ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համբերությունն արդեն սպառվում է. Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը 02/24/2017 14:11 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ Պոլսո պատրիարքական աթոռի հարցը կարող է կարգավորվել միայն պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը խնդրի առնչությամբ խոսել է համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց կարծիքն են հայտնել գործընթացի վերաբերյալ:
«Նախորդ շաբաթ Սահակ սրբազանի հայտարարությունն իսկապես խորապես վշտացրեց ինձ: Նրա պես հոգևորական առաջնորդի տեղն անհնար է լրացնել: Կարծում եմ Սահակ սրբազանի ասածները վերին աստիճանի ճշմարիտ են. Արդեն անհրաժեշտ է պատրիարքական ընտրություններ անցկացնել: Ինչո՞ւ է փորձ արվում դրա դեմն առնել»,-հարցադրում է արել 47-ամյա Մարի Սըվաջըօղլուն՝ պարզաբանելով, որ համայնքի ներսում Արամ սրբազանի պատճառով պարբերաբար առաջացող բացասական խոսակցությունները շատ են վնասել պատրիարքական աթոռի հեղինակությունը: Մինչ օրս հայկական եկեղեցին և պատրիարքարանը նման բաներ չէր ապրել:
«Հուսով եմ, որ մեր եկեղեցու առջև ծառացած խավարն անհապաղ կվերանա և խաղաղություն կհաստատվի: Սակայն չեմ կարող ասել, թե դա ինչպես պետք է կատարվի, եթե Արամ սրբազանը հրաժարական չտա»,-հավելել է նա:
«Շատ տխուր եմ: Ցավոք, կարծում եմ, որ չի մնացել մի դուռ, որին կարող են վստահել: Սահակ սրբազանին շատ հարգում եմ և վստահում: Հավատում եմ նրա ոգուն, գիտելիքներին և անկեղծությանը: Շատ լավ ու մեծ առաջնորդ լինելու մասին հավատս անսահման է: Հիմնադրամները և իրենք իրենց ղեկավար կարծող անձինք պետք է դաս քաղեն կատարվածից»,- նշել է 53-ամյա Մելինե Օզաջար Փուլաթը:
62-ամյա Ռոզ Սոլոմեն տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է: Նա ընդգծել է, որ հայկական համայնքն այսուհետ թե իր ավանդական կառույցներից, թե պետությունից պետք է պահանջատեր լինի սեփական իրավունքների հարցում:
«Թուրքիայի հայերի փրկության միակ բանաձևը հետևյալն է` չլռել և աջակցություն ցուցաբերել ժողովրդավարացմանն ուղղված պայքարին, համագործակցել ժողովրդավար կառույցների հետ և պահանջել իրենց իրավունքները: Արդեն կորցնելու ժամանակ չունենք»,- նշել է նա:
30-ամյա Թամար Նալջըն, ով մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի օգնականն է, հարցադրում է արել, թե ինչու պետք է համայնքը 8 տարի սպասեր, եթե պատրիարքի ընտրության հարցը լուծվում է սովորական թղթի վրա դրա ժամկետը գրելու միջոցով:
«Ինչո՞ւ է հիմա որոշվում ժամկետը: Ինչո՞ւ ենք մենք պատրիարքական ընտրության համար տարիներով սպասել պետության «թույլտվությանը»: Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ... Ինչպես նաև այն, թե ինչու Վեհափառը միջամտեց միայն 8 տարի հետ: Ինչո՞ւ որևէ կերպ չմիջամտեց պատրիարքական աթոռի կամայական օգտագործմանը: Դա ևս շատ կարևոր է...
Մենք միայն կրոնական առաջնորդ չենք ուզում, մեզ անհրաժեշտ է մեկը, ով կներկայացնի Թուրքիայի հայկական համայնքն իր ամբողջությամբ»,- ընդգծել է Նալջըն:
48-ամյա Անի Գյոնջյուն իր աջակցությունն է հայտնել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:
«Մենք մեր եկեղեցին սիրող մարդիկ ենք, սակայն հայ ժողովրդի համբերությունն արդեն սպառվում է»,- նշել է նա:
«Ինձ մեռոնը գումարի դիմաց տվող հոգևոր առաջնորդը չի կարող լինել իմ ներկայացուցիչը: Աթեշյանը պետք է հեռանա»,- ասել է 65-ամյա Սեդա Քյուչուքօսքանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն