Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

«Ով ասում է`պատերազմի հավանականությունը մեծ է՝ որակվում է «հակահեղափոխական», ով հակառակը՝ «հեղափոխության համակիր». Տիգրան Աբրահամյան. «Առավոտ» 08/25/2018   11:48  |  Հարցազրույց

«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

– Մամուլում հրապարակումներ եղան, որ Արցախում են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մի փոքր կգաղտնազերծե՞ք, երեք նախագահների հավաքի «ինֆորմացիոն առիթը» ո՞րն էր, ի՞նչ մտահոգություններ են ունեցել նախագահները, ի՞նչ հարցեր են քննարկել:

– Ճիշտն ասած, ինձ լիազորված չեմ համարում մեկնաբանելու նմանատիպ այցերը, բայց չեմ կարծում, որ դրանց պետք է ինչ որ խորհրդավոր երանգներ հաղորդել: Արկադի Ղուկասյանն Արցախի նախկին նախագահներից է, Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Անկախ նրանց քաղաքական գործունեության հետ կապված տարբեր մոտեցումներից, երկուսն էլ կանգնած են Արցախյան շարժման, բանակաշինության ակունքներում: Ավելին, տարօրինակ կդիտվեր, եթե նրանք Արցախ չայցելեն:

– Այս հարցը արծարծվում էր հատկապես այն համատեքստում, որ որոշ ուժեր Արցախը փորձում էին ներկայացնել որպես հակահեղափոխական հարթակ: Ինչպե՞ս կգնահատեք այս միտումները:

– Եթե մեկ բառով՝ շատ վտանգավոր: Նկատելի է, որ որոշ խմբեր փորձում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործել սեփական անբիցիաների բավարարման, մեր ժողովրդի՝ արցախյան եւ հայաստանյան հատվածում ապրող մարդկանց միջեւ թշնամություն սերմանելու, ստեղծված էմոցիոնալ դաշտը՝ բացասական լիցքերի մասով ուղղորդելու՝ առաջին հայացքից Արցախի իշխանությունների, սակայն իրականում Արցախի դեմ: Ակամայից կամ միգուցե միտումնավոր, վերջին մի քանի ամսում Արցախի մասին մեծ թվով ապատեղեկատվություն հոսեց դաշտ, որը անվտանգության սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի համար: Մենք անվտանգության միեւնույն համակարգում, նույն հայրենիքի տարբեր հատվածներ ենք. Արցախի դեմ ներքին կամ արտաքին ոտնձգությունները հարված են եւ Արցախին, եւ Հայաստանին: Առանց ուժեղ Հայաստան չկա ուժեղ Արցախ եւ հակառակը: Արցախը բացառապես պետք է դիտել որպես միասնության, համերաշխության, համախմբվածության հարթակ:

– Ինչպիսին է Արցախի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել, ինչպես 1-2 ամիս առաջ ներկայացնում էին որոշ գործիչներ:

– Արտահերթ ընտրությունների առաջ քաշումը կեղծ օրակարգ է, որը հանրային աջակցություն չունի: Իրականում այն պահից սկսած, երբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին չի մասնակցելու, քաղաքական դաշտում որոշակի աշխուժություն նկատվեց: Իրականում նույնիսկ արտահերթ ընտրությունների մասին խոսող գործիչները գիտակցում են, որ այս պահին դրա նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը չկա, իսկ նրանց գործունեությունն ավելի շատ ուղղված է 2020 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստմանը: Տպավորության կա, որ որոշ ուժեր ժամանակից շուտ ընտրական կամպանիա են սկսել: Դա է միգուցե պատճառը, որ կողքից այդ ակտիվությունը որպես արտահերթ կամ ստանդարտից դուրս գործընթացի մեկնարկ է դիտվում:

– Իր հրավիրած հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր մոտեցումը`Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչը Ադրբեջանում ջղաձգումների տեղիք էր տվել: Այս հայտարարություններն արդեն գործնական փուլ մտնո՞ւմ են, պատշաճ դիվանագիտական խողովակներով այս հարցերն արդեն կարգավորման փուլ մտնում ե՞ն:

– ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ գործնական փուլ մտնելու կամ դիվանագիտական խողովակներով աշխատանքներ տանելու վերաբերյալ առավել հստակ կարող են մեկնաբանել այն կառույցները, որոնք օժտված են այդ լիազորություններով: Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին հայտարարությանը, ապա այո, դա առաջնահերթություն է, առանց որի անհնար է խոսել գործընթացում էական տեղաշարժերի մասին: Ադրբեջանի ջղաձգումները սպասելի էին, որովհետեւ դրանք մշտապես դրսեւորվել են այս հարցով մեր կողմից հնչեցվող նմանատիպ հայտարարությունների ժամանակ:

– Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններին ԵԱՀԿ Մինսկի խմբից եւս արձագանք չեղավ. տեղեկություններ ունե՞ք համանախագահ երկրներն ի՞նչ վերաբերմունք ունեն այս ամենին:

– Կարծում եմ՝ համանախագահները լիարժեքորեն կիսում են այն մոտեցումը, որը բանակցությունների արդյունավետության հիմքում Արցախի լիարժեք մասնակցության հարցն է, սակայն հասկանալի է, որ նրանք այս պահին չեն անի այնպիսի հայտարարություններ, որոնք մի քանի կետով կողմերին հետ կմղի տեսականորեն առկա հանդիպման հնարավորությունից:

– Ադրբեջանում ՌԴ դեսպանը վերջերս խոսել էր բանակցային գործընթացում առաջընթացի մասին. բանակցությունները վերսկսվե՞լ են, արդյունքներ կա՞ն:

– Իսկ Ադրբեջանը պատրաստ է՞ դրան: Միանշանակ՝ ոչ: Միայն հայկական կողմերի պատրաստակամ լինելն Ադրբեջանին չի կարող վերադարձնել բանակցությունների սեղան:Նախ պետք է կողմերի միջեւ վստահություն ստեղծել, ապա նոր մտածել բանակցությունների հնարավոր վերսկսման մասին: Ներկայումս այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ մի քայլ չի իրականացնում, դա է պատճառը, որ պատասխանս մի փոքր հոռետեսական ստացվեց:

– Մեր նախորդ զրույցներից մեկում մտավախություն էիք հայտնել պատերազմական գործողությունների վերսկսման մասին, նման մտահոգություններ հնչեցին նաեւ Արցախի հասարակական շրջանակներից, նման մտավախությունների մասին խոսվում է նաեւ Հայաստանում, անգամ ժամկետներ են մատնանշվում: Պատերազմի վերսկսման վտանգը դեռ կա՞, աշխարհաքաղաքական իրավիճակի լարումը տարածաշրջանում մեծացնո՞ւմ է այդ վտանգը, թե՞ հակառակը:

– Պատերազմի վտանգ միշտ կա. ինչ որ փուլում դրա հավանականությունը ավելանում է կամ նվազում:Մինչեւ հարցին առավել հանգամանալից անդրադառնալը մի նկատառում. մեր հասարակության որոշ խմբեր սկսել են մի փոքր նյարդային արձագանքել պատերազմի կամ հակառակորդի ակտիվության մասին մեկնաբանություններին: Չգիտես թե ինչու կեղծ օրակարգ է առաջ եկել. ով ասում է, որ պատերազմի հավանականությունը մեծ է՝ որակվում է «հակահեղափոխական», ով հակառակը՝ «հեղափոխության համակիր»: Շատ շատ վտանգավոր միտում է ոչ միայն հասարակությունը «մենք»-ի եւ «դուք»-ի բաժանելու առումով, այլ իրավիճակի մասին սթափ գնահատականները հասարակությանը փոխանցելու առումով: Ընդ որում, ռազմաքաղաքական բարդ իրավիճակի մասին գնահատականներ հնչեցրել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը խոսում է այն մասին, որ վարչապետը իրավիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծություն ստանում է: Իսկ թե որն է՞ հասարակության որոշ խմբերի՝ իրավիճակի ակտիվացման մասին հայտարարություններին անհամաչափ արձագանքելը, բարդ է ասել:

-Ի՞նչ հիմքեր կան իրավիճակի ակտիվացման անխուսափելիության մասին բարձրաձայնվող կարծիքներում:

-Առաջին, բանակցությունների բացակայությունը: Երկրորդ`Ադրբեջանի կողմից շարունակվող սպառազինության մրցավազքը: Երրորդ` Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարության ամենաբարձր մակարդակով հարցը ռազմական ճանապարհով լուծելու շարունակական հայտարարությունները: Չորրորդ` չընդհատվող հայատյացության, ատելության ու պատերազմ սկսելու անհրաժեշտության մասին ակտիվ քարոզչությունը:

Հինգերորդ` արտերկրի լոբբիստական խմբերի, փորձագետների, լրատվամիջոցների, առանձին լրագրողների հետ տարվող աշխատանքները՝ իրավիճակը Ադրբեջանի համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու վերաբերյալ: Վեցերորդ` տարբեր զորատեսակների մասնակցությամբ եւ տարբեր մասշտաբների զորավարժությունները (նաեւ առաջնագծին բավականին մոտ հատվածներում): Յոթերորդ`լրատվական դաշտի նախապատրաստումը, որն արտահայտվում է մի կողմից հակառակ տեսակետն արտահայտող, երկրի ու հատկապես զինված ուժերի մասին պաշտոնական տեսակետը չկիսող լրագրողների, սոցիալական ցանցի ակտիվ օգտատետերի նկատմամբ հաշվեհարդարից՝ մինչեւ լրատվական դաշտի կենտրոնացում` մեկ կենտրոնից տեղեկատվությունը փոխանցելու, եղածը ֆիլտրելու օրենսդրական հնարավորությունների ստեղծում:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:09 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու. Փաշինյան
17:26 02/08/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱլիևը սպառնում է. 168.am
16:17 02/08/2018  |  ԼՐԱՀՈՍԶոյա Թադևոսյանը ներողություն է խնդրում
15:06 01/08/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄեր բոլորի հայրենիքը սկսում է առաջնագծից. Արթուր Աղաբեկյանը դիմում է հայրենակիցներին՝ միանալ Արշավիր Ղարամյանի կոչին
13:58 01/08/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱյսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց. Արշավիր Ղարամյան
13:16 01/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ ներկայացուցչի հայտարարությունը ազգային շահերին քաղաքական դավաճանություն է. Ստեփանակերտ. News.am
15:31 25/07/2018  |  ԼՐԱՀՈՍԹեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան. Դավիթ Տոնոյան
16:37 23/07/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանը Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է. Նախարար
16:32 23/07/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՑավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որը… սպառնում է Հայաստանի գոյությանը». Դավիթ Տոնոյան  
09:52 20/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]