Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Մեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ 12/09/2017   15:10  |  Արդարացման դատավճիռներ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մաթևոսյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Տիգրան Մարդումյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝ Ինքնիրավչությունը, 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ: Տիգրան Մարդումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նա արդարացվել է, իսկ նրա ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացվել:

Ըստ մեղադրանքի, Տիգրան Մարդումյանն իր հոր մահից հետո` 2015 թվականի հունիսի 10-ից մինչ օրս, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, թույլ չի տվել բնակարանի համասեփականատեր իր մորը մուտք գործել և բնակվել այդ բնակարանում, ինչի հետևանքով վերջինս մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է ճանաչել անպարտ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին վերագրվող հանցագործության կատարման ժամանակը, օրենսգրքով նախատեսված պահանջների խախտմամբ, պատշաճ կերպով չի ներառվել մեղադրանքի որոշման մեջ: Մինչդեռ այն հանդիսանում է այնպիսի ընդհանուր պայման, որի ընթացքում կատարվում է հանցավոր արարքը, էական ազդեցություն ունի կատարվածի հասարակական վտանգավորության վրա, ազդում է հանցագործության որակման վրա, հանդիսանում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ: Միևնույն ժամանակ դատարանը հարկ է համարել նշել, որ Դատարանը չի կարող գնահատել ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին վերագրվող հանցագործության կատարման ժամանակը հաշվի առնելով միայն դրա ենթադրյալ սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 10–ը, քանի որ տվյալ դեպքում էլ, պետք է գնահատվի կատարման ժամանակը պատճառված էական վնասի ու դրա պատճառահետևանքային կապի հետ համատեքստում։

Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Տ.Մարդումյանին առաջադրված մեղադրանքն իրավաչափ չէ այնքանով, որ անձին հնարավոր է մեղադրանք առաջադրել, երբ վարույթն իրականացնող մարմինը համապատասխան դատավարական փաստաթղթերում, այն է՝ որպես մեդադրյալ ներգրավելու որոշման և մեղադրական եզրակացության մեջ, հաստատված է համարում և արձանագրում է, որ անձն արդեն իսկ կատարել է հանցագործություն և այն արդեն իսկ մեղադրանք առաջադրելու օրվա դրությամբ ավարտված է եղել: Այսինքն, անձը կարող է մեղադրվել իրեն որպես մեղադրյալ ներգրավելու օրվան նախորդող ժամանակահատվածում արդեն իսկ կատարված և ավարտված քրեական օրենսդրությամբ նախատեսված այս կամ այն հանցակազմի բոլոր տարրերը պարունակող արարքի համար, այլ ոչ թե որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու պահի դրությամբ դեռևս կատարվող ենթադրյալ հանցավոր արարքի համար:

Դրան զուգահեռ Դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև մեղադրանքի կողմի գործողություններին, մասնավորապես, ամբաստանյալ Տ.Մարդումյանին մեղադրանք առաջադրելուն, մեղադրական եզրակացությունը կազմելուն և հաստատելուն՝ դրանք քննարկման առարկա դարձնելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք հանդիսացող մրցակցության սկզբունքի և պաշտպանության իրավունքի համատեքստում:

Դատարանը գտել է, որ մեղադրանքում բացի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերից, արարքի կատարման տեղից, եղանակից, հստակ պետք է նշվի նաև արարքի կատարման ժամանակը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս հստակ չի նշում ենթադրյալ հանցավոր արարքի կատարման ավարտը:

Դատարանը գտել է, որ նշված պահանջի պահպանմամբ ամբաստանյալ Տ.Մարդումյանին առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտար վերջինիս պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովեր դատավարական կողմերի իրավահավասարությունը՝ սեփական դիրքրորոշումները հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Մինդեռ, Դատարանի գնահատմամբ, ամբաստանյալ Տ.Մարդումյանը զրկված է եղել արդյունավետ կերպով իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:

Դատարանը նաև արձանագրել է, որ մեղադրանքը չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե ամբաստանյալը հատկապես որ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր ինքնակամ գործողությունները: Մեղադրանքի կողմը որպես ամբաստանյալի ենթադրյալ ինքնիրավ գործողության հետևանք նշել է, որ տուժողը մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս: Եթե նույնիսկ անօթևան մնալը դիտվի որպես տուժողի իրավունքներին և օրինական շահերին ոչ նյութական էական վնասի պատճառում, ապա Դատարանն ավելորդ չի համարել ընդգծել, որ սույն քրեական գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել առ այն, որ տուժողը մնացել է անօթևան: Նշվածի մասին է ցուցմունք է տվել միայն սույն քրեական գործի ելքով շահագրգռված անձն ինքը՝ տուժողը, ում ցուցմունքները, այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու անհնարինության հետևանքով արժանահավատ դիտվել չեն կարող:

Այսպիսով, եզրահանգել է Դատարանը, ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված պահանջներին, անորոշ ու անհստակ է: Դրանում նկարագրված և պարզ նշված չէ՝

ա) թե որ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է ամբաստանյալն իրականացրել իր ինքնակամ գործողությունները

բ) թե Տիգրան Մարդումյանը, ինքնիրավչություն կատարելով, ինչ ենթադրյալ իրավունք է իրականացրել՝ սեփականատիրոջ իրավունքը, թե տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու իրավունքը և այլն,

գ) թե երբ է ինքնիրավչությունը կատարվել,

դ) դադարել կամ ավարտվել են ամբաստանյալ Տիգրան Մարդումյանի ոչ իրավաչափ գործողությունները, եթե այո, ապա՝ երբ:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի ներառում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ: Մասնավորապես, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին: Այսինքն, բացակայում է հանցակազմի չորս պարտադիր տարրերից մեկը, ինչն իր հերթին թույլ է տալիս դատարանին փաստել, որ Տիգրան Մարդումյանի արարքում բացակայում է հանցակազմը, ինչը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմք է:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
19:17 24/11/2017  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է
12:28 23/11/2017  |  Արդարացման դատավճիռներՆախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է
18:17 21/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել
20:54 10/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է ինքնիրավչության մեղադրանքում
15:37 04/11/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը հրաժարվել է մեկ հոդվածով մեղադրանքից, դատարանն էլ այդ մասով արդարացրել է
14:31 25/10/2017  |  Արդարացման դատավճիռներՄահվան ելքով վրաերթի և վրաանցման գործով արդարացվեց
22:35 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներՉորս գործով արդարացում, արդարացման հիմքով երեք կարճումներ. հանրային պաշտպանը արձանագրել է հաջողություններ
13:57 20/10/2017  |  Արդարացման դատավճիռներԴատական եռաստիճան համակարգով անցնելուց հետո կրկին արդարացվեց

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]