Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի արժևորումը՝ առայժմ անձնական նախաձեռնությունների տիրույթում է 07/09/2019   18:36  |  Հարցազրույց

Պարույր Սևակի հանգույն,  որն  իր  «Անլռելի զանգակատան» մեջ մեկտեղելով նշանավորում ու երևութականացնում է հայոց համար  1969 թվականի մեր երկու հսկաների՝ Թումանյանի և Կոմիտասի ծնունդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս նրանց ծնունդը ներառելով իր ցանկում, հայտարարեց 2019-ը թումանյանական և կոմիտասյան տարի: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ՝ միջազգային մակարդակով տրված՝ հայ մշակույթի, մեր մշակութային ժառանգության  հանրահռչակման  մեկնարկ: Իսկ ինչպե՞ս է մեզանում դրսևորվում  այդ նշանավորումը,  պետական մակարդակով  ի՞նչպես է Հայաստանն արձագանքում իր երևելիների հոբելյաններին: Թեմայի, ի մասնավորի Մեծ  Կոմիտասի 150-ամյակի երևութականացման  շուրջ զրուցում ենք երգիչ, երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:

-Երբ պատկերացնում եմ, թե ի՞նչ կարող էր սա լինել և ի՞նչ է լինում, ինչու՞ չի լինում այն, ինչ պիտի տեղի ունենար…

Տեսեք՝ մենք ամեն ինչ ունենք, ոչ միայն բնագրային Կոմիտաս, որի փայլուն կատարողներն ունենք, այլ նաև՝ այն Կոմիտասը, որն իր երևույթով  առաջացրեց ստեղծագործական իրավիճակ՝ տասնամյակների ընթացքում ձևավորելով և այսօր իբրև վերապրում  տարբեր ժանրային տիրույթներում ներկայացվելով: Սա  չճանաչել և չներկայացնել աշխարհին, նշանակում է՝ պարզապես անտեղյակ լինել, թե  ինչ հարստություն ունես,  չիմանալ, կամ՝ իմանալով հանցանք գործել:

Ի՞նչ ունենք մենք այսօր: Կազմավորվել է Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների պետհանձնաժողով, որի նախագահը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն է: Ես սկսեցի հետաքրքրվել, թե այն  ինչո՞վ է զբաղվում՝ երբ դեռ համապատասխան փոխնախարարը Նազենի Ղարիբյանն  էր: Ովքե՞ր են ներառված,  ինչ հիմքո՞վ՝ այս հարցերի պատասխանները զարմանալի էին:  Պարզվեց՝ պետական հանձնաժողովի երկէջանոց ցանկում ընդամենը 7 երաժիշտ էր ընդգրկված: Ինչո՞վ էր այն զբաղվում, ինչպիսի՞ն էր այնտեղ ընդգրկվելու  կարգը՝ այս հարցերը պարզելու համար ինքս   մի շարք հանդիպումներ նախաձեռնեցի, նախ՝ Նազենի Ղարիբյանի, ապա՝ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ   Մխիթար Հայրապետյանի  հետ:  Նրանք, ըստ էության, մշակույթը ղեկավարող վերնախավն էին ներկայացնում: Ես էլ որոշեցի վերևից սկսել՝ հասկանալ ի՞նչ է ծրագրվում և ի՞նչ կարելի է անել, քանի որ Կոմիտասը համարում եմ իմ թեման:

Եվ ահա թե ինչ հասկացա՝ պարզվում է՝ մշակույթի նախարարության հետ առնչվելու համար որոշակի սահմանափակումներ կան, այսինքն, ես որպես ազատ արվեստագետ և բեմարվեստով զբաղվող՝ իրավունք չունեմ նույնիսկ դիմելու մշակույթի նախարարություն, քանի որ  ես դրա համար կամ՝ պիտի անհատ ձեռներեց լինեմ, կամ՝ ունենամ գրանցված ՍՊԸ, կամ՝ Հ/Կ:  Այսինքն, պիտի իրավաբանական անձ լինես: Սա   ինձ համար անընդունելի է, քանի որ ինքնին նշանակում է իմ անհատականության սահմանափակում: Նախ՝ դա խախտում է հավասար պայմանների սկզբունքը, ուստի հենց սկզբից  ես այդ խնդիրը բարձրացրեցի՝ ասելով՝ չե՞ք կարծում, որ սա արհեստականորեն ստեղծված սահմանափակում է,  և երկրորդ զարմանքս վերաբերվում էր Կոմիտասի պետական հանձնաժողովի՝  ըստ իս, ստեղծագործող մարդուն   անհասկանալի ալգորիթմով  աշխատելուն:  Տեսեք՝ նախարարությունը մրցույթ էր հայտարարել, որն ավարտվում էր մարտի 29-ին: Այդ   մասին ես իմացա ավարտից  5 օր առաջ, այսինքն, սա նշանակում է՝ իրազեկումն իսպառ բացակայում էր: Այս համատեքստում  բնական էր, որ  այդ մրցույթին մասնակցեցին միայն նախարարության ենթակա ՊՈԱԿ-ները, որ ըստ ամենայնի, ներքին խողովակով իրազեկված էին: Այսինքն, եթե ես  ունենայի համապատասխան  իրավաբանական ձևակերպումը, դարձյալ չէի հասցնի մասնակցել: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սահմանափակում:

- Հետաքրքիր է ոչ միայն Կոմիտասի 150-ամյակի պետական հանձնաժողովի կազմը, որն իմ կարծիքով՝  պիտի լիներ ՀՀ վարչապետի նախագահությամբ, ինչն ի սկզբանե առավել կկարևորեր փաստը և նրա երևութականացումը: Ի դեպ, ինքս հատուկ հետևել եմ՝ այս ողջ ընթացքում Կոմիտասի հոբելյանի հետ կապված պետական ատյանից որևէ իրազեկում չի եղել: Դա վերաբերում է   նաև մասնակիցների ցանկին,  մանավանդ,   հետաքրքիր է՝ ովքե՞ր են մասնակիցները և ի՞նչ ծրագրեր են ներկայացնում: Այդ հարցերի պատասխանները փորձեցի գտնել http://www.mincult.am կայքում և չգտա:

-Մասնակիցները մշակույթի ոլորտի  ՊՈԱԿ-ներն են: Բայց ցանկության դեպքում նույնիսկ չեք կարողանա իմանալ՝ ինչ ՊՈԱԿ-ներ, ի՞նչ  հյուրախաղերով և ի՞նչ ծրագրով:

-Այսինքն, եթե կոմիտասյան հոբելյանական ծրագրում Ձեր հեղինակած՝ «Կոմիտաս-10 հայտնությունը», որ  Կոմիտաս-բանաստեղծին  բացահայտող բացառիկ  կարևորության երևույթ է,  ներառված լիներ, դուք իրազեկ կլինեիք: Եթե իրազեկ չեք, ուրեմն, ներառված չէ: Ի դեպ,  շատերի  համար բնական է, երբ Կոմիտասը երաժշտության հեղինակն է, այս դեպքում՝  խոսքերի հեղինակը Կոմիտասն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Դուք եք: Նկատեմ, որ թեպետ մեկուկես տասնամյակից ավելի շրջանառության մեջ է «Կոմիտաս-10 հայտնություն» ալբոմը, այնուհանդերձ,   առայսօր այն  շատերի համար շարունակում է հայտնություն լինել:

-Որքան ես հասկացա՝ իրենց մտայնությունը հետևյալն էր՝ արեք առաջարկ, մենք կքննենք և ձեզ պատասխան կտանք: Այսինքն, ոչ թե՝ նախարարությունն է ընտրում, գեներացնում առաջարկները, այլ ինքն իբրև դաշտ է ներկայանում,  ուր տարբեր  առաջարկներ կարող են ներկայացվել:  Ի՞նչ էր մնում ինձ անել, եթե պետհանձնաժողովն ինձ համար անհասկանալի ալգորիթմով է աշխատում ու եթե արդեն իսկ որոշակի սահմանափակումներ կան մշակույթի նախարարության  հետ առնչվելու համար:  Դրանից հետո ես ընդամենը ֆեյսբուքում մի «ստատուս» գրեցի՝  առաջարկելով  ստեղծել հանրային հանձնաժողով՝ Կոմիտասի 150-ամյակի առիթով: Բոլոր ցանկացողներին առաջարկեցի՝ միանալ իմ այդ նախաձեռնությանը:

Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների հանրային հանձնաժողովի նախաձեռնության  հայեցակարգը կամ ծրագիրը «ԿՈՄԻՏԱՍԻ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ» խորագիրն է կրում և միտված է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել Կոմիտասի հետ առնչվող ավանդական-բնագրայինից մինչև նորարարական մոտեցումներն ու լուծումները՝ ներառելով Հայաստանի և Սփյուռքի առկա հարուստ ստեղծագործական դիապազոնն ու ռեսուրսը:

Ի դեպ, միայն  հանձնաժողովի կազմը,  4 տպագիր էջ կազմեց: Երբ հասկացա, որ բավական լուրջ գունապնակ է ստացվում, ես առաջարկեցի արտիստներին կոնկրետ ծրագրեր ներկայացնել: Պատկերացնու՞մ եք՝  2 շաբաթվա ընթացքում 55 անհատ կատարողներ և  անսամբլներ միացան, ընդ որում՝ Հայաստանից, Սիրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից. ՌԴ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Պորտուգալիայից՝ ժողովրդականից սկսած՝ ընդհուպ մինչև սիմֆոնիկ նվագախումբ, երգչախմբեր, կվարտետներ, դուետներ , տրիոներ, ընդհանրապես,  ժանրային առումով երաժշտական ողջ սպեկտրը՝ երաժշտական բոլոր ժանրերի ներառմամբ: Ձևավորվեցին 23 համերգային ծրագրեր, որոնք մեկը մյուսին ոչ միայն չեն կրկնում, այլև՝ էականորեն տարբեր են:

-Իսկ դրանցից քանի՞սն են արդեն իրականացվել, ի վերջո, կոմիտասյան տարվա  կեսից ավելին  անցել է:

-Ոչ մեկը: Ի դեպ, ես ամբողջ փաթեթը ներկայացրել եմ մշակույթի ոլորտը համակարգող  պաշտոնյաներին.  և՛ Մխիթար Հայրապետյանին և ՛մշակույթի նախարարի  այն ժամանակվա փոխանորդ Նազենի Ղարիբյան և՛ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

-Եվ ի՞նչ…

-Ես Արայիկ Հարությունյանին ասացի՝ այսպես ենք մենք պատկերացնում, սակայն  ոչ մի հաշվարկ ինքս չեմ կարող անել,  որովհետև բոլոր դահլիճները պետական, են, բոլոր կոլեկտիվները պետական են և դուք ձեր ներքին գնացուցակներն ունեք, որոնց մասին ոչ-ոք գաղափար չունի, ուստի ինքներդ հաշվարկեք: Որից հետո ինձ զանգեցին մշակույթի նախարարությունից և հրավիրեցին հանդիպման: Նախարարության մշակութային ժառանգության վարչության աշխատակից Աստղիկ Ազատյանի հետ էր վերջին հանդիպումս, որից հետո նա ասաց, թե սա պիտի նստենք հաշվարկենք: Այդ հանդիպումը մայիսի վերջին էր, իսկ հանրային հանձնաժողովի կազմը  ձևավորվել էր մարտի 23-ին: Այսինքն, ամիսներ են անցել, իսկ ոչինչ դեռ տեղի չի ունեցել:

-Հարգելի Վահան, բայց Ձեր ձևավորած հանրային հանձնաժողովի մասնագիտական  կազմն այնքան խոստումնալից է, այնքան բազմաժանր, որ ընդամենը պետական մակարդակով տեր լինելու հարց կար. առանց քննարկելու անգամ մշակույթի նախարարությունն իր ենթակայությամբ գործող դահլիճները տրամադրելու ժամանակացույց պիտի սահմաներ՝ ի շահ հայ մշակույթի ճանաչողության, քարոզման և երևութականացման: Փաստորեն,  Կոմիտասի հոբելյանի օրինակով  բարձր նիշով մշակութային քաղաքականության ձևաչափ է ներկայացվում  մի կառույցի, որի գործառույթը հենց մշակութային քաղաքականության իրականացումն է: Եվ դա արվում է հասարակական կարգով: Դեռ որքա՞ն պիտի սպասեք

-Բնական է՝ ես չէի կարող սպասել և այս ծրագիրը առաջարկեցի Հայաստանի հանրային ռադիոյի նոր տնօրենին՝ Գարեգին Խումարյանին:  ՈՒրախ եմ, որ  Գարեգինը միանգամից ըմբռնեց,  հասկացավ, որ սա գանձ է և առաջարկեց ծրագիրն ամբողջ ծավալով պարզապես ձայնագրել /ռադիոն ունի չտեսնված ձայնագրման ստուդիա/,  ֆոնդավորել և մշտապես շրջանառել, ներկայացնել: Արդեն սկսվել է գործընթացը: Ըստ էության,  առանց որևէ պետական ռեսուրսի՝ նրանք կապվեցին բոլոր մասնակիցների հետ և առաջարկեցին համագործակցություն: Բոլորն արձագանքեցին: Հնարավո՞ր է պատկերացնել որևէ այլ ստեղծագործական տարածքում մի կոմպոզիտորի շուրջ նման իրարանցում,  որը գործել է 100 տարի առաջ… Աշխարհում չկա, չեք գտնի  նման բան:  Այսինքն, այս ֆանտաստիկ երաժշտական գունապնակը՝  բարձրագույն կատարողական մակարդակով,  կերազեին ունենալ ազգեր…

-Հայեցակարգային առումով՝ ինչպե՞ս եք պատկերացնում ծրագրի ներկայացումը:

-Կոմիտասյան տարվա հայեցակարգի համատեքստում գործունեության իրականացման համար  մենք արդեն ուշացել ենք, տարվա ավարտին մնացել է մի  քանի ամիս, մինչդեռ այդպես էլ պետական մակարդակով  համաժողովրդական և համազգային հանրահռչակումը մենք չտեսանք: Նույն կերպ՝ այս տարի չունեցանք Թումանյանի համազգային հանրահռչակում և  եթե այս ալգորիթմով, այս տեմպերով շարունակվի, երբևէ չենք էլ տեսնի:

-Բայց այս օրերին մենք տարբեր մշակութային հաստատություններում կոմիտասյան անզուգական համերգային երեկոների մասնակիցն ու ականատեսն ենք լինում… Դա պետական մակարդակով չի՞…

-Իհարկե՝ ոչ: Պետական ատյանների հույսին մնալու առումով տառապանքս փորձ ունի, ուստի  ես որոշեցի առանց ժամանակ կորցնելու՝  գործընկերներիս հետ նախաձեռնել  կոմիտասյան համերգներ: Հինգ հրաշալի  համերգ ունեցանք, այսինքն՝ համերգաշար ստացեց, որի սկիզբն ազդարարվեց  Գաֆեսճյան կենտրոնի  դահլիճում, ապա՝ Մատենադարանում, Ազգային գրադարանում, Բժշկական համալսարանի դահլիճում, և, ի վերջո,  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում:  Սա իմ անձնական նախաձեռնությունն էր:

-Փաստորեն, նախաձեռնելով կոմիտասյան հրաշալի համերգաշարը՝ Դուք որոշեցիք՝ Կոմիտասի երևութականացումը նույնպե՞ս  ստանձնել:

-Ես սրանով ուզում եմ նախևառաջ մշակույթի ոլորտի  նոր ղեկավարությանը հասկացնել,  ցույց տալ հետևյալը՝ համերգ կազմակերպելու համար ձեր կարիքը չունենք, ինչպես կազմակերպել ենք, այդպես էլ կարող ենք շարունակել: Այստեղ խնդիրը ոչ թե համերգ կազմակերպելու մեջ է, այլ՝ տվյալ դեպքում՝ Կոմիտաս-երևույթի՝  պետականորեն երևութականցման մեջ, որովհետև համերգ կազմակերպելով կոնկրետ ես՝ արվեստագետի, բեմի մարդու իմ ֆունկցիան եմ  կատարում, իսկ երբ մենք խոսում ենք ավելի տարածական իմացությունների մասին, այսինքն, կոմիտասյան տարի ենք հռչակում, այստեղ պիտի հարցը գլոբալ  դիտարկենք,  որովհետև ես չեմ կարող կրել պետության գործառույթները: Ես պետության քաղաքացին եմ, իսկ պետության մշակութային ֆունկցիաները ինչպես նաև՝ մշակութային քաղաքականություն ձևավորելը, պետական ատյաններինն  է:

 

 Նման դեպքերում միշտ հիշում եմ Աղասի Այվազյանի մարգարեական խոսքերը՝ պետությունը ամենամեծ մշակույթն է, գեղանկարչություն, երաժշտություն, գրականություն՝ նրա բջիջներն են: Ասում էր՝ պետությունը ինքը մշակույթ է, որը մենք չունենք: Հանրային հանձնաժողովում ներառված ծրագրերը, կոմպոզիտորական կազմը, երաժիշտները, մենակատարները, անսամբլները Կոմիտաս-հզոր երևույթը աշխարհեաշխարհ կարող էին իր բոլոր շերտերով ներկայացնել, եթե Աղասու ասած՝ պետությունը ամենամեծ մշակույթն է՝ միտքը, գաղափարը միս ու արյուն, հոգի-մարմին ունենար: Ցավոք, պետական ատյանները, տարին անցնում է՝ դեռ կենդանության նշաններ անգամ չեն ցուցանում:

Զրույցը՝ Անահիտ Եսայանի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 07/07/2019  |  ՄեկնաբանությունԱռնոյի արձանն ու քաղաքային միջավայրը՝ փողոցային առևտրի ճիրաններում
17:03 05/07/2019  |  ՎերլուծություններՍտամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք
21:47 01/07/2019  |  ՄեկնաբանությունԵ՛վ թռիչք, և՛ շինարարական բում
12:50 27/06/2019  |  ՎերլուծություններՏեղի հիշողություն
17:20 24/06/2019  |  ՎերլուծություններՎահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ
19:01 19/06/2019  |  ՄեկնաբանությունԱյստեղ ապրել է Արշիլ Գորկին. առաջարկ
10:33 13/06/2019  |  ՎերլուծություններՄտքերի հայկական համաժողովը՝ նոր իշխանության համապատկերում
09:27 11/06/2019  |  ՎերլուծություններԽորհրդանշական հուշարձանի անհրաժեշտությունը՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում
18:02 03/06/2019  |  ՎերլուծություններՔոփի փասթով՝ նիկոլապատու՞մ
16:38 30/05/2019  |  ՎերլուծություններՃարտարապետները երազում են՝ Սամվել Ալեքսանյանը լիներ Լորենցո Մեդիչիի հանգույն

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]