Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   16:14 Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. 04/30/2024   16:04 Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել. Հակոբյան 04/30/2024   16:01 Բաքուն կողմ է երկկողմ ուղիղ բանակցություններին. Բայրամով 04/30/2024   15:56 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 04/30/2024   15:53 «ՀայաՔվեն» ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ եւ սկսել կառավարության անվստահության գործընթաց 04/30/2024   15:45 Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ 04/30/2024   15:39 Կարլ երրորդ թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը 04/30/2024   15:38 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որը կարող է ասել՝ վերջ, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Հովհաննսյան 04/30/2024   15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին 04/30/2024   15:26 Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին 04/30/2024   15:20 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 04/30/2024   15:13 Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին 04/30/2024   15:01 Լոնդոնում սամուրայի թրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա. 5 մարդ է վիրավորվել 04/30/2024   14:55 Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն՝ Պապլավոկի հետ. վերաբերմունքը շատ խիստ է լինելու. Արթուր Հովհաննիսյան 04/30/2024   14:53 Առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ տեղումներ, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ 04/30/2024   14:51 Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը 04/30/2024   14:20 Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար 04/30/2024   14:15 Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության 04/30/2024   14:11 Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   13:53 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման պայմանավորվածությունը 04/30/2024   13:47 Վրաստանի վարչապետը հրաժարվել է ողջունել երկրի նախագահին և նրան դավաճան է անվանել 04/30/2024   13:39 ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին 04/30/2024   13:25 Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը 04/30/2024   13:25 ՆԱՏՕ-ն քիչ հավանական է համարում «ուղիղ ներխուժումը» Ռուսաստան 04/30/2024   13:18 Կիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից 04/30/2024   13:09 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու 04/30/2024   13:03 Հոգևորականները դուրս են եկել հոգևոր ծառայությունից և իրականացնում են քաղաքական, գործունեություն. պնդում է ՔՊ-ական պատգամավորը 04/30/2024   13:00 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/30/2024   12:40 Թուրքերը ձեզ պարտադրում են կապիտուլյացիա՝ տղամարդավարի խոստովանեք. Խաչատրյան 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 04/30/2024   12:27 3 անչափահասի մեղադրում են պաշտոնյաների գործողություններին խոչընդոտելու մեջ․ Ոսկան Սարգսյան 04/30/2024   12:23 Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն 04/30/2024   12:15 Անթույլատրելի է Բագրատ Սրբազանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը․ Թաթոյան 04/30/2024   12:13 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը 04/30/2024   12:12 Այ դա է ձեր քաղաքականությունը՝ ինչ ասում եք, հակառակն եք անում. վերջում Հայաստանը վերածելու եք գուբերնիայի. Արծվիկ Մինասյան 04/30/2024   12:08 Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված«SHINE» ստեղծագործությունը 04/30/2024   12:02 Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է 04/30/2024   11:46 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին 04/30/2024   11:37 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար 04/30/2024   11:20 Մարիա Կարապետյանին խնդրեցի ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի 4 փոքր «կրճոնների» վրա սահմանազատում է անում, չկարողացավ. Մանուկյան 04/30/2024   11:12 Իշխանությունը երաշխավորում է, որ օր-օրի ավելի ու ավելի վատ է լինելու, պետք է օր առաջ ազատվել նրանից. Ռուստամյան 04/30/2024   11:03 ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը 04/30/2024   10:50 Տավուշում փաստացի ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է իրավունք տվել, ո՞ւմ հրամանով ու որոշումով է դա եղել. Արթուր Խաչատրյան 04/30/2024   10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից 04/30/2024   10:38 «Հայրենիքը մեր կարիքն ունի» և այլ կոչերով երիտասարդներն իրազեկման ակցիաներ են արել առևտրի կենտրոններից մեկում 04/30/2024   10:32 «Խախտի՛ր լռությունը». քաղաքացիները շարունակում են իրազեկման ակցիաները Երևանում 04/30/2024   10:24 Երևան-Երասխ հատվածում ավտոմեքենան բախվել է ձիուն, որը սատկել է. կան վիրավորներ 04/30/2024   10:22 Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած մի քանի զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվել. ՔԿ
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

«Օսիպյանը փորձել է ներազդել իմ աշխատանքի վրա».Բորիս Մուրազի 03/20/2019   18:01  |  ԼՐԱՀՈՍ

Մամուլում կատարված հրապարակումները իմ եւ ընտանիքիս անդամների նկատմամբ կատարված ճնշումների վերաբերյալ իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին, ով այսօր հայտարարել էր Ոստիկանապետ Օսիպյանի կողմից իրեն եւ ընտանիքի անդամներին սպառնալու մասին։

«Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը առաջարկեց ինձ դիմել Ոստիկանության 6-րդ վարչություն, սակայն հրաժարվեցի, քանզի հենց իրենց եմ կասկածում այս ամենը կազմակերպելու մեջ»,- ասաց գլխավոր խմբագիրը՝ նշելով, որ մամուլում արված հրապարակումներն արդեն իսկ հաղորդում են հանցագործության մասին։

Նրա ներկայացմամբ՝ սպառնալիքներն սկսել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին հրապարակումներից հետո՝ ոստիկանության «ֆեյքերի» կողմից։

Մեր այն հարցին, թե ինչից է ենթադրում, որ իր եւ իր ընտանիքի նկատմամբ սպառնալիքների հեղինակները ոստիկանությանն սպասարկող ֆեյսբուքյան կեղծ էջերն են՝ Բ.Մուրազին նշեց,որ տվյալ էջերով տարածվել են ոստիկանապետի մասին  դրական նյութերը, ինչի վերաբերյալ ապացույցներ ունի։ «Քանի որ այդ ֆեյքերն իրենց էջերում տարածում են Ոստիկանության լրատվությունը, ինձ համար իրենք ոստիկանության աշխատողներ են, և քանի որ հրապարակումը եղել է հենց Վ. Օսիպյանի մասին, ու հենց այդ նյութի տակ են այս գրառումներն արվել, ես համարում եմ, որ դա կոնկրետ սպառնալիք է ոստիկանապետի կողմից»,- նշեց politik.am կայքի գլխավոր խմբագիրը՝ ավելացնելով, որ ոստիկանության «ֆեյքերը» ոչ միայն հայհոյախառն արտահայտություններ են թույլ տալիս, այլ նաեւ տեղադրում իր կնոջ ու երեխայի նկարը և գրում, որ ինքը պետք է ուշադիր լինի իր ընտանիքի նկատմամբ, ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ, որովհետև շուտով դատվելու է։

Բորիս Մուրազին հայտարարեց, որ նախինում երբեւէ սպառնալիքների նման գրոհ չի եղել։ Ըստ նրա՝ իր հասցեին եղել են վիրավորական արտահայտություններ՝ կայքում հրապարակված հրապարակումների, իր մասնագիտական գործունեության հետ կապված, բայց երբեւէ ընտանիքին չեն ներքաշել։ «Նման բան չի եղել անգամ նախկին իշխանությունների ժամանակ»,- ասաց կայքի գլխավոր խմբագիրը՝ ավելացնելով «ընտանիքին ներքաշելն անբարոյականություն է, ինձ համար մարդկային սահմանները ջնջել է և լավ տեղ չի տանում։ Ես ինքս չեմ պատրաստվում պրովակացիաների գնալ և պարոն Օսիպյանի ընտանիքին վարկաբեկող կամ սպառնացող հայտարարություններ անել։ Եթե որևէ մեկը անգամ փորձի Օսիպյանի ընտանիքի մասին նույն կերպ արտահայտվել, ես ինքս էլ դրան դեմ կլինեմ»։

Կատարվածը նա գնահատում է որպես ճնշում մամուլի նկատմամբ, սպառնալիք անձամբ ոստիկանապետի կողմից։ Նրա ներկայացմամբ՝ օրեր առաջ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրեն թույլ է տվել կեսգիշերին անձամբ, viber կապով զանգահարել իրեն , դժգոհել, թե «ինչ իրավունք ունեմ իր մասին բացասական հրապարակումներ անեմ, իր գնահատմամբ ապատեղեկատվություն տարածեմ, ինչի եմ այդպես անում, ով է ինձ վճարում, ինչի եմ իր թշնամիների ջրաղացին ջուր լցնում»։ Նշենք, որ հեռախոսազանգը հաջորդել է ՀՀ երրորդ նախագահ եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանին առնչվող հրապարակման մասին է։

«Ես նրան ասել եմ, Դուք՝ որպես ոստիկանապետ, առաջին հերթին իրավունք չունեք ինձ զանգելու, երկրորդ՝ իրավունք չունեք կեսգիշերին զանգելու, Դուք ինձ անհանգստացնում եք»,- ասաց Բորիս Մուրազին՝ նշելով, որ փորձել են տարբեր միջոցներով ազդել իր վրա տվյալ հրապարակումը հեռացնելու համար։

«Փաստինֆո»-ն դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք իրեն եւ ընտանիքի անդամներին ոստիկանության աշխատակիցների կողմից սպառնալու վերաբերյալ գլխավոր խմբագրի հայտարարություններին,քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ընթացք տրվել է, ինչին խոստացան ատասխանել ավելի ուշ։

Հեղինակ` Գեւորգ Մողրովյան


Հարակից հրապարակումներ`

10:35 18/03/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի». «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն
15:14 13/03/2019  |  Քաղաքացիական իրավունքՀերթական հայցադիմումն ընդդեմ մամուլի. Անդրանիկ Քոչարյանը փոխհատուցում է պահանջում «Հրապարակ» թերթից
14:40 12/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեդիաների նկատմամբ հայցադիմումների աճի միտում է նկատվում». Սաթիկ Սեյրանյան
17:22 10/02/2019  |  Քաղաքացիական իրավունքՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը դատի է տվել հասարակական գործիչ Բորիս Թամոյանին
14:18 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍՄոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բազմիցս կատարած բռնությունների գործերը. «Սասնա Ծռեր»
23:47 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից. ՀԼԱ
17:40 03/03/2018  |  Միջազգային լրահոսՍլովակիայում հետաքննող լրագրողի սպանության 7 կասկածյալները ազատ են արձակվել
16:24 18/12/2017  |  ԼՐԱՀՈՍ2017 թվականին աշխարհում զոհվել Է 97 լրագրող
19:02 01/09/2017  |  ԼՐԱՀՈՍԼրագրողական կազմակերպությունները պահանջում են պատժել կարգազանց կարգադրիչներին. հայտարարություն
17:47 22/08/2017  |  Քրեական խրոնիկոնԱնհետացած շվեդացի լրագրողուհու մարմինը հայտնաբերվել է Դանիայի տերիտորիալ ջրերում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]