Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Դատաքննությամբ չբացահայտված անձն է կատարել սպանության փորձը. կայացվել է արդարացման դատավճիռ 12/16/2017   17:23  |  Արդարացման դատավճիռներ

ՀՀ  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը` դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի  կերպով զենք ձեռք բերելը, 1-ին մասով մեղադրանքում՝ նշված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալ Դավիթ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը,  վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում:  Նա արգելանքի տակ է եղել համարյա 1 տարի 9 ամիս:  

Դատարանը արդարացվածին  պարզաբանել է ապօրինի ձերբակալման,  որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ կիրառելու, ապօրինի դատի տալու հետևանքով պատճառված վնասների հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունքը:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը և դրա հետ դատարան ստացված, որպես իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված,  տուժողի անդրավարտիքն ու երկու լաթի ձևով ներկայացված նախկին անթև մայկան, դեպքի վայրից հայտնաբերված 7.62մմ տրամաչափի փամփուշտների կրակված գնդակներից մասնատված երկու միջուկները և պատյանի երկու բեկորները, 7.62 մմ տրամաչափի փամփուշտների կրակված երեք պարկուճները և գնդակի մեկ պատյանը, պետք է  ուղարկվի դատախազին՝ լուծելու նոր անձի (անձանց) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ 2016 թվականի փետրվարի 11-ի երեկոյան տուժող Սերգեյ Միքայելյանը իր «Նիսսան Տեանա» մակնիշի  ավտոմեքենայով, որը վարել է նրա քրոջ ամուսինը՝ Յուրի Սահակյանը, իսկ Սերգեյ Միքայելյանը նստած է եղել ավտոմեքենայի հետևի նստատեղին, շրջել են Դիլիջան քաղաքում: Այդ ընթացքում մի քանի անգամ անցել են Շամախյան թաղամասով:

Հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս՝ մոտավորապես ժամը 22.00-ի սահմաններում, Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքի հատվածում դատաքննությամբ չբացահայտված անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այն է՝ բնակելի թաղամասում իր մոտ եղած հրազենից /համաձայն դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության՝ ըստ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների վրա առկա կրակման հետքերի, կատարվել են «Կալաշնիկովի» կոնստրուկցիայի զենքից/ առնվազն վեց կրակոց է արձակել տուժող Սերգեյ Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի  ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացել է աջ սրունքի վերին երրորդականի հրազենային գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքերի ձևով, և նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին,  և հանցավոր անձը հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով,  այն է` Յուրի Սահակյանը կրակոցների պահին կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից:

Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Դավիթ  Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել  և ցուցմունք է տվել  այն մասին,  որ ինքն առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի: Նա նշել է,  որ չի ցանկանում ցուցմունք տալ, սակայն պատրաստ է պատասխանել հարցերին:

Պատասխանելով հարցերին՝  նա հայտնել է,  որ ինքը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ,  ինքը երբևէ զենք չի ունեցել,  նույնիսկ չգիտի,  թե  «ԱԿ» տեսակի ինքնաձիգն ինչ է իրենից ներկայացնում:

Դատարանն  եկել է այն համոզման,  որ ամբաստանյալ Դավիթ Հակոբյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված արարքները:

Դատարանը գործի փաստերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանի  որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ եկել է այն համոզման,  որ  գործի դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն,  որը դատարանին հնարավորություն կտար հաստատող պատասխաններ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին,  այն է՝ ապացուցվա՞ծ է,  արդյոք, ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը:

Դատարանը փաստել  է, որ  Դավիթ  Հակոբյանին առաջադրված մեղադրանքների հիմքում որպես նրա  կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու հանգամանքները  հաստատող ապացույցներ,  ի թիվս այլ ապացույցների` դրվել են տուժող Սերգեյ Միքայելյանի,  վկաներ Յուրի Սահակյանի,  Ազատ  Բաղդասարյանի,  պաշտպանության միջոց կիրառված,  կեղծ անվամբ վկաներ Գոհար  Ավետիսյանի և Վարդան Գրիգորյանի նախաքննական ցուցմունքները,  ինչպես նաև գործում գտնվող գրավոր և իրեղեն ապացույցները:

Սակայն քրեական գործի դատաքննության ընթացքում հաստատվել է,  որ տուժող Սերգեյ Միքայելյանի, վկաներ Յուրի Սահակյանի,  Ազատ  Բաղդասարյանի,  Հայկ Ղուկասյանի կողմից դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ գործի  կարևոր հանգամանքների շուրջ: Մասնավորապես,   մի դեպքում  հաստատվում են հանցակազմի այնպիսի հատկանիշների առկայությունը, ինչպիսիք են սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը,  այդ թվում՝ հանցագործության շարժառիթը,  այն էլ՝ ոչ լրիվ,  մյուս դեպքում՝ այդպիսիք ամբողջությամբ հերքվում են:

Միաժամանակ  քրեական գործով հավաքված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների զանգվածում առկա չէ /չեն/ ապացույց  /ապացույցներ/,  որոնց միջոցով հնարավոր կլիներ հարթել նշված ցուցմունքների միջև առկա հակասությունները, ստուգել դրանցում պարունակվող տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանությունը՝ այդպիսով դատարանին հնարավորություն տալով դատողություններ անել նշված այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ:

Դատարանը պաշտպանության միջոց կիրառված, կեղծ անվամբ վկա Վարդան Գրիգորյանի ցուցմունքների վերաբերյալ արձանագրել է, որ վերջինիս և տուժող Սերգեյ Միքայելյանի ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ,  վկան որպես իր տեղեկությունների ձեռքբերման աղբյուր մատնանշում է տուժողին,  իսկ վերջինս ամբողջությամբ հերքում է վկայի հայտնած տեղեկութույունները,  այդ տեղեկությունները այլ ողջամիտ եղանակով հնարավոր չէ հաստատել: Այդ  պայմաններում դատարանը կրկին օբյեկտիվ հնարավորություն չունի գնահատելու նշված ցուցմունքների արժանահավատությունը:

Բացի այդ՝ նկատի ունենալով,  որ  քրեական գործով դատաքննության արդյունքում նշված վկայի ցուցմունքը դառնում է միակ և վճռորոշ ապացույցը մեղադրանքը հաստատող ապացույցների շարքում, այդ պայմաններում այն չի կարող դրվել կայացվելիք դատական ակտի հիմքում:

Դատարանի այս դիրքորոշումը բխում է ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և դրան համապատասխան ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայից, նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:

Դատարանն առարկայազուրկ է համարել անդրադառնալ պաշտպանության միջոց կիրառված, «Գոհար Ավետիսյան» կեղծ անվամբ վկայի նախաքննական ցուցմունքներին՝ որպես ապացույցի,  նկատի ունենալով,  որ քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Յուրի  Սահակյանը հայտարարել է,  որ նշված «Գոհար Ավետիսյան» կեղծ անվամբ նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել ինքը,  խնդրել է վերացնել իր նկատմամբ նախաքննության մարմնի կողմից կիրառված պաշտպանության միջոցը և հնարավորություն տալ իրեն ցուցմունքներ տալ միայն իր անունից:

Նման պայմաններում դատարանն արձանագրել է, որ քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքները (մասնավորապես՝ այնպիսիք, որոնք վերաբերում են մեղադրյալի՝ կատարված հանցագործություններին մասնակցությանը), անհրաժեշտ խորությամբ և լրիվ, նշված հանգամանքների ապացուցվածությունը կասկած է հարուցում, միաժամանակ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Դատարանն եկել է այն համոզման, որ Դավիթ Հակոբյանին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցությունը բացակայում է, ինչը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ:

Նշենք, որ Դավիթ Հակոբյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:02 12/12/2017  |  Արդարացման դատավճիռներ2016թ. տվյալներով նախորդ տարվա համեմատ արդարացման դատական ակտերի թիվն աճել է 23%-ով
15:10 09/12/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ
13:43 02/12/2017  |  Արդարացման դատավճիռներՉի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:21 29/11/2017  |  Արդարացման դատավճիռներԴատախազը 13 տարի ժամկետով ազատազրկում է միջնորդել. արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
19:17 24/11/2017  |  Արդարացման դատավճիռներԽոշոր չափերով խարդախության մեղադրանքում արդարացվել է
12:28 23/11/2017  |  Արդարացման դատավճիռներՆախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է
18:17 21/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է թմրամիջոց ապօրինի իրացնելու 24 դրվագով, մեկ դրվագով դատապարտվել
20:54 10/11/2017  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է ինքնիրավչության մեղադրանքում
15:37 04/11/2017  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը հրաժարվել է մեկ հոդվածով մեղադրանքից, դատարանն էլ այդ մասով արդարացրել է
14:31 25/10/2017  |  Արդարացման դատավճիռներՄահվան ելքով վրաերթի և վրաանցման գործով արդարացվեց

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]