Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

ՀՀ սահմանադրական դատարանը մերժեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը 04/04/2017   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն այսօր քննեց ու Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց մի շարք օրենսդրական և կառավարության որոշումների դրույթներ, որոնք առնչվում են կասկածյալներին, մեղադրյալներին ու վկաներին: Գործը դատարանում քննվում էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ սահմանադրությանը համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» և «Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդման դադարեցնելուց հետո անմիջապես» դրույթները այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց «ստորագրություն չհեռանալու մասին» կամ «կալանք» կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում:

ՍԴ որոշմամբ, Սահմանադրությանը համապատասխանում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի «վկան պարտավոր է չմեկնել այլ վայր առանց դատարանի թույլտվության» դրույթը այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի վկայի այլ վայր մեկնելու թույլտվություն տալու դատարանի լիազորությունը պետք է իրականացվի ՀՀ սահմանադրության 40-րդ հոդվածի (Ազատ տեղաշարժվելու իրավունքը)) 4-րդ մասով նախատեսված նպատակի շրջանակներում և ՀՀ սահմանադրության 78-րդ ու 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության ու որոշակիության սկզբունքների պահպանմամբ, որով և կանխորոշվում են դատարանի հայեցողության սահմանները:

Ըստ ՍԴ որոշման, Սահմանադրությանը համապատասխանում են նաև «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունն և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ին թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի առաջին պարբերության «կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին», անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը», երկրորդ պարբերության «կասկածյալի և մեղադրյալի անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում» դրույթները:

Սահմանադրությանը համապատասխանում է «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունն և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի երրորդ պարբերությունը (ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 31-ի թիվ 823-Ն որոշման խմբագրությամբ) այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի հետաքննության կամ նախաքննության մարմիններն անձնագրի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ պետք է տան կալանքի տակ չգտնվող այն կասկածյալներին և մեղադրյալներին, որոնց նկատմամբ ընտրվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:

ՍԴ որոշմամբ, Սահմանադրությանը համապատասխանում է «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի թ) ենթակետը սույն որոշման մեջ բացահայտված սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի խափանման միջոցի կիրառման մասին տեղեկությունները կիրառման պահին ՍԷԿՏ համակարգում տեղադրելու պարտականությունը պետք է համահունչ լինի խափանման միջոցի վերացման մասին տեղեկատվությունը խափանման միջոցի վերացման պահին համակարգ ուղարկելու պարտականության հետ:

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հավելեց, որ Սահմանադրական դատարանը հստակ արտահայտել է իր իրավական դիրքորոշումները պատճառաբանական մասում նաև առ այն, որ համամիտ է պատասխանող Ազգային ժողովի հետ այն առումով, որ իրավակիրառական պրակտիկան ըստ էության Սահմանադրությանը չհամապատասխանող լուրջ դրսևորումներ ունի, և «մենք դա մատնանշելով՝ շեշտել ենք, որ դա հարիր չի իրավական պետության սահմանադրական պահանջներին և իրավակիրառական պրակտիկան՝ անկախ նորմի մեկնաբանությունից, պետք է ամբողջությամբ համապատասխանի իրավակարգավորմանը այն իրավական դիրքորոշումների շրջանակներում, որոնք Սահմանադրական դատարանը ներկայացրել է»:

Պատասխանող կողմի՝ ՍԴ-ում Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վահե Դանիելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ պրակտիկայում առաջանում է լուրջ խնդիր, երբ հետաքննության, նախաքննության մարմինները անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը, չեն վերադարձնում անձին անմիջապես խափանման միջոցը վերացնելուց հետո: Դրա հետևանքով անձը զրկվում է Հայաստանի Հանրապետությունը լքելու իրավունքից, ինչպես նաև այլ իրավունքներ իրացնելու, օրինակ՝ ընտրություններին մասնակցելու, հնարավորությունից:

Ըստ ԱԺ ներկայացուցչի, պրակտիկայում կա խնդիր, որ տուժողների ու վկաների անձնագրերն են վերցնում՝ դրա համար իրավական հիմք չլինելու պայմաններում:

Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով ԱԺ դիրքորոշումը, նշեց, որ նաև ըստ միջազգային պրակտիկայի, ինքնին անձնագիր վերցնելը չի համարվում անձի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակում, եթե այն վերցվում է անձի քրեական պատասխանատվությունից խուսափելու հետ կապված՝ հանցագործությունները կանխելու նպատակով:

Պրակտիկայում խնդիր է առաջանում Հայաստանի սահմանային անցակետերում, երբ խափանման միջոցը վերացնելուց հետո անգամ մի քանի տարի անց մարդկանց ասում են՝ դուք իրավունք չունեք անցնել սահմանը, քանի որ ոստիկանությունը որևէ ինֆորմացիա անցակետերին չի հաղորդել:

«Եվ ՍԴ-ն, նաև ԱԺ-ն այն դիրքորոշումն ունի, որ այդ դեպքերում պետական մարմնի պարտականությունն է անմիջապես տեղյակ պահել անցակետերին, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան առանց խոչընդոտների լքելու ՀՀ սահմանը»,- ասաց Վ.Դանիելյանը:

Ի տարբերություն Մարդու իրավունքների պաշտպանի՝ ԱԺ դիրքորոշումն է, որ վկայի ազատ տեղաշարժման իրավունքը չի սահմանափակվում այլ վայր առանց դատարանի թույլտվության չմեկնելու վկայի պարտավորության հետ կապված:

«Ուղղակի այս դեպքում անձը պարտավոր է տեղյակ պահել դատարանին իր գտնվելու նոր վայրի մասին: Կախված քրեական գործի համար նրա հայտնած տեղեկությունների կարևորությունից՝ դատարանը համաչափության սկզբունքից ելնելով, կարող է անձին որոշակի ժամկետով արգելել որոշակի վայր մեկնել»,- ասաց ԱԺ ներկայացուցիչը՝ հավելելով, որ նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվում է ապացույցների դեպոնացման ինստիտուտ, որն «այլևս բացառում է նման խնդիրների առաջացումը»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:55 24/01/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ երկու որոշումների ոչ պատշաճ կատարումը սահմանադրական օրինականության հաստատման լուրջ սպառնալիք է դարձել. ՍԴ
14:58 02/12/2016  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ՝ քրեական վարույթի ընթացքում քաղաքացիների անձնագրերը վերցնելու հարցով
15:11 28/01/2016  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍԴ-ն համամիտ չէ ՄԻՊ-ի եզրահանգման հետ
14:40 14/12/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍԴ. Պետությունը պետք է իրավական համապատասխան լուծումներ գտնի՝ բացառելով մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի խախտումը
17:06 08/12/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Պետությունը պետք է իրավական լուծումներ գտնի, եթե իր կողմից իրականացվող միջոցառումը միջամտում է բնակչության որոշակի հատվածի կրոնական համոզմունքներին
16:52 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՕմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվել է հակասահմանադրական
17:24 07/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱնգործունակ անձի՝ իրեն գործունակ ճանաչելու համար դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը հակասում է ՀՀ սահմանադրությանը
11:20 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕրենքների միջև հակասությունները՝ մահացածի չվճարված կենսաթոշակի գումարը որպես ժառանգություն չստանալու պատճառ
21:01 11/06/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ի դիմումը՝ խորհուրդ տալով դիմել վարչական դատարան
17:32 10/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ի դիմումը. Խնդիրը հանգում է օրինականության բողոքարկմանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]