ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցեղասպանություն գործելուց ոչ պակաս հանցագործություն է այն կոծկելը. դեկտեմբերի 9-ը ցեղասպանության կանխարգելման օրն է 12/09/2017 11:54 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը պետք է շարունակի ամրապնդել ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործում առաջամարտիկի իր դերը։
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից հռչակված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայտարարել է, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք ոչ միայն դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, այլ առհասարակ «ցեղասպանություն» երևույթը։
Ընդդեմ ցեղասպանության քաղաքական արշավի առաջամարտիկներից մեկն է Հայաստանը, եթե ոչ առաջամարտիկը։ Դրան էին ուղղված Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ համաժողով»-ները, որին ավանդաբար մասնակցում են տարբեր երկրների պատգամավորներ, քաղաքական ու գիտական գործիչներ»,-ասաց ԱԺ փոխխոսնակը՝ ավելացնելով, որ այս ուղղությամբ մեր երկրի քայլերը պետք է շարունակվեն՝ ներառելով ցուցահանդեսներից մինչև գիտական քննարկուﬓերի անցկացում։
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահը այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին հայտարարել է 2018-ին ցեղասպանության դատապարտման հռչակագրի ընդունման 70-րդ տարելիցի առիթով տարբեր միջոցառումներ անցկացնելու Հայաստանի մտադրության մասին։ Քաղաքական գործիչն ընդդեմ ցեղասպանության պայքարի գործում կարևոր համարեց նաև ՀՀ ԱԺ-ի կողմից հույների ու ասորիների ցեղասպանության ճանաչումը։
«Մենք բոլոր վեհաժողովներում խոսում ենք այդ երևույթի վերաբերյալ։ Ես որպես ԱԺ փոխխոսնակ արդեն մի քանի իմ արտասահմանյան հանդիպուﬓերի ժամանակ իմ խորհրդարանական գործընկներին կոչ եմ արել միավորմիել ընդդեմ ցեղասպանության երևույթի, դատապարտել թե Հայոց, թե առհասարակ ցեղասպանությունները, որ դա ունենա կանխարգելիչ դեր»,-ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։ Նա տեղեկացրեց, որ օրեր հետո պաշտոնական այցով լինելու է Վիլնյուսում և Ռիգայում, որտեղ ևս արտաքին քաղաքական օրակարգի հարցերից է լինելու ցեղասպանության թեմայի բարձրաձայնումը։
Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի կարևոր առաքելություններից է պայքարը ժխտողականության դեմ, քանի որ «ցեղասպանություն գործելուց ոչ պակաս հանցագործություն է այն կոծկելն ու արդարացնելը»։ «Այս իմաստով մենք պետք է շարունակենք թե քաղաքական, թե գիտական, թե բոլոր հարթություններում ընդդեմ ցեղասպանության մեր արշավը։
Հայ ժողովուրդն իր մաշկի վրա է զգացել ցեղասպանություն երևույթի ամենավատ վնասները։ Այդ հարցում մենք պետք է ձգտենք ունենալ ողջ քաղաքակիրթ աշխարհի, բոլոր պետությունների աջակցությունը, ում համար մարդու իրավունքների պաշտպանության հարցը սուրբ պարտականություն է, որպեսզի միասնական քայլերով դատապարտելով նախկին ցեղասպանությունները, կանխարգելենք նոր ցեղասպանությունները»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Նա կրկնեց պարզ ճշմարտությունը, համաձայն որի, քանի դեռ չես ճանաչում ու դատապարտում նախկին ոճրագործությունները, 21 դարում դրանց կրկնության վտանգը միշտ կա։
«Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժման» հռչակագիրն ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողﬕց։ Այն ցեղասպանության իրավական սահմանումն ու իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացված բազմամյա աշխատանքի հանգուցակետն է, ով ստեղծեց «գենոցիդ» եզրը` հիմք ընդունելով ասորիների կոտորածները, Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը (աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայք):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել