Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Մեր իրավապահ համակարգը «գերի» է ընկել վարչապետի հակասահմանադրական վարքագծին. Ռուբեն Մելիքյան 06/11/2019   00:44  |  Հարցազրույց

‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հարցերին է պատասխանում ՀՀ Արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, վարչապետի կոչ-հայտարարությամբ կամ հանձնարարությամբ մայիսի 20-ին  արգելափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, որի կապակցությամբ ներկայացված հանցագործության մասին 5 հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն  մերժեց քրեական գործի հարուցումը։ Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ քրեական գործ չհարուցվեց:

-Սա գերքաղաքականացված իրավիճակ է և կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգը չակերտավոր գերի է ընկել վարչապետի հակասահմանադրական վարքագծին: Չեմ կարծում, որ մեր իրավապահ համակարգն ունակ է անկախ գործել և քրեական վարույթ հարուցել ինքնիրավչության, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և այլ փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին. տասնյակ ժամերով տեսանյութեր կան: Իհարկե, այդ տեսանյութերն իրականության անգամ 1 %-ը չեն պարունակում, բայց ամեն դեպքում ես կզարմանայի, եթե մեր իրավապահ համակարգը քրեական գործ հարուցեր:

Մենք հետևողական ենք լինելու և շատ կոնկրետ իրավական գործընթացներ ենք իրականացնելու: Գրություն ենք ուղարկել Աջափնյակի թաղապետարան, քանի որ մեր քաղաքացիների օգնությամբ պարզել ենք, որ Աջափնյակի դատարանը արգելափակողների թվում եղել է  թաղապետարանի առնվազն 3 աշխատակից և քանի որ արդեն մայիս ամսվա աշխատավարձը վճարվել է, փորձում ենք հասկանալ՝ արդյոք այդ մարդիկ մայիսի 20-ին կատարած աշխատանքի համար վարձատրվե՞լ են, դատարանների այդ հակասահմանադրական արգելափակումը եղել է հարկատուների հաշվի՞ն թե՞ ոչ: Մենք հետևողական ենք լինելու, իշխող քաղաքական ուժը  պետք է խորապես գիտակցի, որ սա մեծագույն սխալ էր, ինչը կարևոր երաշխիք կլինի, որ նման անհեռատես և անհեռանկար քայլեր այլևս չկրկնվեն: Իսկ կոնկրետ այն անձինք, ովքեր վարչապետի հրահանգին հետևելով դատարաններ էին արգելափակում և հաճույքով հարցազրույցներ տալիս տարբեր հեռուստաընկերություններին, թող իմանան, որ մեկ առ մեկ փորձելու ենք այդ մարդկանց, այսօրվա վարչապետի տերմինով ասած, տեղորոշել և վարույթներ նախաձեռնել։ Անկախ նրանից, թե այդ գործընթացը  որքան կտևի՝ հետևողական իրականացնելու ենք և կարծում ենք՝ սա կարևոր գործընթաց է մեր պետության իրավական բնույթը վերահաստատելու համար: Անկախ ամեն ինչից, անգամ եթե տարիներ տևի, այս մարդիկ պետք է դատարանի առաջ կանգնեն, որովհետև նրանց արաքը հանցագործություն էր:

- ՀՔԾ-ի կողմից այս 5 հաղորդումները  մեկ վարույթի ներքո ներկայացնելը իրավական առումով որքանո՞վ է նորմալ:

-Ես կարծում եմ, որ դա շատ ազնիվ քայլ էր: Ես տեղեկություն չունեմ, որ մեկ վարույթի ներքո է եղել, բայց շատ տրամաբանական է, որ մայիսի 20-ին վերաբերող բոլոր գործերը իսկապես 1 վարույթով լինեն, որովհետև բոլորը վերաբերում են գործադիր իշխանության ղեկավարի, վարչապետի, ՔՊ-ի առաջնորդի հորդորի և հրահանգի հիման վրա դատարանների արգելափակմանը, այսինքն դրանք մեկ միասնական դիտավորության շրջանակներում պետք է դիտարկել:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմելու դատարանի որոշումից հետո   նկատվում են ճնշման փորձեր՝  ՍԴ-ի հանդեպ: Մասնավորապես՝ ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՍԴ նախագահը պետք է հրաժարական տա: Այս ամենը ինչպե՞ս եք գնահատում, որքանով եք հրաժականի պահանջը պայմանավորում Ռ.Քոչարյանի գործի հետ:

-Իհարկե: Այն դատարանը, որը տվյալ պահին իշխող քաղաքական ուժի քաղաքական նախասիրություններին վերաբերող գործ է քննում, միանգամից հայտնվում է իշխող քաղաքական ուժի գործիչների թիրախում։ Ես չէի սպասում, որ ԱԺ փոխխոսնակը լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, խոսի դատական բարձրագույն մարմնի հրաժարականի մասին: Դա, կարծում եմ, կարող է օգտագործվել ևս մեկ անգամ հաստատելու մեր դատական իշխանության նկատմամբ ծրագրված քաղաքական ճնշումների մասին:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ վեթթինգի պրոցեսն արդեն սկսել է, սակայն օրենսդրական որեւէ փոփոխություն դեռ չի կատարվել: Հնարավո՞ր է նման պայմաններում վեթթինգ իրականացնել:

-Ես չգիտեմ՝ իշխող քաղաքական ուժը, վարչապետը վեթթինգ ասելով ինչ է հասկանում, գուցե մայիսի 19-ին մի բան էր հասկանում և հունիսի 5-ին՝ մեկ այլ բան։  Ամեն դեպքում, եթե վեթթինգը դիտարկենք որպես գոյություն ունեցող բացառիկ իրավական գործիք, ապա բնականաբար դրա համար անհրաժեշտ են օրենսդրական նախագծեր։  Մենք շատ մեծ կասկած ունենք՝ գործող Սահմանադրության պայմաններում վեթթինգի գործիքի կիրառման տեսական հնարավորության մասին: Ի դեպ, ես հիշում եմ, որ որոշ ժամանակ առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշում էր, որ մի 2 ամիս է, ինչ նախագիծ են մշակում և շուտով այն կհանձնեն հանրության դատին։ Մենք էլ համբերատար սպասում ենք, թե երբ է նախագիծը հրապարակվելու, որպեսզի կարողանանք դատողություններ անել: Ամեն դեպքում՝ բոլորի համար ակնհայտ է, որ սա քաղաքական պրոցես է և եթե մարդիկ կային, ում համար դա այդքան էլ հասկանալի և ակնհայտ չէր, ապա վարչապետը փարատեց բոլորի կասկածները՝ նշելով, որ դատարանների արգելափակման նպատակը ցույց տալն էր, որ ինքը որևէ առնչություն չունի դատական իշխանության հետ, բնականաբար, ենթատեքստը չի կարող այլ լինել, քան դրա նախորդ օրը դատարանի կայացրած որոշումը, որը շատ մեծ կարևորություն ուներ՝ իշխող քաղաքական ուժի օրակարգի տեսանկյունից:

-Ո՞րն է այս վեթթինգի պրոցեսը նախաձեռնելու նպատակը և ինչու՞ վարչապետը հենց հիմա որոշեց խոսել այդ մասին:

- Մենք չգիտենք իրական խնդիրները, ընդամենը լոզունգներ են, որոնցով կերակրվում է մեր հասարակությունը և հիմա մարդկանց հարցնել մեր դատական համակարգի խնդիրների մասին՝ արդեն կասեն, որ բոլորը կոռումպացված են և այլն։  Իրականության հետ որևէ կապ չունեցող պատկերացում է ձևավորված մեր հասարակության մեջ և իշխող քաղաքական ուժը հասարակական սխալ կարծիքի ձևավորման մեջ շատ մեծ դեր ունի: Դրա նպատակը մեկն էր՝ ստանալ իրավիճակ, երբ դատական իշխանությունը կլինի գործող քաղաքական ուժի նախասիրություներին համապատսախան, բայց, բարեբախտաբար, մեր դատական իշխանության համակարգը զարգացման տևական ճանապարհ է անցել և հատկապես վերջին 5-10 տարիների ընթացքում արդեն իսկ որակական փոփոխություններ է կրել: Ձևավորված են և գոյություն ունեն տասնյակ  դատավորներ, դատական  իշխանության ներկայացուցիչներ, որոնք հավատարիմ են դատավորի բարձր կոչմանն ու ընկալում են այն: Ես զարմացա, որ վարչապետը նորից կրկնեց իր նախկին արտահայտությունը՝  «ո՞վ պետք է իմ հրահանգը չկատարի, եթե ես որոշեմ հրահանգներ տալ»: Ես զարմացած եմ, որ վարչապետը այնքան անծանոթ է դատական իշխանությանը, որպեսզի կարծի, որ չկան մարդիկ, որոնք ունակ են չկատարելու որևէ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգ: Այս ամենը՝ շատ ցավալի է, որովհետև գործող քաղաքական իշխանությունը մեծ հանրային աջակցություն ունի և իսկապես կարող է շատ պրոդուկտիվ բարեփոխումների սկիզբ դնել։ Ինչպես նշեցի դատական համակարգը բավական դրական ցուցանիշներ է գրանցել՝ միաժամանակ ունենալով բավական խնդիրներ: Կարող էին այդ խնդիրները գույքագրվել և իսկապես լուծվել: Այսօր մեր դատական իշխանությունը, ցավոք, գտնվում է հետընթացի փուլում, որովհետև արհեստականորեն նվազեցվում է դատական իշխանության հեղինակությունը, թիրախավորվում են այն դատավորները, որոնք կոնկրետ դատական գործերով կայացրել են իշխանությանը ոչ հաճո որոշումներ, ընդհուպ մինչև քաղաքական մակարդակով 15 տարի առաջ պաշտպանված դեսերտացիայի քննարկում։ Ցավոք՝ շատ վատ շրջան ենք թևակոխել, որից լավագույն դեպքում կարող ենք դուրս գալ առանց կորուստների: Ես չեմ կարծում, որ դատական իշխանության տեսանկյունից կարող ենք ունենալ ավելի լավ իրավիճակ:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ստուգելու համար քննիչ հանձնաժողով ստեղծվեց, դրա  ղեկավարը Անդրանիկ Քոչարյանն է, որի հետ կապված բազմաթիվ չփարատված կասկածներ կան և այս առումով որքանո՞վ է ճիշտ նրա մասնակցությունը ապրիլյան դեպքերի հանգամանքների պարզաբանմանը։ Արդյոք կարիք չկա, որ իշխանությունը հենց իրենից սկսի վեթթինգը:

-Առհասարակ ես կարծում  եմ, որ եթե քաղաքական ուժը ինչ-որ ոչ ստանդարտ միջոց է ձեռնարկում, ապա նախ այն պետք է փորձարկի իր վրա: Ինչպես նախկինում էր, մարդիկ ովքեր կամուրջ էին կառուցում, առաջինն էին կամրջի տակ կանգնում: Ինչ վերաբերում է այս հանձնաժողովին, ապա ես երկակի վերաբերմունք ունեմ դրա նկատմամբ. մի կողմից արհեստական ձևով մեր հասարկության մեջ բազմաթիվ միֆեր են մտցվել ապրիլյան պատերազմի հետ կապված և ես չեմ բացառում, որ եթե հանձնաժողովը աշխատի օբյեկտիվ, ինչի հավանականությունը, ցավոք, բարձր չէ, մենք կարող ենք ունենալ այդ միֆերի վերացում: Ուզում եմ հիշեցնել, որ ներկայիս վարչապետը 2016թ.-ին շատ դրական հոդված էր տպագրել, որտեղ այդ նույն միֆերի մասին էր խոսում: Հույս ունեմ, որ Փաշինյանը կվերադառնա այն մտայնությանը, որը ուներ 2016-ի կեսերին և այս հարցին շատ ավելի սթափ կնայի: Մյուս կողմից, հաշվի առնելով հանձնաժողովի ձևավորման համատեքստը, հիմքեր կան ենթադրելու, որ այն ունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ ձևավորված եւ  հանրային դաշտ տեղափոխված հակադրության շրջանակներում ինչ-որ բաներ ապացուցելու նպատակ: Կարծում եմ հանձնաժողովի գործունեության սկզբնական շրջանն ավելի մեծ հնարավորություն կտա հասկանալու այն դրական թե բացասական ուղղությամբ է շարժվելու, նաև շատ կարևոր է, որպեսզի սառը դատողություներ լինեն անվտանգության երևույթների հետ կապված: Արցախի ՄԻՊ գրասենյակը ծավալուն փաստահավաք գործունեություն է իրականացրել, մենք ունենք որոշակի նյութեր, որոնք չենք հրապարակվել:

Հեղինակ՝ Սոնա Գևորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:19 09/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի ելույթից հետո ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք. Մելիքյան
19:24 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ատելության խոսք տարածողներն առավելապես հենց Փաշինյանի կողմնակիցներն են. Ռուբեն Մելիքյան
17:53 07/06/2019  |  Մեկնաբանություն«Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի. Ռ.Մելիքյան
20:06 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխող քաղաքական ուժի քաղաքական նախասիրություններին վերաբերող գործ քննող դատարանը միանգամից հայտնվում է իշխանության թիրախում. Ռուբեն Մելիքյան
18:18 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումներն իրենց էությամբ պետականակործան են. Ռուբեն Մելիքյան
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
13:13 19/03/2019  |  ՀարցազրույցԼրագրողն ամենեւին պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրները. Ռուբեն Մելիքյանը՝ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործի մասին
10:39 04/03/2019  |  ՄեկնաբանությունԽոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Է՞ս ինչ բան էր!!! . Ռուբեն Մելիքյան
02:39 03/02/2019  |  ՄեկնաբանությունԱչքս ծակեց «լևոնառոբերտասերժական կադրեր» նեոլոգիզմը։ Այն փառահեղ է. Ռուբեն Մելիքյան
21:57 16/01/2019  |  ՄեկնաբանությունՊաշտոնների պետք է նշանակել հայտարարված մրցույթներով, ոչ թե ֆեյսբուքյան կոչերով. Ռուբեն Մելիքյանը՝ առողջապահության նախարարին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]