարվեց ժամանակին Կոմիտասի պարագայում, երբ համատարած զարմանք էր՝  թե՝ ինչ ասել է Կոմիտասի բանաստեղծություն:  Փառք Աստծո, հիմա կա Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտը, որի պատերի վրա դաջված են նրա բանաստեղծությունները և այդպիսով գոնե այդ կարծրատիպն ինչ -որ չափով հաղթահարված է: Բայց էլի՝ ուշացած: Էլի  նույնիսկ Կոմիտասի թանգարանում կայացած վերջին համերգից հետո մարդիկ  մոտենում էին և զարմանք էին հայտնում համերգից հետո՝ թե այս ինչ բացահայտում է՝ Կոմիտասը բանաստեղծություննե՞ր էլ է գրել»:

Բնականաբար, այս դեպքում  ոչ միայն արտաքին աշխարհում հանրահռչակման խնդիր կա, այլ` պետական մակարդակով  քարոզչության,  ի վերջո, Կոմիտաս 10 հայտնությունը ավելի քան 20 տարվա պատմություն ունի, բայց հաշված անգամներ է  հեռուստատեսությունն անդրադարձել  վերջինիս: Եվ նորից ասեմ՝ ոչ թե Վահան Արծրունու ճանաչողության ընթացքի մասին է խոսքը, այլ Կոմիտասի և Մաշտոցի հանդեպ  պետականորեն համակարգված մեր  պատկերացումների ամբողջականության, քանզի  կցկտուր բաները, տեղեկությունները նման անհատականությունների մասին, ամբողջության մեջ չտալով, մենք կորցնում ենք»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:36 09/07/2019  |  ՀարցազրույցԿոմիտասի 150-ամյա հոբելյանի արժևորումը՝ առայժմ անձնական նախաձեռնությունների տիրույթում է
10:21 07/07/2019  |  ՄեկնաբանությունԱռնոյի արձանն ու քաղաքային միջավայրը՝ փողոցային առևտրի ճիրաններում
17:03 05/07/2019  |  ՎերլուծություններՍտամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք
21:47 01/07/2019  |  ՄեկնաբանությունԵ՛վ թռիչք, և՛ շինարարական բում
12:50 27/06/2019  |  ՎերլուծություններՏեղի հիշողություն
17:20 24/06/2019  |  ՎերլուծություններՎահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ
19:01 19/06/2019  |  ՄեկնաբանությունԱյստեղ ապրել է Արշիլ Գորկին. առաջարկ
10:33 13/06/2019  |  ՎերլուծություններՄտքերի հայկական համաժողովը՝ նոր իշխանության համապատկերում
09:27 11/06/2019  |  ՎերլուծություններԽորհրդանշական հուշարձանի անհրաժեշտությունը՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում
18:02 03/06/2019  |  ՎերլուծություններՔոփի փասթով՝ նիկոլապատու՞մ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]