Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը պատմեց, թե ինչի արդյունքում է Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում 09/12/2018   21:01  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից մանրամասն ներկայացրեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ  Յուրի Խաչատուրովի նկատմամբ ինչպես է կայացվել գրավի դիմաց ազատ արձակելու որոշում:

 Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, Փաշինյանը նախ ներկայացրեց մինչ դատարանում Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության քննությունը տեղի ունեցած իրադարձությունները:

«Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնք ուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին:  ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով,  թե ի՞նչ է կատարվում: ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետին և հարցրել եմ` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա՞: Նա հաստատել է: Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին, որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որևէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի: Երբ ՀՔԾ պետը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որ ինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետևյալը` հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց, քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարևոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական և աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժի մեջ չէ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց` դրանից հետո շարունակել է կրկին զանգեր ստանալ ԱԱԾ տնօրենից, ով իրեն փոխանցել է, որ  ինքը Շվեյցարիայում է, Հայաստանում անկայուն վիճակ է, պետք է ինչ-որ բան ձեռնարկել: «Ես նրան ասել եմ, որ եթե քննչական մարմինը որոշել է, որ, քննության շահերից ելնելով, պիտի կալանավորեն, այո, պետք է կալանավորեն, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ քրեական գործերի առաջ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն: Նա ինձ 10 անգամ զանգել է, ասել է, որ տարբեր տեղերից ազդակներ կան, բայց ինձ համար կարևոր է, որ մեր աշխատանքի հիմքում դրված սկզբունքը կիրառվի` եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորվի: Դրանից հետո ստացել եմզանգեր կրկին ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է ահազանգ դրել, տարբեր բաներ են ասում, ընդհուպ՝ ասում են, որ գործը ջուր է, տակը բան չկա: Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ` ասում են ահազանգ կա, ասում են, որ գործը պինդ չի, ինքն ասել է՝ գիտեք` մենք քննչական մարմին ենք, մենք փողոցից եկած չենք, որ այդ մասշտաբի մարդկանց ուղղակի ուղարկենք կալանավորման»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արդեն հոգնել է իրավիճակներից, երբ տարբեր դատավորներ ցանկանում են իմանալ իր կարծիքը քրեական գործերի մասին: «Քանի անգամ կլինի, որ ուղիղ եթերով ստիպված լինեմ ասել` գործ չունեք ինձանից: Բայց այն դատավորը, ով ինձ զանգում ու ասում է՝ գիտես ինչ` այդ գործը ջուր է,  հասկանո՞ւմ եք՝ ինքն ինչ է անում.  ինքն ամբողջ պատասխանատվությունը փորձում է դնել ինձ վրա: Եթե ես ասեմ՝ ջուր է, ինքը կազատի,  հետո կասի վարչապետն ասաց՝ ազատի: Ասեմ, չէ, ջուր չի,  պինդ է, կասի՝ վարչապետն ասաց բռնի: Ու ես այդ իրավիճակում տվեցի ամենաչեզոք պատասխանը: Ասել եմ, եթե պարզվի, որ  ջուր է,  և ՀՔԾ-ն բերել է այդ ջուր գործը, ուզում է կապի ձեզ վրա, ուրեմն ես միջոցներ պետք է ձեռնարկեմ ՀՔԾ-ին չորացնելու համար, իսկ եթե պարզվի, որ ձեր ասածն է ջուր, ուրեմն պիտի միջոցներ ձեռնարկեմ այդ սուտ ասող մարմնին չորացնել` դրա համար օգտագործելով իրավական և սահմանադրական բոլոր լծակները: Անընդհատ զանգեր եմ ստացել, դրանից հետո ես ասել եմ, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին շտապ տեղյակ պահեն, որ նման իրավիճակ է: Այդ ընթացքում հիմնականում կապի մեջ եմ եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: Ես այդ ջրի և չորացնելու մոդելը դրել եմ խոսակցության հիմքում, որից հետո, երբ գործընթացներն արդեն  գնացել էին, ես պաշտոնական միջնորդություն եմ ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է` ես միջնորդեմ, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը,  այլ խափանման ուրիշ միջոց: Դա պաշտոնական դիվանագիտական միջնորդություն էր, որը ժամանակի սղության պատճառով թղթի վրա ձևակերպված չէր: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից կա այսպիսի միջնորդություն, և, եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ այդ միջնորդության, հնարավորության դեպքում, այդ տարբերակը քննարկել: Դրանից հետո տեղյակ եմ պահել ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինքն էլ տեղյակ լինի, որ նման միջնորդություն կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ստացվում է, որ երբ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն, հարկայինը որևէ մեկի դեմ քրեական գործ են հարուցում կամ ձերբակալություն իրականացնում, այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարի վրա: «Եվ ես երեկ ասացի, այո, ես այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վարչապետն այդ է ասել, եթե հիմքեր ունեք կալանավորելու, ապա պիտի կալանավորեք, ես ինքս ինձ թույլ չեմ տվել միջնորդել, երբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների անունից եղել է միջնորդություն, ես էլ իմ կողմից միացել եմ այդ միջնորդությանը և այն փոխանցել եմ ՀՔԾ պետին: Ես ուզում եմ ասել հետևյալը. ես կարծում եմ, որ սա աշխատելու ճիշտ սկզբունք է, որովհետև բոլորին էլ չձերբակալելու և չկալանավորելու միջոց կա: Բայց ես մի բան ասեմ օրինակ՝ եղել է դեպք, երբ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել, անձը կալանավորվել է, և քննությունը շատ մեծ քայլերով առաջ է գնացել:  Երբ մարդը կալանքից ազատվել է,  մարդիկ սկսել են ցուցմունք չտալ, նույնիսկ սկսել են գալ, հրաժարվել տված ցուցմունքներից: Կալանավորումն էլ խափանման միջոց է, այդ թվում` մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:49 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հավաստիացնում է` ավագանու նախընտրական հանրահավաքին իր մասնակցությունը օրենքի շրջանակում է
18:32 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը մանրամասնեց Խաչատուրովին կալանավորելու մասին ԱԱԾ տնօրենի հետ ունեցած խոսակցությունը
18:26 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը վստահեցնում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը մղվում է ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով
22:00 11/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն Ալեքսանդր Սարգսյանին հորդորում է Հայաստանի բանկում ունեցած գումարը վերադարձնել պետական բյուջե
19:40 11/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
19:23 11/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
22:33 10/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Վրաստանի վարչապետներն այցելել են Երևանի կոնյակի գործարան
19:42 10/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը
18:25 10/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով
18:20 10/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]