ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրխանյանի բաց նամակում թիրախավորվել է նաև Վազգեն Սարգսյանը, ում անվանում էր ընկեր, մտերիմ. Քաղտեխնոլոգ 04/03/2019 18:56 | Քաղաքական
«Այն, որ Վահան Շիրխանյանի բաց նամակի թիրախում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ակնհայտ է, բայց կարծում եմ, որ ամեն ինչ ոչ պրոֆեսիոնալ է արվել, քանի որ նամակում թիրախավորվել է նաև Վազգեն Սարգսյանը, ում Շիրխանյանը անվանում էր ընկեր, մտերիմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նա համոզված է, որ 1998 թվականի ընտրությունները կեղծվել են, սակայն այլ հարց է, թե ում կողմից։ «Կեղծիք եղել է, ինչում ես համոզված եմ, որովհետև այդ ժամանակ մասնակցել եմ ընտրական գործընթացին, բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է ՝ ով է արել այդ կեղծիքը»։ Քաղտեխնոլոգի խոսքով, նույն Շիրխանյանը այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում քարոզչության ղեկավարն ու պատասխանատուն է եղել։ «Պարզ է, որ այդ ժամանակ պրոցեսի իրական տերը Վազգեն Սարգսյանն էր, ու հիմա Շիրխանյանը ու՞մ է մեղադրում ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ»,- նշեց բանախոսը ։
Խոսելով հոկտեմբերի 27-ի մասին՝ նա նշեց, որ իր համար որևէ նոր բացահայտում չի եղել։ «Այդ վարկածները միշտ էլ եղել են, այն ժամանակ դա ինչ- որ տեղ մեր կյանքն էր, ամեն օր առնչվում էիք դրա հետ, մեր ամեն օրվա տեղեկատվությունն էր»։ Քաղաքական վերլուծաբանը շարունակելով իր խոսքը, ուշադրություն հրավիրեց կարևոր հանգամանքի վրա. «Եկեք մի պահ վերանանք Քոչարյանի անձից, որի նկատմամբ ես միշտ օպոզիցիոն եմ եղել ու կամ։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ 27-ի դեպքերից հետո, մոտ 6 ամիս, ամբողջ ռեալ իշխանությունը Հայաստանում պատկանում էր այն խմբին, ովքեր հիմա նորից շարունակում են մեղադրել։ Տեսեք ՝ Արամ Սարգսյան, որը այդ ժամանակ ՀՀ վարչապետն էր, Բորիկ Նազարյանը՝ ՀՀ գլխավոր դատախազն էր, Գագիկ Ջհանգիրյանը ՝ զինվորական դատախազն էր, որն էլ հենց վարում էր գործը։ Հավատացեք ինձ՝ կար մի պահ, երբ Քոչարյանը առանձնապես շատ մեծ լիազորություններ և իշխանություն չուներ»։ Վերլուծաբանի խոսքով, նույն Ջհանգիրյանը, ում ընդիմադիրներա այն ժամանակ անվանում էին «ընտրակեղծիքների պապա», ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ երբ այլևս չզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, ինչ-որ բաներ կասի։ «Արդեն երկար ժամանակ է նա այդ պաշտոնը չի զբաղեցնում, բացի դա էլ իշխանափոխություն է տեղի ունեցել, ինչու՞ է լռում»,-ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ Վահան Շիրխանյանը բավականին ոչ միանշանակ ֆիգուր է, ում անունը 90-ական թվականներից սկսած զարմանալի կերպով կապվում է մեծ ինտրիգների հետ։
Նա դրական գնահատեց բաց նամակին ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի արձագանքը՝ ասելով. «Ցանկացած երկրում, եթե գոյություն ունի նման նամակ, ապա ԱԱԾ-ն առնվազն պարտավոր է զբաղվել դրանով։ Այլ հարց է, թե ԱԱԾ-ն որտեղից կսկսի գործը»,- իր խոսքը եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել