ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2016 թվականին լավագույն ստորաբաժանումն ու քննիչն արժանացան մրցանակների 02/21/2017 18:16 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծվել բացասական և դրական ցուցանիշները։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Տարվա աշխատանքների վերլուծությունների արդյունքում որոշվել են լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչը։
ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատվել է ՀՀ քնչական կոմիտեի Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանով։ Ստեղծվել է հանձնաժողով՝ բաղկացած 8 անդամից։
Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը, իսկ կազմում ընդգրկված են տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, կազմակերպական-վերլուծական բաժնի պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ծառայող։
«Տարվա ստորաբաժանում» անվանակարգի համար հանձնաժողովին էր ներկայացվել 4, իսկ «Տարվա քննիչ»-ի համար՝ 9 թեկնածություն։
Քննարկելով թեկնածություններից յուրաքանչյուրի կողմից քննված քրեական գործերի և նախապատրաստված նյութերի ցուցանիշներն ու արդյունքները՝ հանձնաժողովը քվեարկությամբ «Տարվա ստորաբաժանում» է ճանաչել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությանը, իսկ «Տարվա քննիչ»՝ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանին. վերջիններս, ինչպես նաև տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք այլ աշխատակիցներ պարգևատրվեցին գերատեսչական պարգևներով։
Շնորհավորելով խրախուսվողներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց բարեխիղճ աշխատակիցներին՝ իրենց ամենօրյա գործունեությամբ արդարադատության իրականացմանը նպաստելու համար։ Միաժամանակ Ա.Հովսեփյանը գոհունակությամբ արձանագրեց, որ 2015 թվականի արդյունքներով «լավագույն ստորաբաժանում» ճանաչված Կոտայքի մարզային քննչական վարչությունը 2016 թվականին ևս շարունակել է արդյունավետ աշխատանքը, պահպանել դրական ցուցանիշները և հույս հայտնեց, որ այսօրինակ պարգևատրումները կնպաստեն, որ տարածքային ստորաբաժանումներն առավել հետևողական և բարեխիղճ վերաբերմունք դրսևորեն դատավարական իրենց լիազորությունների իրականացմանը՝ այդպիսով նպաստելով ՀՀ քննչական կոմիտեի գործունեության նկատմամբ հանրային վստահության զարգացմանը։
Արձանագրելով, որ նախորդ տարում եղել են նաև վատ աշխատանքի և խախտումների համար պատասխանատվության ենթարկված ծառայողներ, ՔԿ նախագահն ընդգծեց. «Վստահ եմ, որ այդ անձինք անհրաժեշտ հետևություններ կանեն, կգիտակցեն իրենց դատավարական կարգավիճակի ամբողջ պատասխանատվությունը արդարադատության իրականացման գործում, կապահովեն քրեական գործերով օբյեկտիվ իրականության բացահայտումը և անշեղ կկիրառեն օրենքը»: Ապա նաև հավաստիացրեց, որ բարեխիղճ աշխատակիցները մշտապես կգտնվեն հոգածության ներքո, իսկ կարգազանցները կհեռացվեն համակարգից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը