Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

ՔԿՀ-ներում գտնվող անձանց կողմից կատարվել է ավելի քան 150 մլն դրամի հափշտակություն. ՔԿ 02/13/2017   19:39  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ հարցը, որի քննարկմանը հրավիրվել եւ մասնակցել  է նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների համաձայն` մի շարք բազմադրվագ խարդախություններ կազմակերպվում եւ իրականացվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից։

Այսպես՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը (դրանցից 3-ը՝ շորթում), ձեռք բերված ապացույցների համաձայն,  կազմակերպվել և իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող  դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող  անձանց կողմից: Վերջիններիս կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խարդախությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով մի շարք հափշտակություններ կատարվել են ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված անձանց կամ պատիժը կրող դատապարտյալների կողմից, որտեղ պետք է ապահովվեր նրանց մեկուսացվածությունը, սահմանափակվեր նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց պարզվում է, որ անգամ նման պայմաններում շարունակում են կատարել մի շարք հանցագործություններ, այդ թվում` խարդախություններ: ՔԿՀ-ում գտնվելով կարողանում են կապ հաստատել տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ, ձեռք բերել նրանց վստահությունը եւ չարաշահել այն՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Քրեական գործերով բացահայտվել են նման բազմաթիվ դեպքեր եւ պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն հանցագործությունները բացահայտելու, այլեւ դրանք կանխելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ խարդախությունները կատարվել են տարբեր եղանակներով՝  հիմնական միջոցը  բջջային հեռախոսներն են, որոնցով  առանձին կալանավորված եւ դատապարտված անձինք հնարավորություն են ունեցել օգտվելու ինտերնետային  կապից: Վերջիններս իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում եւ ավարտին են հասցնում  ազատության մեջ գտնվող հանցակիցների միջոցով:         

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերի ուսումնասիրություններից պարզվել է նաև, որ բացի վերը նշված արդեն իսկ բացահայտված 106 դեպքից, հափշտակության եւս 100 և ավել դեպքերով  տուժողների հետ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք կապ են հաստատել բջջային հեռախոսների միջոցով, որոնց զանգերը սպասարկվել են ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների մոտ տեղակայված ալեհավաքների կողմից։ Նախնական տվյալները վկայում են, որ դրանք ևս ամենայն հավանականությամբ կատարվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից, եւ բացահայտման ուղղությամբ  կատարվում են համապատասխան քննչական եւ դատավարական այլ գործողություններ։ Անհրաժեշտ է նկատել, որ մեր քաղաքացիները բավական պարզունակ իրավիճակներում են ընկնում հանցավորի ստեղծած ծուղակը՝ արդյունքում կրելով լուրջ նյութական վնաս:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով կազմակերպված և իրականացրած հանցագործությունները չեն սահմանափակվում միայն խարդախություններով և շորթումներով.  բազմաթիվ քրեական գործերի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նրանց կողմից նույն տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպվել և իրականացվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

Խորհրդակցության արդյունքում ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ այս հանցատեսակի քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ միաժամանակ կարեւորելով հանրային իրազեկումն ու քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ ՀՀ ԱՆ ՔԿՎ ներկայացուցիչների հետ համատեղ վերլուծվեցին նպաստող պայմաններն ու պատճառները, եւ ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ՝ տեղեկատվության փոխանակումը բարելավելու, առանձին դեպքերում աշխատանքային քննարկումներ ծավալելու վերաբերյալ, որոնք թույլ կտան բարելավել նախեւառաջ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից նախականխիչ գործողությունների իրականացման, ինչպես նաեւ բացահայտումների արդյունավետությունը։       

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:46 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊրոֆեսիոնալ աշխատանքի համար ՔԿ նախագահը պարգևատրել է քննիչին և ոստիկանության աշխատակցին (Լուսանկարներ)
17:12 24/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք ոչ թե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այլ ուղղակի աշխատում ենք այդ ուղղությամբ. Աղվան Հովսեփյան
16:36 21/10/2016  |  Քրեական խրոնիկոնՓախուստ դատարանից. պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայությունն անփույթ կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազին
17:36 06/10/2016  |  ԼՐԱՀՈՍՎերականգնվել է պետությանը պատճառված վնասի 93.6%-ը. ՔԿ
18:16 30/08/2016  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին՝ ցուցաբերել զգոնություն
17:15 11/07/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղեկատվական բազաների ստեղծումը միտված է օգնելու քննիչներին՝ բարձրացնել քննության որակը. Աղվան Հովսեփյան
21:36 28/06/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը (լուսանկարներ)
09:07 21/06/2016  |  ՄամուլՆախարարության բաժնի պետի որդին ազատազրկվեց. «Ժողովուրդ»
18:03 08/06/2016  |  ԼՐԱՀՈՍԱվան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը նոր պետ ունի
17:46 23/05/2016  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ՀՀ քննչական կոմիտեում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]