ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայցվորը պնդում է, որ իր ստորագրությունը կեղծվել է 09/14/2012 01:14 | Քաղաքացիական իրավունք
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ հայցվոր «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության՝ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան հայցով դատական նիստը:
Հայցվորը դիմել է վարչական դատարան վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, 2011թ. մայիսի 6-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը վերացնելու, ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում ավել գանձված մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, բնապահպանական վճարի, միջնորդավարձի և վարչական տույժի` 315876 ՀՀ դրամ գումարը հետ բռնագանձելու պահանջներով:
ՀՀ վարչական դատարանի 27.01.2012 թվականին կայացրած նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը հայտնել էր դատարանին, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես ապացույց դատարան ներկայացված` 27.04.2011թ. կազմված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության մեջ «Արձանագրությունը հրապարակվեց, գրված է ճիշտ» նշումի դիմաց և «Արձանագրության պատճենը ստացա... » նշման դիմաց կատարված ստորագրությունները իրենը չեն, քանի որ ներկայացված արձանագրության մեջ ինքը ստորագրել է միայն 21.04.2011թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին դիմում ներկայացնելու վերաբերյալ կատարված գրառման դիմաց։ Վերոգրյալից ելնելով, դատարանին միջնորդություն էր հարուցել դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին` պարզաբանելու համար, թե վերոնշյալ տողերի դիմաց դրված ստորագրությունները կատարվել են ի՞ր` Գևորգ Մանուկյանի կողմից, թե ոչ։
Դատական նիստը նախագահող դատավոր Կարինե Բաղդասարյանը նշեց, որ դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը մտել է դատարան: Մինչ դատական նիստը կողմերը ծանոթացել են այդ եզրակացությանը:
Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը նշեց, որ փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, թե ստորագրությունն իրենն է: Նա նշեց, որ փորձագետը բազմաթիվ փաստաթղթերից իր ստորագրության նմուշներն է վերցրել, նմուշների թվում սակայն չի վերցրել այդ նույն փաստաթղթի ստորագրությունը, որը խնդրո առարկան է: Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը նշեց, որ ցանկանում է երկու միջնորդություն ներկայացնել դատարանին, առաջին՝ հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը նորից կարողանա ծանոթանալ գործին, երկրորդ՝ դատաձեռագրաբանական փորձաքննությունն իրականացրած փորձագետներին հրավիրել դատարան:
Պատասխանողի ներկայացուցիչ Գոհար Սահակյանը հայտնեց իր առարկությունը՝ նշելով, թե անցած դատական նիստը ևս հետաձգվել է միջնորդություն ներկայացնելու պատճառով: Խնդրեց դատավորին մերժել միջնորդությունը, քանի որ հայցվորի կողմից դատական նիստերն անհարկի հետաձգելու միտում է տեսնում:
Դատավոր Կարինե Բաղդասարյանը բավարարեց հայցվորի միջնորդությունը, այն է՝ հետաձգել դատական նիստը և հաջորդ դատական նիստին հրավիրել նաև փորձագետներին, որպեսզի նրանք պատասխանեն կողմերի, հարկ եղած դեպքում՝ նաև դատավորի հարցերին:
Հաջորդ դատական նիստի մասին կողմերը պատշաճ կերպով կտեղեկացվեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ