Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

Զարմուհուն աշխատանքից ազատել են Սյունիքի մարզպետ քեռու պարտադրանքով և հորդորով. բողոք է ներկայացվել դատախազություն 09/07/2016   23:43  |  Քրեական խրոնիկոն

Սյունիքի մարզպետի քրոջ դուստրը՝ Գայանե Շալունցը, բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, իր հաղորդման հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնի նախկին պետ Գայանե Շալունցի՝ Հատուկ քննչական ծառայություն ներկայացրած հաղորդման համաձայն, 2014 թվականին Գորիսի տարածքային բաժնում կատարված ուսումնասիրության արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներառվել, ինչն էլ հիմք է հանդիսացել իրեն աշխատանքից ազատելու համար:

Գայանե Շալունցի պնդմամբ, իրեն աշխատանքից ազատել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պարտադրանքով և հորդորով, քանի որ իրենց միջև միշտ եղել են լարված հարաբերություններ: Հիշյալ պաշտոնը Գ.Շալունցը զբաղեցրել է 29.05.2007-ից մինչև 23.09.2014 թ.:

ՀՀ Գլխավոր դատախազությունում 14.03.2016 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, հարուցվել է քրեական գործ: ՀՀ Գլխավոր դատախազը 17.03.2016 թ. քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սակայն ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը 30.05.2016 թ. որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանի 2016 թ. հունիսի 7-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է: ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը 05.08.2016 թ. նորից որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին:

Վարույթն իրականացնող մարմինը դեռևս 30.05.2016 թ. թվարկելով գործում անցնող թվով վեց անձանց ցուցմունքները արձանագրել է, որ նրանց արարքում բացակայում են փաստաթուղթ կեղծելու, պաշտոնական կեղծիքի, ինչպես նաև պետական ծառայության դեմ ուղղված որևէ այլ հանցագործության, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական լիազորություններն անցնելու կամ պաշտոնական անփութության հատկանիշները:
Լրացուցիչ նախաքննությունից հետո վարույթ իրականացնող մարմինը կայացնելով կարճման մասին որոշում՝ վերը նշվածին հավելել է՝ գործի լրացուցիչ նախաքննության արդյունքում որևէ նոր տվյալներ ձեռք չեն բերվել, որոնք կարող էին հիմք հանդիսանալ հիշատակված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելու համար, հետևաբար քրեական գործով վարույթը ենթակա է կարճման: Մասնավորապես, պաշտոնական անփութության և փաստաթղթերը կեղծելու մասով վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները վկայում են վրիպակի մասին: Դա, ի վերջո, նշանակություն չի ունեցել գործի լուծման համար, քանի որ դատարանը, անդրադառնալով այն խախտումներին, որոնք հիմք են հանդիսացել Գ. Շալունցի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար, արձանագրել է, որ Գայանե Շալունցի տույժի հիմքում ընկած է եղել ևս մեկ` ավելի էական խախտում, որից ելնելով էլ Գ. Շալունցին զբաղեցրած պաշտոնից ազատելը համարել է հիմնավորված:

Գ.Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ նախաքննության մարմինը չի իրականացրել գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, որի արդյունքում եկել է անիրավաչափ եզրահանգման այն մասին, որ կատարված արարքը իր մեջ պաշտոնական կեղծիք չի պարունակում: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը չի գնահատել գործում առկա ապացույցները, չի գնահատել հեռախոսների վերծանումները, որից պարզ կդառնար, որ իսկապես թե՛ Նահապետ Դավթյանի, թե՛ Արայիկ Պարոնյանի, թե՛ Արմեն Աբրահամյանի կողմից զանգեր եղել են ուղղված իրեն, որով պահանջել են ազատման դիմում ներկայացնել:

Քննիչը փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական անփութության հանցակազմերի բացակայության հիմքում դրել է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտով հաստատված հանգամանք, որն իրավունք չուներ կատարելու, բացի այդ կարգապահական տույժի հիմքում ընկած մյուս ենթադրյալ իրավախախտման մասով չի իրականացրել որևէ քննություն, սակայն այդքանով հանդերձ եզրահանգել, որ թվով 6 պաշտոնատար անձանց արարքում բացակայում է պաշտոնական անփութության հանցակազմը, իսկ նրանց կողմից կատարված օրենքով ոչ թույլատրելի արարքը` կարգապահական տույժի հիմքում դրված կենսաթոշակային գործում գոյություն չունեցող անձ նշելը, որակել որպես վրիպակ:

Ըստ բողոքաբերի ներկայացուցչի, թե՛ մոնիթորինգի և վերլուծության վարչության պաշտոնատար անձինք, թե՛ քաղաքացիական ծառայության պաշտոնատար անձինք դիտավորությամբ են Գայանե Շալունցին աշխատանքից ազատման հիմքում մտցրել կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն` նպատակ ունենալով և ստեղծելով աշխատանքից ազատման հիմքեր: Իսկ վարույթն իրականացնող մարմինը այդ կեղծ տեղեկությունը դիտել է վրիպակ:

Գայանե Շալունցն ու նրա ներկայացուցիչ Զարուհի Հայրապետյանը պահանջում են վերացնել ՀՔԾ ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից 05.08.2016թ. կայացված որոշումը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]