Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:52 Հայաստանն արգելափակել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   17:20  |  Վերլուծություններ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդումը, թե՝ իր համար Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունն անակնկալ է եղել, վստահություն չի ներշնչում: Մանավանդ, երբ  տվյալ անձի և հարցի հետ կապված ողջ  նախապատմությունը դիտարկում  ենք Վահե Գրիգորյանի՝ ՍԴ  անդամ կամ դատավոր ընտրվելու՝ երկարատև ու բազմադրվագ  պատմության ու դրան հաջորդող ինչպես ՔՊ-ական ու ՀԱԿ-ական հայտնի  դեմքերի, այնպես էլ՝ Սահմանադրական Դատարանի բակում տեղի ունեցող խիստ ուղղորդված  տեսարանների՝ պերմանենտ գետնին պառկող  Վարդգես Գասպարիի, ՍԴ ուղարկված՝ ցուցարարների համապատկերում :  

Իհարկե, հնարավոր է, որ   խմբակցությունը տեղյակ չի եղել Վահե Գրիգորյանի ելույթի մանրամասներին /թեպետ ԱԺ-ում  նրա ընտրության նախորդ օրը խմբակցության որոշ անդամների հնչեցրած տեքստերը հակառակն են վկայում/,  բայց այն, որ քաղաքական իշխանությունը ծանոթ է հայտարարության բովանդակությանը, և որ դա  մանրակրկիտ մշակված գործողությունների ծրագիր է, ակներև է:

 Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը, աներկբա իրավաբանության հետ որևէ կապ չունի, այն քաղաքական հայտարարություն է, իսկ նա  չէր կարող քաղաքական հայտարարությամբ հանդես գալ՝ առանց քաղաքական թիմի հետ համաձայնեցնելու:

Մանավանդ, որ  Վահե Գրիգորյանի այդ  հայտարարությունը քաղաքական լինելով մի շարք բացահայտումներ արեց: Մասնավորաբար, այն շատ հստակ ցուցանեց, թե ինչու էր իշխանությունը, ԱԺ մեծամասնությունը հենց Վահե Գրիգորյանին և միայն նրան տեսնում որպես  ՍԴ դատավորի թեկնածու: Ասել է, թե՝ ի սկզբանե որոշված էր՝ նրան գործուղել Սահմանադրական դատարան՝  արագացված տեմպով՝ Սահմանադրական  դատարանի նախագահ նշանակելու մտայնությամբ:

Այդ  էր պատճառը, որ իշխանության համար, ըստ էության,  ընդունելի չէր  նախկինում ՀՀ նախագահի կողմից առաջադրված որևէ այլ թեկնածու, որքան էլ՝ վերջինս պրոֆեսիոնալ և բարձրակարգ լիներ:

Այսինքն, այն, որ  Սահմանադրական դատարանի շուրջ կատարվող գործընթացներն ամբողջովին համաձայնեցված են իշխող կուսակցության  վերնախավի  հետ, կասկածի տեղ չի թողնում:

Ըստ էության,  այս ամենը հաստատում  են, որ մենք գործ ունենք առերևույթ ժողովրդավարական ներկայացող, սակայն իրականում իշխանության կարևոր մեկ օղակը համարվող դատական իշխանության հանդեպ  իշխող ուժի կողմից ակնհայտ  և համակարգված  ճնշում գործադրելու՝ արդեն նախադեպ ունեցող փաստի հետ:  

Նպատակը հստակ է՝ ճնշում գործադրել ՍԴ-ի վրա՝  պարտադրելով ՍԴ նախագահին հրաժարական տալ: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ՝  դատարանների անկախության  սկզբունքի կոպիտ խախտում: Չէ՞ որ  հայտնի է՝ ՍԴ նախագահն ունի հստակ գործառույթներ, որով առաջնորդվում է: Ընդ որում, Սահմանադրական դատարանի նախագահը պիտի պաշտոնավարի մինչև թոշակի անցնելը, մինչև 70 տարեկանը  /ՀՀ Սահմանադրություն, Հոդված 166. Դատավորների ընտրության և նշանակման կարգը/: Բնականաբար, օրենսդրական այս կարգավորումը կոնկրետ և կարևոր  նշանակություն  ունի, այն է՝ քաղաքական տարբեր վայրիվերումներից դատական իշխանությունը, արդարադատությունը զերծ պահելը,  երկրում տեղի ունեցող քաղաքական վայրիվերումների  ազդեցությունը  Սահմանադրական դատարանի վրա բացատելը: Այսինքն, այն գործիք է օրենքի շրջանակնԵրում:

Համադրելով վերը նշված գործընթացները, հանգում ենք այն եզրակացության,  որ օրենսդրական  այս կարգավորումը ուղղակիորեն ձեռնտու չէ գործող  իշխանությանը, որն էլ ակնհայտորեն փորձում է ճնշում գործադրել ՍԴ վրա: Ընդ որում,  այս օրերին մի տեսակ  հրատապ ու արդիական  է դառնում այդ ճնշումը՝ այն համատեքստում, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքները: Ինչը նշանակում է իշխող ուժի, կառավարող մեծամասնության ներկայացուցիչները  ամեն կերպ փորձելու են ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի  վրա:

Սա նշանակում է,  որ  մենք գործ ունենք օրենքը, սահմանադրական արդարադատությունը՝ քաղաքական նպատակահարմարությամբ փոխարինելու և  պետության կարևորագույն ինստիտուտը  կոնկրետ մեկ քաղաքական ուժի կամայականություններին ենթարկելու տխուր փորձի հետ:

Ընդդիմախոսները կշտապեն ասել, բա նախկինում.... նախկինի հենց այդ արատավոր երեւույթներն էին, որ մերժվեցին՝ այդ թվում քաղաքականությունից զերծ արդարադատություն ունենալու եւ ոչ  նույնը՝ այլ փաթեթավորմամբ շարունակելու համար։

Փորձի ու սխալի ևս մեկ ճանապարհ մենք պարզապես չունենք:

 

Հեղինակ՝ Ա.Եսայան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:52 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան
19:01 19/06/2019  |  ՄեկնաբանությունԱյստեղ ապրել է Արշիլ Գորկին. առաջարկ
10:33 13/06/2019  |  ՎերլուծություններՄտքերի հայկական համաժողովը՝ նոր իշխանության համապատկերում
09:27 11/06/2019  |  ՎերլուծություններԽորհրդանշական հուշարձանի անհրաժեշտությունը՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում
18:02 03/06/2019  |  ՎերլուծություններՔոփի փասթով՝ նիկոլապատու՞մ
16:38 30/05/2019  |  ՎերլուծություններՃարտարապետները երազում են՝ Սամվել Ալեքսանյանը լիներ Լորենցո Մեդիչիի հանգույն
18:48 28/05/2019  |  ՎերլուծություններԺառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում . առաջին հանրապետության օրինակով
18:13 19/05/2019  |  ՎերլուծություններՀայաստանում սահմանային վիճակ է
22:14 17/05/2019  |  ՎերլուծություններԲուդկաները մեր՝ հնամյա ու նոր
23:18 14/05/2019  |  ՎերլուծություններԱնցյալի ներքին երկպառակությունների ֆոնին՝ ինքնահաստատվելու մարմաջը վտանգներով է հղի

Արխիվ

[]