Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Սյունիքի նախկին մարզպետի մերձավոր ազգականը հաղթել է դատարանում. հակառակ կողմը չի հաշտվում պարտության հետ 10/28/2017   12:55  |  Վարչական իրավունք

Երեք տարվա պայքարից հետո դատարանը վերջապես իր կայացրած վճռով վերականգնել է ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր ազգական Գայանե Շալունցի իրավունքները: Վերջինս գտնում է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնից իրեն հեռացնելու հարցում իր ազդեցությունն է ունեցել  նախկին մարզպետ ազգականը, ում հետ իր հարաբերությունները լարված են:

Եվ այսպես ՀՀ վարչական դատարանը՝  դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, ամբողջությամբ  բավարարել է Գայանե Շալունցի ներկայացուցիչներ Զարուհի Հայրապետյանի և Կարեն Մեժլումյանի հայցն   ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարության: 

Դատարանը բավարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014թ. հրամանը՝  «Գայանե Շալունցի նկատմամբ  «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին»,   03.10.2014թ.  հրամանը՝  «Գայանե Շալունցի նկատմամբ  «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին»  և 03.10.2014թ. հրամանը՝ Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին, վերացնելու (անվավեր ճանաչելու), Գայանե Շալունցի խախտված իրավունքը վերականգնելու, այն է՝ Գայանե Շալունցին իր նախկին աշխատանքին (զբաղեցրած պաշտոնին) վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից նրա միջին աշխատավարձը գանձելու, բողոքարկումների շրջանակներում Գայանե Շալունցի նկատմամբ  «Զբաղեցված պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 19.09.2014թ. որոշումը վերացնելու հայցապահանջները:

Դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 23.09.2014թ.-ի  հրամանը՝  «Գայանե Շալունցի նկատմամբ  «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին»:

Անվավեր է ճանաչվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 03.10.2014թ.-ի  հրամանը՝  «Գայանե Շալունցի նկատմամբ  «Զբաղեցրած պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու մասին», ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության 03.10.2014թ.-ի  հրամանը՝  Գայանե Շալունցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանից  զրկելու մասին և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի Գայանե Շալունցի նկատմամբ  «Զբաղեցված պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելուն համաձայնություն տալու մասին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 19.09.2014թ.-ի   որոշումը:

Վճռով դատարանը պարտավորեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությանը  վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, Գայանե Շալունցին վերականգնել իր պաշտոնում:

Իսկ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 03.10.2014թ.-ից մինչև նախկին պաշտոնում վերականգնելու ամսաթիվը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունից պետք է գանձվի Գ. Շալունցի միջին աշխատավարձը:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Գ.Շալունցի ներկայացուցիչ  Զարուհի Հայրապետյանը նշեց, որ գործը բավականին խրթին էր այն տեսանկյունից, որ երեք տարի է արդեն, 2014թ.-ից գտնվում է դատարաններում:

Դեռևս 2014թ. հայցվոր կողմը վիճարկել է Քաղծառայության խորհրդի որոշումը պաշտոնից ազատելու համաձայնություն տալու մասին, սակայն Վարչական վերաքննիչ դատարանը գտել էր, որ այն վարչական ակտ չէ և պետք է վիճարկվեր ոչ թե Քաղծառայության խորհրդի համաձայնություն տալու որոշումը, այլ ինքնին աշխատանքից ազատելու մասին հրամանը: Այդ հանգամանքը հիմք ընդունելով՝  կողմը 2016թ. ներկայացրել էր հայցադիմում, մասնավորապես, այդ վարչական ակտը անվավեր ճանաչելու մասին:

Նախագահող դատավորը սկզբնապես վարույթ չէր ընդունել հայցադիմումը, քանի որ հայցվոր կողմը հարգելի պատճառով բաց էր թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված երկամսյա ժամկետը՝  հայցադիմումը ներկայացվել էր ավելի քան երկու տարի անց:  Սակայն Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել էր հայցվորի բողոքը ու ուղարկել այն Վարչական դատարան՝ քննության:

Քննությունը Վարչական  դատարանում տևել էր գրեթե մեկ տարի: Ընդ որում, դատարանը մեկ անգամ խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո  որոշել էր վերսկսել գործի վարույթը՝ իրավախախտումներից մեկի մասով գործում բացակայում էին համապատասխան նյութերը, դատարանը պահանջել էր դրանք պատասխանող կողմից:

Ըստ գործի փաստական հանգամանքների, Գայանե Շալունցին աշխատանքից հեռացրել էին ենթադրյալ երկու կարգապահական խախտման համար: Խախտումներից մեկի մասով այս գործի քննության ընթացքում պատասխանող կողմն ընդունել է, որ իսկապես որպես այդպիսին այդ խախտումը տեղի չի ունեցել: Մասնավորապես, կենսաթոշակառուներից  մեկի մասով արձանագրվել էր, որ իբրև թե նրան ավել կենսաթոշակ է վճարվել այն դեպքում, որ նման անուն-ազգանվամբ անձ առհասարակ գոյություն չի ունեցել: Խոսքը թոշակառուներից մեկի մասին է, ով իբրև թե մահացել է 2014թ.,  նա ոչ միայն չէր մահացել, այլև նման անուն-ազգանունով շահառու առհասարակ գոյություն չի ունեցել, այլ անուն ազգանունով շահառու էր գոյություն  ունեցել, նա էլ մահացել է ոչ թե 2014, այլ 2012թ.: Այսինքն՝ ենթադրյալ իրավախախտումներից մեկն առհասարակ բացառվել էր:

Զարուհի Հայրապետյանն փաստեց, որ դատարանը պատճառաբանական մասում անդրադարձել է ոչ միայն  իրենց կողմից բարձրացված հիմքերին, այլ նաև պատասխանող կողմի փաստարկներին: Այսինքն՝  կայացվել է օրենքի պահանջներին համապատասխանող դատական ակտ՝  հայցվորի, պատասխանողի դիրքորոշմանն անդրադառնալով՝  կատարվել է եզրահանգում:

Դատարանը, մասնավորապես, անդրադարձել է այն հանգամանքին, արդյոք Գայանե Շալունցի կողմից  որևէ միջոց ձեռնարկվե՞լ է ավել վճարված կենսաթոշակի գումարները վերականգնելու ուղղությամբ, թե ոչ, որովհետև Գայանե Շալունցին տրված է եղել հենց  նման հանձնարարական և  իբրև թե հանձնարարականի չկատարման համար Գայանե Շալունցին հեռացրել են  աշխատանքից:

Դատարանն անդրադարձել է նաև հայցվոր կողմի  արտահայտած դիրքորոշմանն առ այն, որ հանձնարարականը իրավաչափ չէ: Ըստ  հանձնարարականի,  գումարները պետք է վերականգնվեին  մեղավոր անձից, սակայն  հանձնարարականում նշված չէ,  թե ինչ ժամանակահատվածում պետք է Գայանե Շալունցը վերականգնի այդ գումարները:

Ընդ որում, Գայանե Շալունցը նախքան այդ հանձնարարականը նշել էր, թե կոնկրետ ովքեր են խախտումներ թույլ տված անձինք, վերջիններս էլ խնդրել էին սահմանել ժամանակացույց այդ գումարները վերականգնելու համար: «Դրան ի պատասխան տրվել էր հանձնարարական, որ  այդ պատճառաբանությունը հիմք չենք ընդունում, և գումարը պետք է մեղավոր անձից վերականգնել, իհարկե մեղավոր անձն ով է, որևէ պատասխան ըստ էության չտրվեց, սակայն դատավարության ժամանակ պատասխանող կողմը ենթադրաբար նկատի ուներ Գայանե Շալունցին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ամեն դեպքում դատարանն արձանագրել է, որ տրված հանձնարարականը ոչ իրավաչափ է այն պատճառով, որ չի երևում, թե մեղավոր անձ ասելով ինչ են ի նկատի ունեցել, ինչ ժամանակահատվածում պետք է գումարի վերականգնում լիներ:

Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ իր վստահորդը   նիստի ընթացքում հայտարարություն էր արել՝  «նպատակային պետք էր հանել Գայանե Շալունցին աշխատանքից, դրա համար չեք թողել, որ սահմանվի ժամանակացույց, և անձը հասկանա ինչ ժամանակահատվածում պիտի վերականգնի»:

Հայցվոր կողմը բարձրացրել էր նաև  ենթադրյալ խախտման  և նշանակված պատասխանատվության  համաչափության հարցը:   Դատարանն այդ հարցին անդրադառնալով՝  արձանագրել էր  ոչ համաչափ լինելու հանգամանքը:

Դատարանն ընդունել էր նաև  հայցվոր կողմի  փաստարկն  ու  դատական ակտում հստակ նշել է, որ եթե ավել վճարված կենսաթոշակի գումար կա, այդ գումարի վերականգնման համար միջոց պետք է ձեռնարկեր հենց ինքը պատասխանող կողմը, ոչ թե Գայանե Շալունցը, որովհետև օրենքն է այդպես փաստում: Ըստ այդմ, ավել վճարված գումարները վերականգնելու ուղղությամբ լիազոր մարմինը, որը տվյալ դեպքում պատասխանող կողմն է, պարտավոր էր  միջոցներ ձեռնարկել:     

Այսպիսով, եզրահանգեց հայցվորի ներկայացուցիչը,  դատարանն արձանագրել է, որ Գայանե Շալունցի կողմից թույլ չի տրվել որևէ խախտում, որ հիմք կհանդիսանար ամենախիստ կարգապահական պատասխանատվության համար, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար, դրան գումարած դասային աստիճանից զրկելու համար:  

Հակառակ օրենքի չափանիշներին համապատասխանելուն  և ներքաղաքական ինչ-ինչ իրավիճակի փոփոխությանը՝  դատական ակտը միահամուռ բողոքարկել են երկու պատասխանողները և որպես երրորդ անձ ներգրավված կողմը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

 

Լուսանկարում՝ փաստաբան Զարուհի Հայրապետյանը

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]