Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»

Այս պահին Բեքչյանի սպասումները չեն կարող արդարանալ. Աթեշյանի հայտարարությունը 03/27/2017   15:45  |  ԼՐԱՀՈՍ

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով հակառակ հնչեցվող կոչերի՝ հրաժարվում է լքել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, հայտարարություն է տարածել` կապված պատրիարքական ընտրությունների առնչությամբ առաջացած տարաձայնությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, իր հայտարարության մեջ Աթեշյանը հայտարարել է, որ թշնամանք չի տածում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ, սակայն նրա ակնկալիքները տվյալ պայմաններում չեն կարող արդարանալ: Բացի այդ, պատրիարքարանը հրապարակել է հանդիպման խնդրանքով նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենը Ներկայացնում ենք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունն ամբողջությամբ:

«Մեր համայնքի սիրեցյալ զավակներ, Մեր հավաքական կյանքի ներսում վերստին դիմագրավում ենք դժվարությունների: Պատրիարքական ընտրության գործընթացի ալեկոծումների վրա վերջին օրերին նոր շերտեր ավելացան Հոգևորականների համագումարի կողմից տեղապահի ընտրության փուլում: Մեր համայնքը փակուղում է, և այդ տագնապի հաղթահարումը կախված է մեր բոլորի միասնական ջանքերից:

Շուրջ ինը տարի առաջ Ն.Ա.Տ. Մեսրոպ Բ պատրիարքի անողոք հիվանդության հետևանքով մեր ազգային-եկեղեցական կյանքում միջանկյալ շրջան սկսվեց: Սա այնպիսի անցումային շրջան դարձավ, որը եկավ պարտադրելու իր իսկ ուրույն հավասարակշռությունները: Անցումային շրջանն ալեկոծումներից զերծ պահելու համար անհրաժեշտ էր գտնել հավասարակշռություն, որը կհամընկներ մեր պատրիարքության ավանդույթներին ու նախընթացներին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգ ու կանոններին ու միևնույն ժամանակ մռր պետության սպասումներին:

Անտարակույս, կենսական նշանակություն ուներ մեր համայնքի անդամների հասունությունը: Այս կացության բարդություններն ու անցումային շրջանի նոր հավասարակշռությունները ձևավորվելու ռիսկերը միշտ նկատի են առնվել մեր կողմից: 2010 թվականին կոչվեցինք պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնին: Այդ թվականից ի վեր, առանց որևէ գնահատանք ակնկալելու, առավելագույն ջանք գործադրեցինք և այդ նուրբ հավասարակշռությունները պահպանելու համար հանձն առանք ամեն տեսակ զոհողություն` ի շահ մեր Եկեղեցու ու համայնքի:

Միջանկյալ այս շրջանն ավարտին հասցնելու նպատակով կատարված բոլոր նախաձեռնություններին ու որոնումներին թեև ընծայեցինք կարևորություն, սակայն երբեք չհեռացանք վերապահությունից: Նույնիսկ պիտակավորվելով որպես «ընտրությունից խուսափող անձ»` երկար տարիներ հանդուրժեցինք և մեր պատրիարքության համար աշխատեցինք ընդհանուր փոխանորդի կարգավիճակով: Այդ պաշտոնի պատասխանատվությամբ անտեսեցինք մաշեցման այն բոլոր փորձերը, որոնք կատարվեցին մեր դեմ: Երկարաժամկետ անձնական հաշվարկներից հեռու լինելով` տվյալ պայմաններում միշտ գերադասեցինք մեր պատրիարքությունը: Այս ամենով ձեզ հետ կիսվում ենք ներկա պահի դժվարության բերումով:

Բացարձակապես մեր նպատակը չէ ինքնարդ Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ բացարձակապես թշնամաբար չենք տրամադրված ու նրա հանդեպ հարգանք ենք տածում: Մեր անկեղծ ցանկությունն է, որ բոլորն իմանան, որ նոր խնդիրներ հարուցելու նպատակ չունենք: Ցանկանում ենք, որ ժամ առաջ իր ավարտին հասնի այս գործընթացը, որը հյուծել է մեզ:

Բամբասանքների առարկա դարձած «Հովակիմ 1461» հիմնադրամից հրաժարվել ենք: Երկրորդական նյութերը թողնում ենք մեր օրակարգից դուրս: Առկա փակուղին հաղթահարելու համար կրկին պետք է զորակցության ու միասնականության մեջ լինենք, սառնարյունությամբ պետք է համբերություն ցուցաբերենք: Տագնապալի այս շրջանն ավարտին հասցնելու համար տոկունություն պետք է ցուցաբերենք, մինչև կձևավորվեն այն նոր պայմանները, որտեղ հակասության մեջ չեն լինի մեր պատրիարքության ավանդույթներն ու նախընթացները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգն ու կանոնները և միևնույն ժամանակ մեր պետության ակնկալիքները:

Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը: Ներկայում, երբ մեր հավաքական կյանքի ներսում ընդհանուր սպասումի մթնոլորտ է, մեր բոլորիս պատասխանատվությունն է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել առկա խնդիրները:

Նախանձախնդրություն ցուցաբերենք, որ լուծման որոնումները մեր համայնքի ու մեր հաստատությունների շրջանակից դուրս չգան: Միասնական ջանքեր գործադրենք ներկա ալեկոծումները հաղթահարելու համար:

Այս պահի դրությամբ անկարելի է թվում Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից մեզ հասցեագրված սպասումների արդարանալը: Ցավով ենք ցանկանում արձանագրել, որ նույն շրջանակում պետք է արժևորվեն նրա կողմից Քյոլնից կատարած նախաձեռնությունները:

Հուսով ենք, որ այս դժվարին շրջանում մեր համայնքի զավակներն առկա խնդիրների լուծման ճանապարհին չպետք է զլանան իրենց աղոթքն ու զորակցությունը հայտնել մեզ: Ձեզ բոլորիդ փոխանցում ենք մեր օրհնությունը:

Բարձրյալ Աստված թող իր անսահման ողորմությամբ լուսավորի մեր ճանապարհը»:

Ի դեպ, Բեքչյանն արդեն հայտնել է, որ, հավանաբար, Ստամբուլ կվերադառնա մարտի 31-ին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալուց հետո հաստատվել պատրիարքարանում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:06 25/03/2017  |  Միջազգային լրահոսՊոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կվերադառնա Ստամբուլ ու կհաստատվի պատրիարքարանում
15:42 23/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄաշալյանը դիմել է Գարեգին 2-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին
18:10 20/03/2017  |  Միջազգային լրահոսԳարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից
13:12 17/03/2017Շիրինօղլու. «Եթե Աթեշյանը հաղթեր, նահանգապետարանից նամակ չէր ստացվի»
12:49 17/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱթեշյանը հրաժարական չի տա փոխանորդի պաշտոնից. նա հրաժարվել է «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահությունից
15:32 16/03/2017  |  Միջազգային լրահոսԿարո Փայլան և Սելինա Դողան. Պատրիարքի ընտրություններին միջամտությունն անընդունելի է
14:10 16/03/2017  |  ԼՐԱՀՈՍԽնդրի միակ լուծումն Աթեշյանի հրաժարականն է. Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Բեքչյան
13:22 16/03/2017  |  Միջազգային լրահոսԹուրքական իշխանությունները միջամտել են Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին
14:11 24/02/2017  |  ԼՐԱՀՈՍՀամբերությունն արդեն սպառվում է. Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը
18:38 17/11/2016  |  Միջազգային լրահոսՊոլսի Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացնելու դիմումը դեռ չի ներկայացվել թուրքական իշխանություններին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]