Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

«Վենջ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական հարկադրանքի ՎԻՎ օրենսգրքի հոդվածի գոյություն չունեցող մասով՝ Վարչական դատարանը վճռել է 12/24/2016   12:06  |  Վարչական իրավունք

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է «Վենջ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Սլոյանի հայցը և անվավեր ճանաչել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի մարտի 15-ի որոշումը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից հօգուտ Սուրեն Կարապետյանի պետք է բռնագանձվի 20.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչին վճարման ենթակա (վճարված) գումար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից հօգուտ Հայստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք:

Վարչական դատարանն արձանագրել է, որ հայցվորի ղեկավարած ընկերության կողմից 2015 թվականի դեկտեմբեր ամսվա համար սահմանված պետական վիճակագրական հաշվետվությունը չներկայացվելու փաստով հայցվորի նկատմամբ կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» 2016 թվականի փետրվարի 19-ի արձանագրությունը:

Վարչական մարմնի` Ծառայության, նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում հայցվորը, որպես պետական վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու պարտականություն կրող «Վենջ Հոդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, Ծառայության 2016 թվականի մարտի 15-ի որոշմամբ ենթարկվել է վարչական հարկադրանքի. նրան առաջադրվել է տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով: Որոշման համաձայն` հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի երկրորդ մասով:

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի, «Իրավաբանական անձանց, oտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններում և Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածները կարող են ունենալ վերնագրեր: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:

Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:
Ըստ ՀՀ վարչական դատարանի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նշված նորմով ամրագրված հայեցակարգից ուղղակիորեն բխում է, որ եթե ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածն ունենար մաս, ապա այն անվերապահորեն պետք է համարակալված լիներ` համապատասխանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով դրան առաջադրված պահանջներին:

Մինչդեռ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածը որևէ համարակալում, և ըստ այդմ` որևէ մաս չունի: Մինչդեռ հայցվորի նկատմամբ վարչական հարկադրանք կիրառելիս` Ծառայությունը վկայակոչել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի 2-րդ մասը:

«Սա նշանակում է, որ Որոշումն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանության արդյունքում, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

Բացի այդ, հայցվորի նկատմամբ նշանակվել է տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով, որը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի համաձայն, կիրառելի է այն դեպքերի նկատմամբ, երբ իրավախախտումը կատարվել է նույն անձի կողմից (կամ իրավախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից` հիմք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14-րդ հոդված) նույն խախտումների համար վարչական տույժի ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Մինչդեռ, Որոշումից պարզ չէ, արդյո՞ք հայցվորը մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում ենթարկվել է պատասխանատվության, թե ոչ:

Այսինքն, Վարչական դատարանի գնահատմամբ, որոշումը լիարժեքորեն չի պարունակում գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:

Վարչական դատարանը նկատում է, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 281-րդ հոդվածի հիմքով, ի թիվս նորմով սահմանված պարտադիր այլ վավերապայմանների, Որոշումը պետք է պարունակեր նաև գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:

Վերը նշվածի հաշվառմամբ դատարանը փաստել է, որ Ծառայությունը, սույն դեպքում, չի իրականացրել գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն, որպիսի պայմաններում ընդունված Որոշումը չի կարող որակվել` որպես օրինական և հիմնավորված:

Այսպիսով, սույն դատական ակտում ամրագրված հիմնավորումներով դատարանը գտել է, որ Որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ և միաժամանակ այն ոչ իրավաչափորեն միջամտում է հայցվորի իրավունքներին: Հետևապես, դատարանի համոզմամբ, Որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցը հիմնավոր է և բավարարման ենթակա:

 

Լուսանկարում՝ փաստաբան Գևորգ Սլոյանը

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:58 24/09/2014  |  ՄամուլՎարչական դատարանի դատավորը ծաղրել է քաղաքացուն. «Չորրորդ Իշխանություն»
13:31 25/11/2013  |  Վարչական իրավունքՈստիկանությունն ընդդեմ ակտիվիստների
23:28 19/03/2013  |  Վարչական իրավունքՓաստաբան-հայցվորները հրաժարվում էին դատարանի հետ հաղորդակցվել հոտնկայս
21:41 21/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱճել է վարչական մարմինների ակտերի բողոքարկման թիվը
21:19 21/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱրման Մկրտումյան. Վարչական դատարանը կայացավ
15:26 15/01/2013  |  Վարչական իրավունքԵհովայի վկաները դժգոհ են ՀՀ պետեկամուտների կոմիտեից
21:17 04/01/2013  |  Վարչական իրավունքԳտնվել է գաղտնի գործուղման մեջ
20:11 27/12/2012  |  Վարչական իրավունքՎարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն
14:50 20/12/2012  |  ԼՐԱՀՈՍ2013-ի տարեվերջին Վարչական դատարանի դատավորների թիվը կավելանա
01:14 14/09/2012  |  Քաղաքացիական իրավունքՀայցվորը պնդում է, որ իր ստորագրությունը կեղծվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]