Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն սկզբունքորեն եմ դեմ. Գևորգ Կոստանյան 05/31/2017   17:21  |  Հարցազրույց

Երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: Այս և այլ օրենսդրական հարցերի շուրջ է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր,ՀՀ նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: 

- Պրն. Կոստանյան, արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի շուրջ կան շատ հակասական կարծիքներ: Ստացվում է, որ այս նախագծով փորձ է արվում կանխել քննչական մարմիններից,  դատախազությունից փորձառու կադրերի արտահոսքը: Վերջինիս մասին երեկվա Ձեր ելույթում  նշեցիք նաև Դուք:

-Այո, իրականում այս օրենքի անհրաժեշտությունն իրոք կա։ 2013թ. դեկտեմբերին, երբ այս օրենքն ընդունվեց, բազմաթիվ դատախազներ և քննիչներ գերադասում էին գնալ միանգամից կենսաթոշակի, որովհետև ավելի բարձր թոշակ էին ստանալու, քան մնալ: Եվ դա իրոք բերեց շատ լուրջ կադրային արտահոսքի, և հիմա մենք փորձեցինք, փաստորեն, այդ օրենքով կանխել հետագա արտահոսքը, որովհետև և՛ քննչական մարմիններում, և՛ դատախազությունում կան քսան տարին լրացած  աշխատանքային ստաժ ունեցող այնպիսի փորձ և այնպիսի ինտելեկտուալ կարողություն ունեցող դատախազներ և քննիչներ, որոնց անհրաժեշտությունն այսօր երկիրն ունի: Հետևաբար, մենք պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ քննիչներն ու դատախազները շարունակեն իրենց պաշտոնավարումը: Խոսքը սրա մասին է:

Իսկ նպատակահարմարության տեսակետից իրականում ստացվել էր այնպես, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին այդ պաշտոնում պաշտոնավարող դատախազը, ինչն անարդարացի մոտեցում է ընդհանրապես: Այսինքն՝ պատկերացրեք մի դատախազ, որն ազատվեց պաշտոնից, երկու անգամ ավելի շատ գումար է ստանում ամեն ամիս, քան այն դատախազը, որն այդ պահին աշխատում է տվյալ պաշտոնում:   Ակնհա՛յտ  անարդարություն է:  Եվ մենք փորձեցինք ուղղակի այդ անարդարությունը հնարավորինս շտկել և նվազագույնի հասցնել:

Փաստորեն,  առաջին, լուրջ և պրոֆեսիոնալ կադրերին համակարգում պահելու անհրաժեշտությունից ելնելով և երկրորդ, անարդարացի մոտեցումը կանխելու տեսակետից:

-Այդ հետևանքները հաշվի չե՞ն առնվել տարիներ առաջ օրենքն ընդունելիս, չէ՞ր հաշվարկվել, թե օրենքի ընդունմամբ ի՞նչ իրավիճակ կստեղծվի իրականում համակարգում: Ստացվում է՝ օրենքներն ընդունվում են առանց դրանց հետևանքներն հաշվարկելո՞ւ:  

-Ես ձեռնպահ կմնամ ասել՝  այդ օրենքն ինչ  հիմնավորմամբ ընդունվեց, բայց ես կասեմ հետևյալը՝ չի կարելի շտապել սոցիալական ապահովության օրենքներ ընդունելու հարցում: Այսինքն՝ թե այն ժամանակ են շտապել, թե հիմա շտապեցինք, թե երբ, բայց շտապողականությունը կենսաթոշակի, այսինքն՝ սոցիալական ապահովության կայունության տեսակետից անընդունելի բան է:

-Դուք Ձեր ելույթում խոսեցիք սոցիալական ապահովության կայունության մասին: Արդյոք այս օրինագիծը նպաստո՞ւմ է դրան:   

-Այո, հենց դրա համար եմ ասում, կարևորը նա է, որ այն դատախազը, որը հիմա աշխատում է,  որի քսան տարին լրացած է, կամ այն քննիչը, որը հիմա պաշտոնավարում է, ինքը չմտածի՝ այ, հեսա մի տարի հետո եմ գնալու թոշակի, այսինքն՝ ժամանակավորության զգացումն իր մոտից հանում ենք մենք: Այսինքն, ընկեր, դու արդեն մնա ու աշխատիր: Ժամանակավորության զգացումը միշտ կոռուպցիոն ռիսկ էլ է իր հիմքում դնում, որովհետև եթե մարդը գիտի, որ այ հեսա 2018թ. ընդունենք հունիսին արդեն օրենքը գործելու է, և ինքը պակաս թոշակ է ստանալու, հետևաբար մտածելու է՝ շատ լավ, աշխատելու եմ այս մեկ տարին, մեկ տարուց հետո գնամ թոշակի: Ժամանակավորության զգացում է ունենում, իսկ դա անպայմանորեն ազդում է թե՛ աշխատանքի արդյունավետության վրա, և թե՛ դրա կոռուպցիոն դրսևորումների հնարավորության վրա:

-Իսկ բացի այս փոփոխությունից ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ անել կայունությունն ապահովելու համար:

-Ես կասեմ, լավ հարց եք տալիս, ես կարծում եմ, որ հենց այս օրենքների քննարկումը ուղղակի բերեց նրան, որ  ժամանակն է, որպեսզի մենք մտածենք հատկապես իրավապահ ոլորտում սոցիալական ապահովության կայունության ներդրման երաշխիքներ ստեղծելու մասին՝ ա) միասնական մոտեցում ցուցաբերելու տեսակետից և բ) այդ միասնականությունը տևական ժամանակահատվածում երաշխավորելու տեսակետից:

-Երեկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև դատավորների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մասին՝ մինչդեռ նախագիծը վերաբերում է միայն դատախազներին ու քննիչներին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ:    

-Դե, պառլամենտն այն տեղն է, որ շատ ժամանակ անում են  հայտարարություններ, որոնք այդ պահին քննարկվող հարցի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Ես այդտեղ չեմ ուզում մեկնաբանություններ անել: Բայց այն, որ դատավորների կենսաթոշակի ապահովության հարցը հաստատ ավելի կայուն վիճակում է, քան քննիչներինը ու դատախազներինը, դա միանշանակ է:   

-Պրն Կոստանյան, կուզենայի, որ Դուք անդրադառնայիք մեկ այլ աղմկոտ նախագծի: Խոսքը «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին  է: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախագծի վերաբերյալ հայտնել է իր մտահոգությունը` նշելով, որ այն չի քննարկվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում: Ստացվում է՝ կառավարությունը նման լուրջ օրինագիծ է մշակում առանց խորհրդի կարծիքը հաշվի առնելո՞ւ:

-Խորհրդի կարծիքը հեչ կապ չունի այդ գործընթացի հետ: Ինչո՞ւ, որովհետև այս գործընթացը նախաձեռնել է հենց Հանրապետության Նախագահը, և սա հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող մի դրույթ է: Ինչո՞ւ հենց պետք է անպայման Խորհրդի կարծիքը հաշվի առնել: Կարող է, ես վստահ եմ, որ դա քննարկվել է, ընդունենք, Խորհրդի անդամների հետ, բայց դա չի նշանակում, որ ֆորմալ տեսակետից Խորհուրդը պետք է ինչ-որ դիրքորոշում հայտներ մարմնի ստեղծման առիթով:  

- Ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվելու է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի, ընդ որում, Էթիկայի հանձնաժողովի անդամները որոշ ժամանակ շարունակելու են պաշտոնավարել, ինչի պարագայում, ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, հանձնաժողովի անկախությունը վտանգված է: 

-Ես ընդհանրապես չեմ տեսնում տրամաբանություն, գուցե իրենք ինչ-որ տրամաբանություն դրել են հիմքում, բայց ես նման տրամաբանություն չէի դնի, որովհետև այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ինքն ինստիտուցիոնալ անկախ մարմին է, այլ հարց է, որ մարդիկ կարող են, ընդունենք,  զուտ նրա գործունեության արդյունքը նկատի ունենալով,   թերահավատորեն մոտենալ նրա անկախության դրսևորմանը: Ես նման ձևակերպում չէի տա, նման գնահատական չէի տա, ինչո՞ւ, որովհետև այն, որ այդ մարմինն անկախ է, միանշանակ դա փաստ է, ես ավելորդ եմ համարում դա քննարկել: Բայց այն, որ այդ մարմնի արդյունավետությունը հասարակության համար ակնհայտ չի եղել, դա էլ եմ արձանագրում: Բայց դրա պատճառն օբյեկտիվ է, այսինքն՝ այդ մարմինը չի ունեցել և այսօրվա գործող օրենսդրությամբ չունի այնպիսի լծակներ, այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կտա տեսանելի արդյունավետություն ապահովել հասարակության համար այդ ոլորտում: Եվ դրանով է պայմանավորված միայն այն հանգամանքը, որ ստեղծվում է փաստորեն այդ նոր մարմինը, և ամենակարևորը, այդ մարմինը ստեղծվում է հենց այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազայի հիման վրա, որովհետև այդ բազան բավականին կայուն, բավականին գործուն հիմք է հանդիսանում:

- Բացի այդ, հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն իրավապահ մարմին, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը՝ ընդհանրապես որքանո՞վ նպատակահարմար եք համարում նոր քննչական մարմնի ստեղծումը:    

- Բացարձակ նպատակահարմար չի: Այսինքն՝ նպատակահարմար չի ստեղծել, այսպես ասենք, եթե ձևակերպում տանք, մասնագիտացված քննչական մարմիններ, որովհետև եթե մենք ստեղծենք կոռուպցիայի դեմ պայքարող քննիչների և դատախազների ինստիտուտ, հետևաբար պետք է վաղը, մյուս օրը ստեղծենք հաշմանդամների նկատմամբ կատարված հանցագործություններով մասնագիտացված դատարաններ, կանանց նկատմամբ  կատարված հանցագործություններով մասնագիտացված քննիչներ և դատախազներ, այսինքն՝ մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն ես սկզբունքորեն եմ դեմ, այլ հարց է, որ այն մարմինները, որոնք կան, պետք է ունենան և կարող են ունենալ մասնագիտացված բաժիններ՝ Կոռուպցիոն հանցագործությունների բաժին, վարչություն, այլ ստորաբաժանումներ, կանանց ու երեխաների, սոցիալապես ոչ կայուն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ հանցագործություններով, սա այլ հարց է, այսինքն՝ մասնագիտացումը կարող է լինել համակարգի ներսում և ոչ թե տարբեր համակարգերի դրսևորմամբ:  

 

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]