ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն 04/30/2024 12:23 | ԼՐԱՀՈՍ
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ.
«Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը:
Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը:
Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը:
Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում:
ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:
Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ:
Իշխանությունը կորցրել է վստահությունը իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով:
Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/04/2024 08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ»
- 10/04/2024 08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/04/2024 13:02 Պետրո՛ս, եթե ծանոթանաս հեռուստալրագրության առանձնահատկություններին ու հաղորդումներն էլ վարես պահանջված չափորոշիչներով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները հերթ կկանգնեն քո հյուրը լինելու համար.Հակոբյան
- 10/04/2024 11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
- 10/03/2024 17:32 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է. Սարգսյան
- 10/03/2024 12:41 Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/03/2024 18:09 Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները
- 10/03/2024 15:36 Պայթյուն Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան
- 10/03/2024 10:32 Պատահար Աղավնաձոր գյուղի խաչմերուկում. 3 մարդ հոսպիտալացվել է
- 10/02/2024 16:04 Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/03/2024 23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին
- 10/02/2024 23:38 Գիշերը Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
- 10/02/2024 14:40 Նկուղում հայտնաբերված կտավը, պարզվել է, իրապես Պիկասո է
- 10/01/2024 13:49 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը
Հետաքրքիր է իմանալ
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ