ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանները խուսափում են քննել երեք քննիչների վերաբերյալ քրեական գործը. այն տեղափոխվում է դատարանից դատարան 10/22/2018 15:19 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի քրեական գործը։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ ՀՔԾ-ի՝ Ալավերդիում տեղի ունեցած սպանության գործով Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, ենթադրաբար, Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել ևս երկու քննիչ՝ Արայիկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնում․ ունենալով արդարադատության կապիտանի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը, ունենալով արդարադատության փոխգնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գրծառույթներ մշտապես իրականացվող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք է ստացել։
Քրեական գործով նախաքննությունն իրականացվել է ՀՔԾ-ում և մեղադրական եզրակացությամբ այն դատարան ուղարկվել 2018 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ի սկզբանե գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակագրվել դատավոր Արման Հովհաննիսյանին, ով սակայն այն վարույթ չի ընդունել և սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել ըստ ընդդատության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին։ «Արդար դատաքննության կարևոր պայմաններից մեկը հենց գործի բազմակողմանի, արագ (ողջամիտ ժամկետում) և մատչելի քննության ապահովվելն է: Ուստի տվյալ գործի քննությունն առավել արդյունավետ կարող է իրականացվել Լոռու մարզում, քանի որ բացի այն հանգամանքից, որ իրավական լուծման առումով դա շատ ավելի հիմնավոր է, նաև գործով կազմված դատակոչի ցուցակում ընդգրկված անձանց մեծամասնությունը բնակվում են հենց Լոռու մարզում»,- նշել էր դատարանը։
Սակայն «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Լոռու դատարանը ևս քրեական գործը վարույթ չի ընդունել և հոկտեմբերի 1-ին որոշում է կայացրել դիմել Վճռաբեկ դատարանի նախագահին՝ ընդդատության մասին վեճը լուծելու համար։ «Տվյալ դեպքում Թաթուլ Շուշանյանին և Արայիկ Ներսիսյանին մեղսագրվող հանցագործություններն ավարտվել են Լոռու մարզում, իսկ Արտակ Հովհանիսյանին մեղսագրվող հանցավոր արարքներն ավարտվել են Երևան քաղաքում, ընդ որում Արտակ Հովհանիսյանին վերագրվող հանցավոր արարքների դեպքերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է առանձին քրեական գործ, որը միացվել է Թաթուլ Շուշանյանի և Արայիկ Ներսիսյանի վերաբերյալ քրեական գործին և քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատական տարածքում՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից, հետևաբար գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով ընդդատյա է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանին, մինչդեռ նույն դատարանի որոշմամբ գործն ըստ տարածքային ընդդատության՝ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հետևաբար վեճ է առաջացել գործի տարածքային ընդդատության մասին, որը ենթակա է լուծման ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից»,- նշված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Ս.Բաղդասարյանի որոշման մեջ։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` երեկ փոխվել է Թաթուլ Շուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և նա կալանավորումից ազատ է արձակվել։
Նյութն արդեն թողարկվել էր, երբ փաստաբանից տեղեկացանք, որ վճռաբեկ դատարանի գործի քննությունը վերապահել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել