Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը կօգնի՞ նրա ազգականին՝ վերականգնվել աշխատանքում 05/05/2017   19:08  |  Վարչական իրավունք

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քրոջ դստեր՝ Գայանե Շալունցի, գործը նոր ընթացք է ստանում՝ այն Վարչական դատարանում դատաքննության փուլ է մտել: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Գայանե Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը, իրենք հայցով խնդրում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատմանը հանգեցրած վարչական ակտը և Գ. Շալունցին վերականգնել աշխատանքում:

Ըստ հայցվոր կողմի, ոչ իրավաչափ է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնից Գ.Շալունցի ազատումը և արձանագրված ենթադրյալ խախտումներին անհամաչափ՝ կիրառված ամենախիստ կարգապահական տույժը՝ աշխատանքից ազատումը, դասային աստիճանից զրկումը:

Գայանե Շալունցը պնդում է, որ աշխատանքից ազատման հիմքում ու հետևում կանգնած է եղել իր քեռին՝ Սուրիկ Խաչատրյանը, ով լարված հարաբերություններ է ունեցել Գ. Շալունցի հետ:

Գործը Վարչական դատարանում քննվում է դատավոր Հրաչյա Այվազյանի նախագահությամբ, նույն այն դատավորի նախագահությամբ, ով սկզբնապես մերժել էր հայցվոր կողմի միջնորդությունը բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և հայցը վարույթ ընդունելու մասին:

Մինչ այդ՝ 2016թ., Վարչական վերաքննիչ դատարանը որոշմամբ կարճել էր գործի վարույթը, նշելով, որ Քաղծառայության խորհրդի որոշումը ենթակա չէ բողոքարկման, վիճարկման հայցի շրջանակներում, քանի որ այն չի հանդիսանում վարչական ակտ: Կողմն էլ հիմք ընդունելով բացառապես Վերաքննիչ վարչական դատարանի պատճառաբանությունը, 2016թ. նորից հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ոչ թե Քաղծառայության խորհրդի որոշումն, այլ աշխատանքից ազատման հրամանը: Հայցը վերադարձվել էր, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը գտել էր, որ կողմի պատճառաբանությունը ճիշտ է, հարգելի է համարել բացթողնված ժամկետը և գործն ուղարկել հետ՝ Վարչական դատարան:

Վարչական դատարանի օրերս տեղի ունեցած նիստին հայցվոր կողմը ներկայացրել է հայցի համապատասխան իրավական, փաստական հիմքերը: Հայցվոր կողմը՝ աշխատանքից ազատման հանգամանքները ուսումնասիրելով, գտել է, որ կենսաթոշակառուին ավել գումար վճարելու ենթադրյալ խախտման հիմքում իրականում կեղծ տվյալ է դրվել՝ կենսաթոշակառուն մահացել է ոչ թե 2014թ., այլ 2012թ., այսինքն՝ գործում է վաղեմության ժամկետն անցնելու ինստիտուտը, ըստ որի կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից, ուստի անձը չէր կարող ենթարկվել պատասխանատվության:

Հայցվոր կողմը դատարան է ներկայացրել ապացույցն առ այն, որ որպես աշխատանքից ազատելու հիմք նշվել է իրականությանը չհամապատասխանող տվյալ, այսինքն՝ կեղծ տվյալ, ինչն ըստ պատասխանողի, վրիպակ է: Այդ խախտման մասով պատասխանող կողմի՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներն որևէ դիրքորոշում, փաստարկ չեն նշել, իսկ հայցվոր կողմի հարցին, թե արդյոք այդ փաստական հանգամանքների պայմաններում կրկին պնդո՞ւմ են, որ խախտումն առկա է, նրանք ձեռնպահ են մնացել պատասխանելուց:

Ըստ Զարուհի Հայրապետյանի, երկրորդ ենթադյալ խախտումը նույնպես իրավաչափ չէ: Այսպես , 2014թ. օգոստոսի 25-ին Գայանե Շալունցին տրվել է հետևյալ հանձնարարականը. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ավել վճարված գումարները վերականգնելու ուղղությամբ», ընդ որում ավել վճարված գումարները պետք է վերականգնվեին մեղավոր անձից: Մինչ այդ՝ 2014թ. օգոստոսի 21-ին տրվել էր հանձնարարական, որպեսզի Գայանե Շալունցը միջոց ձեռնարկի ավել գումարները վերականգնելու ուղղությամբ: Գայանե Շալունցը՝ ձեռնարկելով միջոցներ կից գրությամբ պատասխանել է, որ մի մասը վերականգնել է, մի մասով էլ խնդրել է ժամանակացույց սահմանել այդ գումարները վերականգնելու համար, կցել է համապատասխան անդորրագրերը ու խախտումը կատարած աշխատակիցների բացատրությունները, որոնցում նրանք ընդունում են, որ թերացել են ու ժամանակ խնդրում պետբյուջե այդ գումարների հետգանձում իրականացնելու համար: Սակայն լիազոր մարմինը խնդրանքը չի ընդունել, տվել է հիշյալ օգոստոսի 25-ի հանձնարարականը, իսկ ապրիլի 28-ին հապշտապ դիմում ներկայացրել Քաղծառայության խորհուրդ՝ Գ.Շալունցին պատասխանատվության ենթարկելու համար:

Զարուհի Հայրապետյանը նշեց, որ թեև ուղղակի նշված չէ, թե ով է մեղավոր անձը, ով պետք է վերականգնի գումարները, սակայն ինքը ենթատեքստից հասկանում է, որ ի նկատի են ունենում Գայանե Շալունցին: Քննադատության չի դիմանում նաև «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ» ձևակերպումը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգը մեկն է՝ եթե ավել վճարված գումարը գերազանցում է կենսաթոշակառուի ստանալիք ամենամսյա գումարի կրկնապատիկը, ապա այդ դեպքում լիազոր մարմինը՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, պետք է հայց ներկայացնի դատարան ու հայցի շրջանակներում այդ կենսաթոշակառուից հետ գանձի այդ գումարները: «Եթե որևէ միջոց պիտի ձեռնարկվեր էլ, նախարարությունը պետք է հայցեր ներկայացներ ընդդեմ թոշակառուի, այլ ոչ թե Գայանե Շալունցն անձամբ իր գրպանից պետք է վճարում աներ»,- նկատեց փաստաբանը՝ գտնելով, որ նշված հանձնարարականը, որով աշխատանքից ազատել են Գայանե Շալունցին, իրավաչափ չէ և օրենսդրությունից չի բխում: Նման պայմաններում Գայանե Շալունցին չէին կարող ենթարկել պատասխանատվության, ընդ որում՝ անհամաչափ՝ ամենախիստ կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքից ազատում, դասային աստիճանից զրկում:

Փաստաբանը նշեց նաև, որ այս պահին բոլոր ավել վճարված գումարները վերականգնվել են կենսաթոշակառուների կողմից:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]