Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Գյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ 02/07/2018   13:04  |  Արդարացման դատավճիռներ

Սպանության փորձի մեջ մեղադրվող Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի 87-ամյա բնակիչն արդարացվել է: Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Զոյա Զաքինյանի, գտել է՝ Սահակ Խաչատրյանի արարքում հանցակազմը բացակայում է:

Նախաքննական մարմինը Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել` Վ.Ծաղկավան համայնքի ղեկավար 40-ամյա Արթուր Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի մայիս 7-ին. երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում Խաչատրյանը Արթուր Ղազարյանին կյանքից զրկելու նպատակով վերջինիս «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է ցինկի ֆոսֆիդ (մկնդեղ):

Դեպքի վայրում տուժողը հաղորդում է տվել, որ Սահակ Խաչատրյանն իր ավտոմեքենայի առջևի ձախ դռան բռնակի վրա դրսից լցրել է մկնդեղ` ցանկանալով իրեն սպանել:

Այս ամենից զատ, համայնքի ղեկավարը նաև դիմումով նախաքննական մարմնին հայտնել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրում, հայտնել է, որ սպանելու միտում չի ունեցել, և ինքը ներել է նրան, իսկ ինքը հաղորդում է տվել, քանի որ համագյուղացի Խաչատրյանը իր հարցերին չի պատասխանում, և ինքը մտածում էր, որ ցանկացել է սպանել իրեն:

Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության փորձի մեղադրանքով Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի՞նչ է պարզվում դատարանում, ամբաստանյալի աթոռին հայտնված տարեց տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանում ցուցմունք տալիս հայտնում է, որ նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ ինքը թշնամություն չի ունեցել: Նա նաև հայտնել է, որ վարելահող չունի, հողագործությամբ էլ չի զբաղվում, իրեն ոչ ոք մկնդեղ չի տվել, իսկ մկնդեղը սովորաբար գյուղապետն է բաժանում:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ նշված օրը տանը հեռուստացույց դիտելիս է եղել, երբ իրեն ձայն են տվել: Դուրս է եկել պատշգամբ և տեսել է գյուղապետ Արթուրին և երկու հոգու, ովքեր պատի վրայով ցատկել, մտել են իր տան բակ:

Այդ անձանցից մեկն իրեն բռնել է ու ձեռքերը կապել, ինչից հետո տոպրակ են ցույց տվել, որն առաջին անգամ է տեսել: Բացի այդ էլ նա նշել է՝ եթե վկաներ են եղել և տեսել են, թե ինքն ինչպես է մեքենայի վրա մկնդեղ լցնելիս, ինչու հենց այդ պահին իրեն չեն բռնել:

Տուժող գյուղապետն էլ ցուցմունք է տվել, թե այդ օրը, սովորականի նման իջել է գյուղամեջ, մեքենան կայանել է Սահակ Խաչատրյանի տան մոտ, որտեղ տղաներ են եղել հավաքված: Ապա այդտեղ կանգնած տղաներից մեկը հրավիրել է իրենց տուն` սուրճ խմելու, մի քանի ժամ անց նկատել է, որ Անդրանիկ անունով մի տղամարդ իր մեքենայի վրա ջուր է լցնում, հարցրել է, թե ինչ է անում, վերջինս էլ պատասխանել է, որ լվանում է:

Այդ ամենից հետո էլ Անդրանիկն ասել է, որ Սահակը գյուղապետի ավտոմեքենայի վրա մկնդեղ է լցրել, իսկ երբ գնացել են Սահակի տուն, ինքը զգացել է, որ Սահակը խմած է և հայհոյանքներ է հնչեցրել, սակայն հարգելով նրա տարիքը՝ ինքը չի պատասխանել:

Գյուղապետը ևս նշել է, որ Սահակի հետ գտնվել է ջերմ հարաբերությունների մեջ, իրենց միջև երբևէ թշնամանք չի եղել:

Տուժողը նաև հայտնել է, որ 11 տարի աշխատել է որպես գյուղապետ, մկնդեղն ստացել են մարզպետարանից, որը, ցորենի հետ խառնած, յուրաքանչյուր տարի շաղ է տրվել գյուղացիների ցորենի դաշտերում:

Գյուղապետը նաև հայտնել է, որ Անդրանիկին տեսել է իր մեքենայի վրա ջուր լցնելիս, սակայն Սահակին իր մեքենայի վրա փոշի քսելիս չի տեսել:

Գյուղապետը մտածել է՝ քանի որ նախընտրական շրջան է, որևէ մեկը Սահակին խմեցրել է, որ իրեն վատություն անի:

Սահակն էլ իր խմած լինելու վերաբերյալ ցուցմունքում պնդել է, որ այդ օրը խմած չի եղել և ընդհանրապես չի խմում:

Անդրանիկը, ով գյուղապետի խոսքով՝ ասել է, թե Սահակն է ավտոմեքենայի վրա մկնդեղ լցրել, գործով որպես վկա է դատակոչվել և դատարանում հայտնել է, թե նշված օրը Սահակ Խաչատրյանի տան մոտ ինքը գյուղապետ Արթուր Ղազարյանի և Արտակ Խալաթյանի հետ կանգնած զրուցել է, երբ Սահակ Խաչատրյանը ալկոհոլ օգտագործած վիճակում տնից դուրս է եկել: Դրանից հետո նկատել են, որ Արթուրի ավտոմեքենայի դռան բռնակի վրա մկնդեղ կա լցված:

Միևնույն ժամանակ, դատարանում հայտնել է, որ Սահակին տեսել է Արթուրի ավտոմեքենայի մոտ, սակայն չի տեսել, որ նա գյուղապետի մեքենայի վրա ինչ որ բան լցնի:

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությամբ հրապարակվել է նախաքննական ցուցմունքը, որից հետո վկան հայտնել է, որ Սահակն ինչ որ նյութ է մեքենային քսում: Մոտեցել են Սահակին և տեսել, որ շարունակում է քսել:

Ինքն էլ պատից ցատկել է Սահակի տան բակ և այնտեղից հանել պարկը, որի մեջ եղել է մկնդեղը, ապա պարկը նորից նետել է բակ և ոստիկանության աշխատակիցների գալուց հետո` իրենք են հանել այն:

Այսպիսով, համաձայն փորձաքննության եզրակացության և փորձագետի ցուցմունքի՝ բամբակե խծուծների վրա առկա նյութը հանդիսանում են ցինկի և ֆոսֆորի քիմիական տարրեր, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ ցինկի ֆոսֆի՞դ է, թե՝ ոչ, այսինքն` այս երկու նյութերը մեկ ամբողջություն կազմու՞մ են, թե՝ ոչ:

Դատարանն արձանագրել է՝ վերը նշված փաստերը, այդ թվում` տուժողի և վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունները, փորձագետների եզրակացությունները, հիմք են տալիս համոզվելու, որ հիմնավորված չէ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, ուստի՝ պետք է ճանաչել նրա անմեղությունը և նրան արդարացնել:

Ապացուցված չէ նաև տուժողին սպանելու վերաբերյալ ամբաստանյալի մտադրությունն ու դիտավորությունը: Թե՛ ամբաստանյալը և թե՛ տուժողն ու վկաները, ցուցմունք են տվել այն մասին, որ երբևէ ամբաստանյալն ու տուժողը որևէ խնդիր չեն ունեցել միմյանց հետ, նրանք գտնվել են ջերմ հարաբերությունների մեջ: Սահակ Խաչատրյանը պատճառ չի ունեցել սպանելու Արթուր Ղազարյանին, հետևաբար` բացակայում է նաև սպանության շարժառիթը:

Այսպիսով, դատարանը հանգել է հետևության, որ անհիմն է Սահակ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, ուստի՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` նշված հոդվածով նրան արդարացրել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 03/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին
15:00 01/02/2018  |  Արդարացման դատավճիռներՀանցագործությանն առնչությունը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց ձեռք չի բերվել. կայացվել է արդարացման դատավճիռ
16:36 20/01/2018  |  Արդարացման դատավճիռներԾանր վնասվածքը պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ. ուսանողն ազատ է արձակվել դատարանի դահլիճում
11:21 30/12/2017  |  Արդարացման դատավճիռներԱնձնագրային և վիզաների վարչության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդարացրել է բոլոր վեց ամբաստանյալներին
11:38 21/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴԱՀԿ աշխատակիցներն արդարացվել են
17:23 16/12/2017  |  Արդարացման դատավճիռներԴատաքննությամբ չբացահայտված անձն է կատարել սպանության փորձը. կայացվել է արդարացման դատավճիռ
11:02 12/12/2017  |  Արդարացման դատավճիռներ2016թ. տվյալներով նախորդ տարվա համեմատ արդարացման դատական ակտերի թիվն աճել է 23%-ով
15:10 09/12/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ
13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]