Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Չի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ 12/02/2017   13:43  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր  Դավիթ Բալայանի նախագահությամբ, Մարիամ Գրիգորյանին ճանաչել է անպարտ ու արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնությունը,  առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով: 

Մարիամ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է: 

Դատարանը գտել  է,  որ ամբաստանյալ Մարիամ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել  և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, հետևաբար Մարիամ Գրիգորյանի նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ: 

Դատարանն արձանագրել է, որ նախաքննությունն իրականացնող մարմինն անարժանահավատ է համարել Մարիամ Գրիգորյանի կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված ցուցմունքներն առ այն, որ նա Վլադիմիր Ավետիսյանի վերաբերյալ հաղորդումը տվել է իր ենթադրությունների հիման վրա և ամուսնու հետ դեռևս զրուցած չլինելու պայմաններում,  ապա մեղադրական եզրակացությամբ նշել է,  որ Մարիամ Գրիգորյանի նշված ցուցմունքները հերքվել են այլ ապացույցներով՝ որպես այդպիսիք ներկայացնելով Վրեժ Ավետյանի ցուցմունքը և որպես այլ փաստաթղթեր ապացույց ճանաչված՝ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքները:  Սակայն դատարանն անհրաժեշտ է համարել  ընդգծել,  որ վարույթն իրականացնող մարմնի վկայակոչած՝ Վրեժ Ավետյանի ցուցմունքով չի հերքվում Մարիամ Գրիգորյանի ցուցմունքը: Ավելին, Վրեժ Ավետյանի ցուցմունքով հաստատվում է Մարիամ Գրիգորյանի ցուցմունքն առ այն, որ դեպքի մանրամասների մասին նա իմացել է հաղորդում տալուց օրեր անց՝ ամուսնուց, հիվանդանոցում և դրանից անմիջապես հետո դիմել է վարույթն իրականացնող մարմնին ու լրացուցիչ հարցաքննությամբ ճշգրտել է իր կողմից նախկինում տված ցուցմունքները:

Որպես այլ փաստաթղթեր ապացույց ճանաչված՝ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքների վերաբերյալ  դատարանը գտել է, որ թեև դրանք հակասում են Մարիամ Գրիգորյանի 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքներին,  սակայն վերաբերելի չեն սույն գործով ապացուցման առարկային՝ Մարիամ Գրիգորյանի կողմից ուղղակի դիտավորությամբ սուտ մատնությունը կատարելուն,  այսնիքն՝ չեն ապացուցում, որ հաղորդում տալու ժամանակ Մարիամ Գրիգորյանը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: 

Մարիամ Գրիգորյանի կողմից հակասական ցուցմունքներ տալու վերաբերյալ  դատարանը գտել  է,  որ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքներն անխոս հակասում են 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքներին,  ուստի ցուցմունքների արժանահավատությունը պարզելու համար անհրաժեշտ է դրանք գնահատել քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցության մեջ:  Դատարանը,  վերլուծելով Մարիամ Գրիգորյանի ցուցմունքները,  դրանք համադրելով գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ,  գտել  է,  որ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքներն այլ ապացույցներով չեն հաստատվում,  մինչդեռ՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված ցուցմունքները հաստատվում են Վրեժ Ավետյանի ցուցմունքներով:  Հետևաբար,  Մարիամ Գրիգորյանի 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքները պետք է համարել արժանահավատ,  իսկ դրանց անարժանահավության վերաբերյալ նախաքննական մարմնի եզրահանգումը՝ անհիմն: 

Դատարանն արձանագրել է,  որ քրեական գործով ձեռք չի բերվել թույլատրելի,  վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը,  հաղթահարելով անմեղության կանխավարկածը,  անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի մեջ Մարիամ Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ,  ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված մեղադրական դատավճիռ: 

Դատարանի իրավական վերլուծություններում նշվում է, որ քրեական գործում առկա նյութերի համաձայն,  Մարիամ Գրիգորյանը հեռախոսազանգ ստանալով ամուսնուց և լսելով վիճաբանության ձայներ՝ գնացել է Երևան քաղաքի Պատկանյան 20 հասցեում գտնվող մանկապարտեզի մոտ,  որտեղ տեսել է ամուսնուն՝ դեմքն արյունոտված վիճակում: Դեպքի վայրում է եղել նաև Վլադիմիր Ավետիսյանը,  ով կատարել է ակտիվ գործողություններ,  այն է՝ միջամտելով Արմեն Մխիթարյանի և Վրեժ Ավետյանի կռվին՝ փորձել է Արմեն Մխիթարյանին հեռացնել Վրեժ Ավետյանից:  Կատարված դեպքով պայմանավորված Մարիամ Գրիգորյանը,  գտնվելով հուզված վիճակում,  զանգահարել է ոստիկանություն և հայտնել ամուսնուն սպանելու մասին:  Այնուհետև դեպքի վայրից Վրեժ Ավետյանը տեղափոխվել է տուն,  որտեղ ուշաթափվել է,  ապա տեղափոխվել հիվանդանոց: Դրանից հետո Մարիամ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին,  որտեղ հաղորդում է տվել՝ նշելով,  որ ամուսնուն ծեծի են ենթարկել Արմեն Մխիթարյանը և Վլադիմիր Ավետիսյանը: 

Դատարանն արձանագրել է,  որ Մարիամ Գրիգորյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ,  որի շրջանակներում Արմեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Վրեժ Ավետյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար,  ինչից հետևում է, որ հաղորդմամբ նշված հանցագործության դեպքը տեղի է ունեցել և մեղադրանքն առաջադրվել է հաղորդմամբ նշված անձին՝ Արմեն Մխիթարյանին,  այսինքն՝ Մարիամ Գրիգորյանը հայտնել է ոչ թե կեղծ,  այլ իրականում տեղի ունեցած հանցագործության մասին և որպես հանցանքը կատարողի մատնանշել է անձի,  որին քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա առաջադրվել է մեղադրանք: 

Իսկ Վլադիմիր Ավետիսյանի կողմից Վրեժ Ավետյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդման մեջ նշելու վերաբերյալ  դատարանը հաստատված է համարել, որ Մարիամ Գրիգորյանը,  լինելով հուզված վիճակում,  չի կարողացել ճիշտ գնահատել իրականությունը և չի գիտակցել,  որ Վլադիմիր Ավետիսյանը փորձում է սաստել Արմեն Մխիթարյանի ագրեսիվ վարքագիծը: Դատելով Վլադիմիր Ավետիսյանի ակտիվ գործողություններից և իմանալով վերջինիս ու Արմեն Մխիթարյանի ազգակցական կապի մասին՝ Մարիամ Գրիգորյանը ենթադրել է, որ նրանք միասին ծեծի են ենթարկում Վրեժ Ավետյանին:

Ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում տալու ժամանակ նույնպես Մարիամ Գրիգորյանը հաստատապես չի իմացել դեպքի մանրամասները և հաղորդման մեջ նշել է, որ ամուսնուն ծեծի են ենթարկել Արմեն Մխիթարյանը և Վլադիմիր Ավետիսյանը: 

Դատարանը հարկ է համարել  նշել նաև,  որ գործնականում բազմաթիվ են այն դեպքերը,  երբ քաղաքացիները հաղորդում են տալիս ենթադրյալ հանցագործության մասին՝ նշելով իրենց ենթադրություններն առ այն,  որ տեղի է ունեցել հանցագործություն: Հաղորդման հիման վրա կատարվում է հետաքննություն կամ նախաքննություն,  որի արդյունքում պարզաբանվում են հաղորդման մեջ նշված հանգամանքները և հանցագործության հատկանիշների բացակայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվում է որոշում քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Այդ դեպքերում հաղորդում տված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվում՝ նկատի ունենալով,  որ հաղորդում տված անձը չի գործել ուղղակի դիտավորությամբ,  այլ որպես քաղաքացի հաղորդել է իր ենթադրությունները կատարված դեպքի վերաբերյալ՝ վերջնական գնահատական տալու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնին: 

Մարիամ Գրիգորյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը պարզելու համար ևս անհրաժեշտ է հաստատված համարել,  որ վերջինս գործել է ուղղակի դիտավորությամբ: Սակայն, քրեական գործում առկա չէ որևէ ապացույց,  որով կարող է հիմնավորվել,  որ Մարիամ Գրիգորյանը գիտակցել է Վլադիմիր Ավետիսյանի կողմից Վրեժ Ավետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ իր հաղորդած տեղեկատվության ակնհայտ կեղծ լինելը և անմեղ անձին,  տվյալ դեպքում՝ Վլադիմիր Ավետիսյանին,  քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելու,  նրան վատաբանելու կամ նրա իրավունքները ոտնահարելու նպատակով,  վրեժի կամ այլ շարժառիթով,  ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն: 

Դատարանը գտել է,  որ Մարիամ Գրիգորյանին մեղսագրված արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությունը: Այսինքն՝ նրա արարքում հանցակազմ չկա: 

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել,  իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման,  եթե արարքի մեջ հանցակազմ չկա: 

Մեղադրողն արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Մեղադրողը միջնորդում է բեկանել  դատավճիռը,   Մարիամ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական  օրենսգրքի  333-րդ  հոդվածի  1-ին մասով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

       

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
19:17 24/11/2017  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է
12:28 23/11/2017  |  Արդարացման դատավճիռներՆախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է
18:17 21/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել
20:54 10/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է ինքնիրավչության մեղադրանքում
15:37 04/11/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը հրաժարվել է մեկ հոդվածով մեղադրանքից, դատարանն էլ այդ մասով արդարացրել է
14:31 25/10/2017  |  Արդարացման դատավճիռներՄահվան ելքով վրաերթի և վրաանցման գործով արդարացվեց
22:35 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներՉորս գործով արդարացում, արդարացման հիմքով երեք կարճումներ. հանրային պաշտպանը արձանագրել է հաջողություններ
13:57 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներԴատական եռաստիճան համակարգով անցնելուց հետո կրկին արդարացվեց
14:22 14/10/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը դատարանում չի ապացուցվել. կայացվել է արդարացման դատավճիռ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]