Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան

ՍԴ. Պետությունը պետք է իրավական լուծումներ գտնի, եթե իր կողմից իրականացվող միջոցառումը միջամտում է բնակչության որոշակի հատվածի կրոնական համոզմունքներին 12/08/2015   17:06  |  ԼՐԱՀՈՍ

 
Սահմանադրական դատարանը, այսօր գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը, որոշեց, որ «Նույնականացման քարտերի մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքների վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ ՍԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:
 
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
Կարեն Անդրեասյանը վիճարկել էր «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությամբ, 8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությամբ ամրագրված դրույթների, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի սահմանադրականությունը:
 
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված է, որ անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: 
 
8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությամբ ամրագրված է, որ նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:
 
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրված է, որ ռեգիստրում, ի թիվս բնակչի անհատական այլ տվյալների, մշակվում են կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:
 
Ներկայացնելով ՍԴ որոշման եզրափակիչ մասը, դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հավելեց, թե ՍԴ-ն հատուկ կարևորել է և որոշման մեջ մասնավորապես նշել, որ ՍԴ-ն գտնում է, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի վեճի առարկա դրույթի սահմանադրականության հարցն էապես պայմանավորված է պատասխանողի՝ օրենքն ընդունած Ազգային ժողովի, կողմից մատնաշնված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի իրավակարգավորումների բնույթով, ինչը, սակայն, ՍԴ-ում դիմողի կողմից չի վիճարկվել և, ՍԴ-ի մասին օրենքի պահանջներից ելնելով, այս գործի շրջանակներում քննության առարկա լինել չի կարող: 
 
«Ընդ որում՝ այդ օրենքով են սահմանվում կենսաչափական տվյալների մշակման առանձնահատկությունները, որոնց համաձայն, կենսաչափական անձնական տվյալները մշակվում են միայն տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Եվ եթե օրենքով հետապնդվող նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով: Նման բացառություն նախատեսված է «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով, որը կենսաչափական տվյալներից առանձնացնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Մնացած բոլոր կենսաչափական տվյալները կարող են մշակվել բացառապես կամավորության սկզբունքով՝ տվյալ սուբյեկտի համաձայնությամբ»,-նշեց ՍԴ նախագահը: 
 
Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ, ՍԴ-ի մասին օրենքի պահանջներից ելնելով, ՍԴ-ն արձանագրում է, որ կենսաչափական տվյալների մշակման և պահպանման հարցերն սույն գործով քննության առարկա կարող են հանդիսանալ միայն դիմումի առարկայի շրջանակներում՝ պայմանավորված մատնադրոշմներ վերցնելու և պահպանելու հանգամանքով:
 
Ըստ ՍԴ նախագահի՝ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ հատուկ կարևորել է հետևյալ հանգամանքը. ՍԴ-ն միաժամանակ անհրաժեշտ է համարում ՀՀ Ազգային ժողովի և կառավարության ուշադրությունը հրավիրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի գործող այն իրավակարգավորման վրա, համաձայն որի քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների  հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ: ՍԴ-ն գտնում է, որ նման իրավական մոտեցումը պետք է իրացվելի լինի նաև նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված հարաբերությունների կարգավորման շրջանակներում:
 
ՍԴ-ն արձանագրում է, որ առկա է իրավակարգավորման բաց, որի հաղթահարումը ԱԺ-ի խնդիրն է, ինչի մասին է վկայում նաև սույն գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ ԱԺ-ի կողմից ՍԴ ներկայացված բացատրության մեջ բերված՝ սույն որոշման մեջ նշված եզրահանգումը, որի իմաստը կայանում է հենց նրանում, որ ԱԺ-ն, նույնպես խնդրի առկայությունը փաստելով, գտնում է, որ եթե պետության կողմից իրականացվող այս կամ միջոցառումը միջամտում է բնակչության որոշակի հատվածի կրոնական համոզմունքներին և պատճառ հանդիսանում այդ անձանց սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, ապա պետությունը պետք է իրավական համապատասխան լուծումներ գտնի՝ բացառելով ինչպես մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի, այնպես էլ նշված իրավունքներով պայմանավորված՝ այլ իրավական իրավունքների խախտումը: 
 
«Այս հանգամանքները շեշտելով՝ Սահմանադրական դատարանն առաջարկում է կառավարությանը և ԱԺ-ին, իրենց լիազորությունների շրջանակներում, համապատասխան լուծում տալ ծագած խնդրին»,- ընդգծեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:52 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍՕմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվել է հակասահմանադրական
17:24 07/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱնգործունակ անձի՝ իրեն գործունակ ճանաչելու համար դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը հակասում է ՀՀ սահմանադրությանը
11:20 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕրենքների միջև հակասությունները՝ մահացածի չվճարված կենսաթոշակի գումարը որպես ժառանգություն չստանալու պատճառ
21:01 11/06/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ի դիմումը՝ խորհուրդ տալով դիմել վարչական դատարան
17:32 10/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ի դիմումը. Խնդիրը հանգում է օրինականության բողոքարկմանը
10:27 10/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄԻՊ-ը վիճարկում է զինվորական պաշտոններին վերաբերող օրենքի և ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված կարգավորումները
12:40 26/04/2013  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՏուգանքի փոխարինումը հանրային աշխատանքներով՝ հակասահմանադրական է
14:46 26/02/2013  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն հետաձգեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]