ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրիկ Խաչատրյանի ազգականուհին՝ Գայանե Շալունցը, զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան 11/07/2016 19:27 | Վարչական իրավունք
Իր քեռու՝ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, պաշտոնավարման ընթացքում՝ 2014թ., Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնից հեռացված Գայանե Շալունցի գործում զարգացումներն այժմ էլ իր օգտին չեն՝ նաև քեռու պաշտոնանկությունից հետո:
Այսպես, սկզբնապես Գայանե Շալունցի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը (ներկայումս Գ.Շալունցի ներկայացուցիչն է նաև փաստաբան Զարուհի Հայրապետյանը) դիմել էր ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով Քաղծառայության խորհրդի որոշումը, դրա հիման վրա ընդունված նրան պաշտոնից ազատելու հրամանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կայացրել է հայցադիմումը վերադարձնելու որոշում՝ հստակ նշելով, որ Քաղծառայության խորհրդի որոշումը և հրամանը վարչական ակտեր են, ուստի պետք է դիմել Վարչական դատարան:
«Ճիշտ է, այն ըստ էության աշխատանքային վեճ է, սակայն քանի որ հանրային իրավահարաբերություններից բխող վեճ է, այսինքն՝ մյուս կողմը պետական մարմին է և գործի բնույթն ինքնին հանրային իրավահարաբերություններից բխող վեճ է՝ մեզ ասացին՝ գնացեք Վարչական դատարան»,- «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այսպես ներկայացրեց ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ որոշումը Գ.Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը:
2014թ. ստանալով հայցադիմումը վերադարձնելու որոշումը, հայցվորի ներկայացուցիչները դիմել են Վարչական դատարան, որը վարույթ է ընդունել հայցադիմումը, ըստ էության իրականացրել գործի քննություն, այդուհանդերձ բովանդակային առումով այն մերժել է: Դատարանը, մասնավորապես, հաստատված է համարել, որ Գայանե Շալունցին աշխատանքից ազատել էին երկու ենթադրյալ իրավախախտման համար, որից մեկի մասով դատարանը հաստատված է համարել, որ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություն է տրվել: Երկրորդի մասով դատարանը գտել է, որ այն հիմք է աշխատանքից ազատելու համար:
Համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, հայցվորն ու իր ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը բողոքարկել են այն Վարչական վերաքննիչ դատարան: Վերջինս՝ քննելով բողոքը, սակայն կարճել է գործի վարույթը: Դատարանն արձանագրել է, որ վիճարկված Քաղծառայության խորհրդի որոշումը վարչական ակտ չէ, այլ վարչական ակտ է քաղաքացուն աշխատանքից ազատելու հրամանը, քանի որ Քաղծառայության խորհրդի որոշմամբ ընդամենը համաձայնություն է տրվել աշխատանքից ազատելու համար: Եվ քանի որ վիճարկվել է Քաղծառայության խորհրդի որոշումը, որպես հետևանք՝ աշխատանքից ազատելու հրամանը, հետևաբար՝ հայցվոր կողմը չի կարող օգտվել դատական պաշտպանությունից և այդ պատճառաբանությամբ գործի վարույթը կարճվել է:
Այդ որոշման դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, համաձայն չլինելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ, հայցվոր կողմը միաժամանակ որոշել է Վարչական դատարան նոր հայց ներկայացնել՝ վիճարկելով արդեն աշխատանքից ազատելու հրամանը: Վարչական դատարանը, սակայն, որոշմամբ մերժել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և հայցադիմումն ինքնին:
Զարուհի Հայրապետյանը պարզաբանեց, որ փաստ է, որ բաց է թողնվել աշխատանքից ազատելու հրամանը բողոքարկելու երկամսյա ժամկետը, բայց քանի որ Քաղծառայության որոշումն իրենց կողմից դիտարկվել է որպես վարչական ակտ, ապա ավելի վաղ բողոքարկել էին ա՛յդ որոշումը:
«Եվ մենք հայցադիմումի մեջ հստակ նշել էինք, որ հարգելի դատարան, քանի որ կողմը փաստացի չգիտեր ու չէր կարող կանխատեսել, որ Վարչական վերաքննիչ դատարանը նման դիրքորոշում կարտահայտի, որ Քաղծառայության խորհրդի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, այլ վարչական ակտ է աշխատանքից ազատելու հրամանը, հետևապես քանի որ ժամկետ ենք բաց թողել, այդ պատճառաբանությունից ելնելով՝ խնդրում ենք բաց թողնված ժամկետը հարգելի համարել ու հայցադիմումն ընդունել վարույթ»: Դատարանը, սակայն, գրել է, որ հայցվոր կողմը պարտավոր էր իմանալ, որ ըստ էության հրամանը վարչական ակտ է:
Զ.Հայրապետյանը գտնում է, որ քաղաքացին պարտավոր չէր իմանալ, որ Քաղծառայության խորհրդի որոշումը վարչական ակտ չէ, այլ վիճարկման ենթակա է հրամանը: «Ինչո՞ւ, որովհետև իրավակիրառ պրակտիկայում, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, Վարչական դատարանի մեկ այլ որոշմամբ այլ գործի շրջանակներում վիճարկվել է հենց Քաղծառայության խորհրդի որոշումը, որպես հետևանք՝ հրամանը, դատարանն իրականացրել է գործի ըստ էության քննություն, այսինքն՝ Քաղծառայության խորհրդի որոշումը դիտել է որպես վարչական ակտ: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ իրավակիրառ պրակտիկայում նույն Վարչական, Վճռաբեկ դատարանների և Վարչական վերաքննիչ դատարանի կողմից միևնույն հարցի կապակցությամբ առկա են տարաբնույթ մոտեցումներ. մի դեպքում վերջինս գտնում է, որ Քաղծառայության խորհրդի որոշումը վարչական ակտ չէ, մեկ այլ դեպքում Վարչական և Վճռաբեկ դատարանները քննում են որոշումը որպես վարչական ակտ վիճարկելու պահանջ, բայց Գայանե Շալունցի պարագայում ստացվում է, որ դա վարչական ակտ չէ՞»,- ասաց Զ.Հայրապետյանը:
Փաստաբանի գնահատմամբ, արդյունքում փակուղային իրավիճակ է ստեղծվել, փաստացի Գայանե Շալունցը զրկվել է դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից՝ իրավական անորոշության պատճառով: «Հիմքեր ու նախադրյալներ են ստեղծվում Եվրոպական դատարան դիմելու համար»,- ասաց Զարուհի Հայրապետյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ